Տիկնիկային տուն

Տիկնիկային տուն կամ մանկական տուն (dollhouse կամ doll's house), փոքրիկ տուն, մանրակերտ խաղալիք տուն։ 20-րդ դարի սկզբից ի վեր տիկնիկային տները հիմնականում երեխաների համար են նախատեսվել, բայց դրանց հավաքորդելն ու կառուցումը նաև շատ մեծահասակների հոբբի են դարձել։ Հյուսիսային Ամերիկայի անգլախոսները սովորաբար օգտագործում են «տիկնիկների տուն» տերմինը, սակայն Միացյալ Թագավորությունում և այլ անգլիախոս երկրներում տերմինը տիկնիկային տուն է (կամ, ավելի հազվադեպ, տիկնիկների տուն)[1]ː Դրանք հաճախ կառուցվում են տիկնիկներ տեղադրելու համար։
Այսօրվա տիկնիկային տնակների պատմությունը կարելի է հետագծել մոտ չորս հարյուր տարի առաջ՝ մինչև Եվրոպայի մանկական տնակների (baby house) ցուցադրական տուփերը, որոնք պատկերում էին իդեալականացված ինտերիերներ։ Ավելի իրատեսական արտաքին հարդարանքով փոքր տիկնիկային տներ հայտնվել են Եվրոպայում 18-րդ դարում։ Վաղ շրջանի տիկնիկային տները բոլորը ձեռակերտ էին, բայց արդյունաբերական հեղափոխությունից և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դրանք սկսել են ավելի ու ավելի զանգվածային արտադրվել, դարձել են ավելի ստանդարտացված և մատչելի։ Տիկնիկային տները կարող են տարբեր լինել՝ սկսած իրար վրա դարսված պարզ տուփերից, որոնք ծառայում են որպես խաղասենյակներ, մինչև թանգարաններում ցուցադրվող բազմամիլիոն դոլարանոց կառույցներ։
Ժամանակակից մանկական խաղային տիկնիկային տնակների չափերը հիմնականում 1:18 (կամ 2/3") մասշտաբի են, մինչդեռ 1:12 (կամ 1") մասշտաբը տարածված է չափահաս հավաքորդների համար նախատեսված տիկնիկային տնակների համար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոքրիկ տները, որոնք կահավորված են կենցաղային իրերով և բնակիչներով՝ թե՛ մարդկանցով, թե՛ կենդանիների, կառուցվել են հազարավոր տարիներ շարունակ։ Ամենավաղ հայտնի օրինակները հայտնաբերվել են Եգիպտոսի հին թագավորության դամբարաններում, որոնք ստեղծվել են մոտ հինգ հազար տարի առաջ։ Բուրգի տակ տեղադրված կահույքի, նավակների, անասունների և ընտանի կենդանիների այս փայտե մոդելները գրեթե անկասկած պատրաստվել են կրոնական նպատակներով։
Եվրոպական ամենավաղ հայտնի տիկնիկային տները 16-րդ դարի մանկական տներն են` բաղկացած առանձին սենյակներով պահարան-ցուցափեղկերից։ «Մանկական տուն» (baby house) անվան մանուկ (baby) բառը ծագել է հին անգլերեն «տիկնիկ» իմաստ կրող բառից։
Այս ժամանակաշրջանի տիկնիկային տները ներկայացրել են իդեալականացված ինտերիեր՝ մանրամասն կահավորանքով և աքսեսուարներով։ Պահարանները ձեռքով են կառուցվել՝ ճարտարապետական մանրամասներով, լցված մանրակերտ կենցաղային իրերով և նախատեսված են եղել բացառապես մեծահասակների համար։ «Մանկական» անվանումը վերաբերում էր տների փոքր մասշտաբին, այլ ոչ թե այն ժողովրդագրական խմբին, որին այն ուղղված էր։ Դրանք երեխաներին արգելվել է դիպչել, ոչ թե երեխայի անվտանգության նկատառումներից ելնելով, այլ տիկնիկների տունը պաշտպանելու համար։ Նման պահարանային տները[4] հաղթական հավաքածուներ էին, որոնք պատկանել են Հոլանդիայի, Անգլիայի և Գերմանիայի քաղաքներում ապրող այն քիչ թվով կանանց (matron), ովքեր բավականաչափ հարուստ էին դրանք գնելու համար, և լիովին կահավորված լինելով՝ արժեին լիարժեք տան կառուցման գինը։



Առաջին հայտնի գրանցված տիկնիկային տունը կառուցվել է 1557-1558 թվականներին արվեստի հովանավոր և հավաքորդ Բավարիայի դուքս Ալբրեխտ V-ի պատվերով[5]ː
Ավելի փոքր տիկնիկային տներ, ինչպիսին է Թեյթի տունը[6]՝ ավելի իրատեսական արտաքին հարդարանքով, Եվրոպայում հայտնվել են 18-րդ դարում[7]ː
Նյուրնբերգյան խոհանոցները, որոնք մի սենյականոց տիկնիկային տների տեսակ են, թվագրվում են առնվազն 1572 թվականին, երբ դրանցից մեկը նվիրաբերվել է Սաքսոնիայի արքայադուստրեր Դորոթեային և Աննային՝ Սաքսոնիայի կուրֆյուրստ Օգոստոսի (1526-1586) հինգ և տասը տարեկան դուստրերին[8]ː
Վաղ եվրոպական տիկնիկային տներից յուրաքանչյուրը յուրահատուկ է եղել. կառուցվել է անհատական արհեստավորների կողմից՝ պատվերով։ Արդյունաբերական հեղափոխության գալուստով գործարանները սկսել են զանգվածաբար արտադրել խաղալիքներ, այդ թվում՝ տիկնիկային տնակներ և մանրակերտեր, որոնք հարմար էին դրանց կահավորման համար։ Իրենց տիկնիկային տներով հայտնի գերմանական ընկերությունների թվում էին Քրիստիան Հաքերը, Մորից Գոտշալկը, Էլաստոլինը և Մորից Ռեյխելը։ Կարևոր անգլիական ընկերությունների ցանկում են Silber & Fleming, Evans & Cartwright և Lines Brothers (որը հետագայում դարձավ Tri-ang) արտադրողները:
19-րդ դարի վերջին ամերիկյան տիկնիկային տնակներ են պատրաստվել Միացյալ Նահանգներում The Bliss Manufacturing Company-ի կողմից։ Ֆրանսիայում Դովիլի տիկնիկային տնակները պատրաստվել են Villard & Weill արտադրող ընկերության կողմից 20-րդ դարի առաջին քառորդում[9]ː
Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը Գերմանիան եղել է ամենաարժեքավոր տիկնիկային տնակներ ու մանրանկարներ արտադրողը։ Տիկնիկային տներն արտադրվել են Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում, որը տասնվեցերորդ դարից ի վեր հայտնի է եղել որպես «խաղալիքների քաղաք»։ Նրանց մանկական տները համարվել ենժամանակակից տիկնիկային տների հիմնական չափանիշների հիմքը[10]ː Գերմանական նշանավոր մանրակերտային ընկերություններից էին Մարկլինը, Ռոքը և Գրաները և ուրիշներ։ Նրանց արտադրանքը ոչ միայն անհագ կերպով հավաքվել է Կենտրոնական Եվրոպայում, այլև պարբերաբար արտահանվել է Մեծ Բրիտանիա և Հյուսիսային Ամերիկա։ Գերմանիայի մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին լուրջ խոչընդոտներ է առաջացրել ինչպես արտադրության, այնպես էլ արտահանման մեջ։ Այլ երկրներում ի հայտ են եկել նոր արտադրողներ։
Ֆրանսիան արտադրել է Դովիլի տիկնիկների տներ անվամբ հայտնի տիկնիկային տնակներ։ Դրանք պատրաստվել են VILLARD & WEILL ընկերության կողմից, հիմնականում 1905-1925 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։ Այս խաղալիքների արտադրողը մրցանակներ է շահել Սիդնեյի, Փարիզի և Սենթ Լուիսի համաշխարհային ցուցահանդեսներում։
Ռոդ Այլենդի Փրովիդենս քաղաքի «TynieToy» ընկերությունն ամերիկյան հնաոճ տների և կահույքի իսկական կրկնօրինակներ է պատրաստել միատեսակ մասշտաբով՝ սկսած մոտավորապես 1917 թվականից[11]ː 20-րդ դարի սկզբի այլ ամերիկյան ընկերություններն էին Roger Williams Toys, Tootsietoy, Schoenhut և Wisconsin Toy Co. -ն: Տիկնիկների տնակ տիկնիկներ ու մանրակերտեր արտադրվել են նաև Ճապոնիայում, հիմնականում գերմանական բնօրինակ դիզայնի պատճենմամբ:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տիկնիկային տնակները զանգվածաբար արտադրվել են գործարաններում՝ շատ ավելի մեծ մասշտաբով և նախկինում եղածից պակաս մանրակրկիտ վարպետությամբ։ 1950-ական թվականներին առևտրային վաճառքով զբաղվող տիպիկ տիկնիկային տնակ է պատրաստվել ներկված մետաղական թիթեղից և լցված պլաստմասե կահույքով։ Նման տները բավական մատչելի են դարձել, այնպես, որ զարգացած արևմտյան երկրների աղջիկների մեծ մասը, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վերականգնման հետ կապված խնդիրներ չունեին, կարողանային ունենալ դրանքː
Ստանդարտ մասշտաբներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
17-րդ և 18-րդ դարերի մանկական տնակները, ինչպես նաև 19-րդ և 20-րդ դարի սկզբի խաղալիք տիկնիկային տնակները հազվադեպ են եղե միատեսակ մասշտաբների, նույնիսկ որևէ առանձին տան առանձնահատկությունների կամ պարունակության համար։ Չնայած 19-րդ դարում մի շարք արտադրողներ արտադրել են մանրակերտ խաղալիք կահույքի հոսքեր, արտադրանքը չի պատրաստվել խիստ մասշտաբներով:
20-րդ և 21-րդ դարերի մեծ մասի մանկական խաղալիք տիկնիկային տնակներն ունեն 1:18 (կամ երկու երրորդ դյույմ մասշտաբ, որտեղ 1 ոտնաչափը ներկայացված է դյույմի 2/3-ով)[12]: Տարածված ապրանքանիշերի թվում են Lundby (Շվեդիա), Renwal, Plasco, Marx, Petite Princess և T. Cohn (բոլորն էլ ամերիկյան), ինչպես նաև Caroline's Home, Barton, Dol-Toi և Tri-ang (անգլիական) ընկերությունները: Մի քանի ապրանքանիշեր օգտագործում են 1:16 կամ 3/4" մասշտաբ:
Մեծահասակ հավաքորդների համար ամենատարածված մասշտաբը 1:12 -ն է, որը կոչվում է նաև 1" կամ մեկ դյույմ մասշտաբ (որտեղ 1 ֆուտը ներկայացված է 1-դյույմով): Մեծահասակ հավաքորդների շրջանում կան նաև ավելի փոքր մասշտաբներ, որոնք շատ ավելի տարածված են Միացյալ Նահանգներում, քան Մեծ Բրիտանիայում: 1:24 կամ կես դյույմ մասշտաբը (1 ոտնաչափը 1/2 դյույմ է) տարածված էր Մարքսի տիկնիկային տներում 1950-ականներին, բայց լայնորեն հասանելի է դարձել հավաքորդական տներում միայն 2002 թվականից հետո, մոտավորապես նույն ժամանակ, երբ նույնիսկ ավելի փոքր մասշտաբները դարձան ավելի տարածված, ինչպիսիք են 1:48 կամ քառորդ դյույմ մասշտաբը (1 ոտնաչափը 1/4 դյույմ է) և 1:144 մասշտաբը կամ «տիկնիկային տունը տիկնիկային տան համար»: 1/24-րդ մասշտաբի տիկնիկային տները, ինչպես նաև ավելի փոքր մասշտաբների տիկնիկային տները կարող են համարվել այս չափսի մանրակերտ տների ընդամենը մեկ տեսակ։ 1/24-րդը (կամ գրեթե չտարբերվող 1/25-րդը) օգտագործվում է տարբեր մոդելների համար, այդ թվում՝ ցուցադրական մոդելների և այն բաների համար, որոնք հայտնի են որպես «տան պատկերներ»։ Սրանք սովորաբար կենտրոնանում են արտաքին մանրամասների վրա, այլ ոչ թե ներսի սենյակների, չնայած չկա որևէ պատճառ, որ տիկնիկների տունը չունենա իրատեսական արտաքին պատկեր, կամ տան պատկերը չներառի ներքին մանրամասներ։
20-րդ դարի կեսերին Գերմանիայում տարածում է գտել մետրիկ համակարգի վրա հիմնված 1:10 մասշտաբը։ Այսօր Գերմանիայից արտադրվող տիկնիկային տնակների մասշտաբը մնում է ավելի մոտ 1:10-ին, քան 1:12-ին։
Տիկնիկների տների ամենամեծ տարածված չափը 1:6 է, որը համաչափ է Բարբիի, Քենի, Բլայթի և այլ 11-12 դյույմ չափեր ունեցող տիկնիկների, նաև օրինակ, Re-Ment պլաստիկ խաղալիքների ճապոնական ընկերության արտադրած կահույքի ու աքսեսուարների համար։
Կառուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Միացյալ Նահանգներում տների մեծ մասն ունի բաց հետնամաս և շքեղ ճակատային մաս, մինչդեռ բրիտանական տներն ավելի հակված են ունենալ ծխնիներով ճակատային մաս, որը բացվում է՝ ետևում երևում են սենյակները։
20-րդ դարում մանկական տիկնիկային տնակները սկսել պատրաստվել տարբեր նյութերից, այդ թվում՝ մետաղից (թիթեղյա), մանրաթելային տախտակից, պլաստիկից և փայտից: Բացառությամբ Lundby շվեդական ընկերության, մանկական տիկնիկային տնակների համար նախատեսված 1:18 մասշտաբի կահույքն ամենից հաճախ պատրաստվում է պլաստիկից։
Ժամանակակից հավաքովի և լիովին կառուցված տները սովորաբար պատրաստված են ֆաներայից կամ միջին խտության մանրաթելային տախտակից (MDF): Լեզվակներով և ակոսներով հավաքածուները պատրաստված են ավելի բարակ ֆաներայից և ամրացվում են լեզվակների և ակոսների համակարգով (գումարած սոսինձ): Այս տները սովորաբար թեթև են և ավելի էժան, բայց իրատեսական տեսք ունենալու համար հաճախ անհրաժեշտ է երեսպատում, կղմինդր կամ այլ արտաքին մշակում։ Ավելի ծանր ֆաներայից կամ MDF-ից պատրաստված հավաքածուներն ամրացվում են մեխերով և սոսինձով։
Որպես հոբբի
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիկնիկների տան հոբբին ունի երկու հիմնական ուղղվածություն՝ տիկնիկների տների կառուցում և/կամ գնում՝ պատրաստված մեծահասակների կողմից կամ նրանց համար, և ժամանակակից, վինտաժային կամ հնաոճ տիկնիկների տների հավաքորդություն, որոնք հաճախ սկզբնապես պատրաստված էին երեխաների համար[13][14]ː
Տիկնիկների տներ, որոնք պատրաստված են մեծահասակ սիրահարների կողմից կամ նրանց համար
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիկնիկային տնակներ սիրողական և հավաքորդական նպատակներով հասանելի են տարբեր ձևերով՝ պատրաստի և զարդարված տնակներից մինչև հավաքածուներ և հաճախորդի նախագծով պատրաստված անհատական տներ։ Ոմանք նախագծում և կառուցում են իրենց տիկնիկային տները։ Ավելի պարզ նախագծերը կարող են բաղկացած լինել իրար վրա դարսված և որպես սենյակներ օգտագործվող տուփերից։ Տիկնիկների տների ներսում զարդարելու համար օգտագործվող մանրակերտ առարկաների թվում են կահույքը, ինտերիերի զարդարանքները, տիկնիկները և այնպիսի իրեր, ինչպիսիք են գրքերը, բազմոցները, կահույքը, պաստառները և նույնիսկ ժամացույցները։ Որոշները ներառում են ֆունկցիոնալ խոհանոցային սարքավորումներ՝ մանրակերտ սնունդ պատրաստելու համար[15]ː Սիրահարների համար տիկնիկային տնակներ կան ինչպես պատրաստի, այնպես էլ հավաքովի, բայց կարող են նաև ինքնաշեն լինել։
Տարվա ընթացքում տարբեր մանրակերտական կազմակերպությունների և սիրահարների կողմից կազմակերպվում են տասնյակ ցուցահանդես վաճառքներ, որտեղ արհեստավորներն ու վաճառողները ցուցադրում և վաճառում են մանրակերտեր։ Հաճախ շոուի մաս են կազմում սեմինարներն ու գործնական պարապմունքները: Մանրակերտեր վաճառող խանութները նույնպես դասընթացներ են անցկացնում։ Հետաքրքրվողները պատկերներ են կիսում առցանց և օգտագործում են ինտերնետային ֆորումներ, բլոգներ և այլ առցանց սոցիալական ցանցեր՝ տիկնիկների տնակների և մանրանկարների մասին տեղեկատվություն տարածելու համար։
Վինտաժային կամ հնաոճ իրերով տների հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]
Վինտաժային և հնաոճ տիկնիկների տներ հավաքելու արժեքի և հաճույքի ճանաչումը որպես հոբբի հիմնականում պայմանավորված է երկու մասնագետների՝ Մեծ Բրիտանիայում Վիվիեն Գրինի (1904-2003) և ԱՄՆ-ում Ֆլորա Գիլ Ջեյքոբսի (1918-2006) հրապարակումներով։
Վիվիեն Գրինի առաջին գիրքը՝ «18-րդ և 19-րդ դարերի անգլիական տիկնիկային տները», հրատարակվել է 1955 թվականին։ Նույն թվականին Լոնդոնում կազմակերպվել է մի քանի երկրներից ժամանած այդ ժամանակաշրջանի տիկնիկային տների ցուցահանդես[17]ː Ֆլորա Գիլ Ջեյքոբսի առաջին գիրքը՝ «Տիկնիկների տների պատմությունը», հրատարակվել է 1953 թվականին[18]ː Երկու հավաքորդներն էլ բացել են տիկնիկների տներին նվիրված թանգարաններ՝ Ռոտոնդան (1962-1998) Օքսֆորդում[19], և Վաշինգտոնի տիկնիկների տան և խաղալիքների թանգարանը (1975-2004, ԱՄՆ)[20][21]ː
Աշխարհի տարբեր երկրներից հավաքորդները կիսվում են լուսանկարներով, խորհուրդներով, հարցումներով և տեղեկատվությամբ տպագիր հրատարակությունների միջոցով, ինչպիսիք են՝ «International Dolls' House News»-ը (մոտ 1969-2002), «American Miniaturist» -ը, «Dolls House»-ը և «Miniature Scene» -ը։ Այսօր կայքերը, բլոգները, սոցիալական ցանցերը և առցանց ֆորումները թույլ են տալիս ավելի շատ հավաքորդների կիսվել իրենց հոբբիով։
Նշանավոր տիկնիկային տներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա Քյոֆերլինի (այլևս գոյություն չունեցող) Նյուրնբերգյան տիկնիկային տունը պատվիրվել է 1631 թվականին և հրապարակայնորեն ցուցադրվել ու գովազդվել է Քյոֆերլինի կողմից թղթի վրա գրված յուրօրինակ բանաստեղծությունների տեսքով[22]ː

17-րդ դարի հոլանդական նշանակալի տիկնիկային տնակների շարքում են Սառա Ռոտեի (1699-1751) 18-րդ դարի Ամստերդամի (Նիդերլանդներ) տիկնիկային տները, որոնցից մեկը գտնվում է Ֆրանս Հալսի թանգարանում, իսկ մյուսը՝ Հաագայի քաղաքային թանգարանում, Պետրոնելլա դե լա Քորթի տիկնիկային տունը Կենտրոնական թանգարանում (Ուտրեխտ) և Պետրոնելլա Օորտմանի տիկնիկային տունը Ամստերդամի պետական թանգարանում։ Ամստերդամի պաետական թանգարանը` Ռեյքսմյուզեումը գնահատում է, որ Պետրոնելլա Օորտմանը իր մանրակերտ տան վրա ծախսել է քսանից երեսուն հազար գուլդեն, որն այդ ժամանակ գրեթե հավասար էր Ամստերդամի ջրանցքներից մեկի ափին գտնվող իրական տան գնին։ Այս բոլոր տիկնիկային տնակներում մանրամասնորեն ներկայացված են սպիտակեղենի սենյակը (լվացքատունը), խոհանոցը և ննջասենյակները[23]ː

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում գտնվող Մումիների թանգարանը ցուցադրում է Մումիների տունը ՝ Տուվե Յանսոնի մումի թրոլների կերպարների շուրջ ստեղծված տիկնիկային տունը։ Տունը կառուցել են Յանսոնի, Տուուլիկի Պիետիլան և Պենտտի Էյստոլան և հետագայում այն նվիրաբերել են Տամպերե քաղաքին[24]ː Թանգարանում կան նաև տասնյակ Մումի կերպարներ, որոնք բոլորը պատրաստել է Տուուլիկի Պիետիլան։
Տիկնիկների տուն թանգարանը (գերմ.` Puppenhausmuseum) Բազելում (Շվեյցարիա), իր տեսակի մեջ ամենամեծ թանգարանն է Եվրոպայում[25]։
Ռուսաստանում ամենահայտնի տիկնիկային տունը Նաշչոկինի Մոսկվայի տան ճշգրիտ մանրակերտն է (Սա Ալեքսանդր Պուշկինի վերջին մոսկովյան հասցեն է. նա Նաշչոկինի հետ մնացել է 1836 թվականի մայիսի 3-ից 20-ը)ː Մանրակերտը կառուցվել է Նաշչոկինի պատվերով 1830-ականներինː 2,5 × 2 մ չափերով այդ տիկնիկաին տունն այժմ գտնվում է Պուշկինի անվան ազգային թանգարանի հավաքածուում[26]: Տան բոլոր իրերը իրական իրերի գործող մոդելներ են և պատրաստվել են նույն գործարաններում, ինչ իրականները։ Օրինակ, դաշնամուրը, որի վրա հնարավոր է նվագվել գործելու շյուղերով, պատկանում է Fisher ընկերությանը[27]։
Միացյալ Թագավորությունում, Ափպարկի մանկական տունը (մոտ 1730թ.) ցուցադրվում է Արևմտյան Սասեքսի Ափպարկում և պատկանում է Ազգային հիմնադրամին[28]։ Նոստել վանական համալիրի մանկական տունը (մոտ 1730թ.) ցուցադրվում է Յորքշիրի Նոստել վանական համալիրում, որը նույնպես պատկանում է Մեծ Բրիտանիայի Ազգային հիմնադրամին[29][30]։ Թեյթ Հաուսը (1760)[6] ցուցադրվում է Լոնդոնի Մանկության թանգարանում, Անգլիա[31]ː

Մարիամի տիկնիկների տունը նախագծվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Մարիամի համար 1924 թվականին՝ ժամանակի առաջատար ճարտարապետ սըր Էդվին Լուտյենսի կողմից, և ցուցադրվում է Վինձորի ամրոցում[32]ː Առաջին անգամ ցուցադրվելիս այն յոթ ամսվա ընթացքում այցելել է 1.6 միլիոն մարդ[33]ː Այն մոտավորապես 5 ոտնաչափ բարձրություն ունի, պարունակում է 16 սենյակ և կառուցման համար պահանջվել է 4 տարի։ Տիկնիկների տնակն ունի աշխատող սանտեխնիկա և լույսեր, և լի է այդ ժամանակաշրջանի լավագույն և ամենաժամանակակից ապրանքների մանրակերտ իրերով։ Հայտնի գրողները հատուկ գրքեր են գրել Մարիամ Թեքցու տիկնիկային տան գրադարանի համար. Սըր Արթուր Կոնան Դոյլի և Ռեդյարդ Քիփլինգի նման գրողները այդ տանը նվիրել են հատուկ գրքեր, որոնք գրվել և կազմվել են տիկնիկային տան մասշտաբին համապատասխան չափսերով[34][35]ː Օրինակ, Արթուր ԿոնանԴոյլի գիրքը` «Ինչպես Վաթսոնը սովորեց հնարքը» (1924) կազմված է 503 բառից, ունի 34 էջ և 3.8 սմ × 3.2 սմ չափսեր[36]ː
Տիտանիայի պալատը ցուցադրվում է Դանիայի Էգեսկով ամրոցում, որը մանրակերտային ամրոց է, որը ձեռքով կառուցվել է իռլանդացի կահույքագործ Ջեյմս Հիքս և որդիների կողմից, որոնց պատվիրել է սըր Նևիլ Ուիլկինսոնը 1907-1922 թվականներին։ Պալատը 1.2 մետր բարձրություն ունի, պարունակում է 18 սենյակ, և կառուցման համար պահանջվել է 15 տարի[37][38]ː Այն կառուցվել է Իռլանդիայում, բայց 1978 թվականին Sotheby's-ի Լոնդոնի աճուրդի տանը մրցույթային պայքարում հաղթել է Դանիան[39]ː
Թարայի պալատը գտնվում է Թարայի պալատի մանկության թանգարանում՝ Էնիսկերիի մոտ գտնվող Փաուերսքորթ կալվածքի տարածքում (Իռլանդիա)ː Այն կառուցվել է 10 տարի, 1.2 մետր բարձրություն ունի, պարունակում է 22 սենյակ, և կառուցվել է Ռոն ՄաքԴոնելի կողմից 1978 թվականից սկսած, այն բանից հետո, երբ նրան չի հաջողվել ապահովել Տիտանիայի պալատի վերադարձը Իռլանդիա։ Այն կահավորված է մանրանկարչական հնաոճ իրերով[40][41]ː
Ստետհայմերի տիկնիկային տունը կառուցվել է Նյու Յորքում Քերի Ուոլթեր Ստետհայմերի կողմից 1916-1935 թվականների ընթացքում։ Շատ ժամանակակից նկարիչներ, այդ թվում՝ Մարսել Դյուշանը, Ալեքսանդր Արչիպենկոն, Ջորջ Բելոուզը, Գաստոն Լաշեզը և Մարգարիտ Զորաչը, իրենց արվեստի մանրանկարներ են պատրաստել տիկնիկների տան համար[42][43]ː Այն 28 դյույմ բարձրություն ունի և պարունակում է 12 սենյակ, և այժմ գտնվում է Նյու Յորք քաղաքի թանգարանում[44]ː
Թորն մանրակերտ սենյակները[45] 68 մանրանկարչական սենյակային արկղեր են, որոնցից յուրաքանչյուրն ունի տարբեր թեմա, նախագծվել են Նարցիսա Նիբլեք Թորնի կողմից, իսկ դրանց կահույքը ստեղծվել է արհեստավորների կողմից 1930-ական և 1940-ական թվականներին։ Դրանք այժմ գտնվում են Չիկագոյի արվեստի ինստիտուտում, Ֆինիքսի արվեստի թանգարանում և Նոքսվիլի արվեստի թանգարանում (Թենեսի), մեկը` Ինդիանապոլիսի մանկական թանգարանում[46]ː
Ամերիկացի համր ֆիլմերի դերասանուհի Քոլին Մուրի տիկնիկային տունը կոչվում է «Փերիերի ամրոց»։ Այն 7 ֆուտ բարձրություն ունի, ունի տասներկու սենյակ և կառուցվել է 7 տարի՝ սկսած 1928 թվականից։ 2012 թվականի դոլարով Փերի ամրոցը կարժենար 7 միլիոն դոլար, իսկ առաջին անգամ շրջագայության դուրս գալուց հետո այն չորս տարվա ընթացքում ապահովել է 9 միլիոն դոլարի եկամուտ[47][48]ː Այն ցուցադրվում է 1950-ական թվականներից ի վեր Չիկագոյի (Իլինոյս) գիտության և արդյունաբերության թանգարանում[49] և ամեն տարի այցելում է մոտ 1.5 միլիոն մարդ[50][51]ː
Աստոլատ տիկնիկային տուն ամրոցը ոգեշնչվել է Ալֆրեդ Թենիսոնի Լճի փերիի (Lady of the Lake) մասին պոեզիայից և կառուցվել է 1974-1987 թվականների միջև մանրանկարիչ Էլեյն Դիլի կողմից։ Այն գնահատվել է ավելի քան 7 միլիոն դոլար 2006 թվականին, իսկ 8.5 միլիոն դոլար՝ 2015 թվականին, հիմնականում ինտերիերի և մասերի արդիականացման պատճառով[52][53][54][55]ː Այն 9 ֆուտ բարձրություն ունի, ունի 29 սենյակ և ցուցադրվում է Նյու Յորքի Լոնգ Այլենդ քաղաքի Նասաու շրջանի արվեստի թանգարանում[56]ː Քոլին Մուրի փերիի ամրոց-տիկնիկային տունը և Աստոլատ տիկնիկային ամրոցը նախագծվել են ֆիքսված հարակից արտաքին պատերով՝ եռաչափ դիտման էֆեկտ ստեղծելու համար[57][58]ː
Կանանց և տիկնիկային տներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տասնյոթերորդ դարում տիկնիկային տների նկատմամբ հետաքրքրության ընդլայնմանը զուգընթաց, մանրակերտ տների սեռային կողմնորոշմամբ կազմակերպումը նույնպես տեղաշարժվել է դեպի ավելի կանացի ուշադրություն։ Տիկնիկային տները որպես «տղամարդկանց համար նախատեսված արտեֆակտ» հավաքորդական առարկա դիտարկելուց դեպի կանանց կողմից կազմակերպված ընտանեկան կյանքի մոդել[59]: Հոլանդական տիկնիկային տները նման էին լիովին կահավորված սենյակների առանձին բաժանմունքներով պահարանների, քան իրական տները, որոնք ներկայացնում էին տնային տնտեսությունը՝ «մեծաքանակ սպիտակեղենով հագեցած սենյակների և խոհանոցների ներառման միջոցով»[60]:
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրանսիական տիկնիկային տնակ, 17-րդ դար
- Տիկնիկների տան ինտերիեր տիկնիկներով, Նյուրնբերգ, Գերմանիա, մոտ 1650–1700 թվականներ
- Տիկնիկների և տիկնիկային տան նկարազարդում, հեղինակ՝ Բեատրիքս Փոթեր, «Երկու վատ մկների պատմությունը» գրքից, Անգլիա, 1904թ.
- Տիկնիկային տնակ կավից, Մավրիտանիա, 20-րդ դար
- Տիկնիկային տան պատշգամբի մանրամասնություն, Գերմանիա, 1960-ականներ
- Դովիլի տիկնիկային տուն, Villard & Weill, Ֆրանսիա - 1912 թ
- Էմի Քարթերը Սպիտակ տանը՝ ամերիկյան տիկնիկային տնակի մոտ, 1978 թվականին
- Զանգվածային արտադրության գերմանական պլաստմասե Playmobil տիկնիկային տնակ, 20-րդ դարի վերջ/21-րդ դարի սկիզբ
- Նիքսոնի գրադարանում գտնվող մանրակերտ Սպիտակ տունը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «doll's house». Օքսֆորդի անգլերեն բառարան (3-րդ հրատարակություն ed.). Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն. սեպտեմբեր, 2015.
- ↑ National Trust (2021 թ․ մայիսի 6), The history of the Nostell Dolls’ House, Վերցված է 2025 թ․ հունիսի 29-ին
- ↑ «Dolls' house that taught a girl to be lady of the manor».
- ↑ «Dolls' house of Petronella Oortman, anonymous, c. 1686 - c. 1710 - Rijksmuseum». rijksmuseum.nl. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2006 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Chen, Nancy (2015 թ․ սեպտեմբեր). «Playing with Size and Reality: The Fascination of a Dolls' House World». Children's Literature in Education. 46 (3): 278–295. doi:10.1007/s10583-014-9234-y. S2CID 162302359.
- 1 2 Tate Baby House, ca. 1760, Վերցված է 2025 թ․ հունիսի 29-ին
{{citation}}:|first=missing|last=(օգնություն) - ↑ «Tate Baby House - V&A Museum of Childhood». vam.ac.uk.
- ↑ Gröber, Karl (1928). Children's Toys of Bygone Days: A History of Playthings of All Peoples from Prehistoric Times to the XIXth Century (անգլերեն) (trans. Philip Hereford ed.). Frederick A. Stokes Company.
- ↑ Vangenechten, Fabienne (2021). Villard & Weill - Antique Deauville Dollhouses - Les Maisons de Poupées Deauville (անգլերեն and ֆրանսերեն) (Belle Epoque Dolls ed.). Belle Epoque Dolls. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ King, Constance Eileen (1983). The collector's history of dolls' houses, doll's house dolls, and miniatures. New York: St. Martin's Press. էջեր 27–28. ISBN 0312150288.
- ↑ «A Brief TinyToy History». tynietoy.com. 2024 թ․ հուլիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2020-06-20-ին. Վերցված է 2025-06-29-ին.
- ↑ «Awesome Diecast - Diecast Model Replica Cars, Trucks, Buses and More». www.awesomediecast.com (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Eaton, Faith (1994), The ultimate dolls' house book (1st American ed.), Dorling Kindersley, ISBN 978-1-56458-616-2
- ↑ Jackson, Val (1992), A collector's guide to doll's houses, New Burlington Books, ISBN 978-1-85348-400-1
- ↑ Food, Tove Danovich, NPR (2016 թ․ մայիսի 3). «'Tiny Kitchen' Videos Cook Up Real Food In Doll-Sized Portions | KQED». www.kqed.org (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հուլիսի 5-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Stromersches Puppenhaus (HG4063) | Objektkatalog». objektkatalog.gnm.de. Վերցված է 2025 թ․ հունիսի 29-ին.
- ↑ '18th and 19th Century Elegance Evoked by some Contemporary Dolls' Houses, in the Illustrated London News, 24 December 1955, p 1108. Accessed through the British Newspaper Archive, https://www.britishnewspaperarchive.co.uk/viewer/bl/0001578/19551224/073/0028, 13 October 2018.
- ↑ «Flora Gill Jacobs - Authors - Lake Isle Press - Publishers of Books for Cooks». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Amazon.co.uk: The Vivien Greene Dolls' House Collection: Books: Vivien Greene,Margaret Towner». www.amazon.co.uk. Վերցված է 2025 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Washington Dolls' House & Toy Museum founder's collection heading to market». 2014 թ․ մարտի 23.
- ↑ «The Dolls' House» (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Chen, Nancy (2015 թ․ սեպտեմբեր). «Playing with Size and Reality: The Fascination of a Dolls' House World». Children's Literature in Education. 46 (3): 278–295. doi:10.1007/s10583-014-9234-y. S2CID 162302359.
- ↑ «Dolls' house of Petronella Oortman, anonymous, c. 1686 - c. 1710 - Rijksmuseum». rijksmuseum.nl. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2006 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Tampereen taidemuseon Muumilaakso - Muumilaakso». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «PuppenhausmuseumHome». Puppenhausmuseum (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Московские дома лучшего друга Пушкина – Нащокина: настоящие и кукольные». Туристер.ру (ռուսերեն). 2018 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2025-07-08-ին. Վերցված է 2025 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Выставка «Нащокинский домик - путешествие в Москву». | Государственный музей А.С. Пушкина». www.pushkinmuseum.ru. Վերցված է 2025 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «The Uppark Baby House Study Day». London Dollshouse Showcase (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 29-ին.
- ↑ dtpnwss (2020 թ․ մայիսի 5). «HOUSE AND HOME: Nostell Priory's Doll's House». North West Social Science Doctoral Training Partnership (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «The Nostell Dolls' House». static.nationaltrust.org.uk. Վերցված է 2025 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Tate Baby House - V&A Museum of Childhood». vam.ac.uk.
- ↑ «Highlights of Windsor Castle». www.royalcollection.org.uk.
- ↑ «The Believer - Safe As Houses». believermag.com. 2010 թ․ նոյեմբերի 1.
- ↑ «Queen Mary's Doll House». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «A New Book Examines 100 Years of the Historic Queen Mary's Dolls' House Library». www.finebooksmagazine.com (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Mini Sherlock Holmes dolls' house book by Sir Arthur Conan Doyle published». BBC News (բրիտանական անգլերեն). 2014 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2025 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Titania's Palace | Egeskov». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Titania's Palace». egeskov.dk (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2025-07-11-ին. Վերցված է 2025 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Home - Tara's Palace Childhood Museum». Tara's Palace Childhood Museum.
- ↑ «Taras Palace Trust». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Museum and Collection | Արխիվացված 2013-10-29 Wayback Machine
- ↑ Bloemink, Barbara J., and Florine Stettheimer. 1995. The life and art of Florine Stettheimer. New Haven: Yale University Press.
- ↑ Clark, Sheila W. 2009. The Stettheimer dollhouse. San Francisco: Pomegranate.
- ↑ «Museum of the City of New York - Home». Museum of the City of New York.
- ↑ «Thorne Miniature Rooms». The Art Institute of Chicago (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Thorne Miniature Rooms - The Art Institute of Chicago». www.artic.edu.
- ↑ «The Story». www.msichicago.org.(չաշխատող հղում)
- ↑ Williams, Rob (2013 թ․ օգոստոսի 2). «Inside the $7m fairy castle doll's house built by 100 people for a Hollywood film star». The Independent. London.
- ↑ «Colleen Moore's Fairy Castle». 1996 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 1996 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Home». www.msichicago.org.
- ↑ «50 Years Of Colleen Moore's Fairy Castle». Chicago Tribune. 1985 թ․ օգոստոսի 23.
- ↑ «This Dollhouse Costs $8.5 Million. Let's Take a Tour». Bloomberg. 2015 թ․ նոյեմբերի 11 – via www.bloomberg.com.
- ↑ «Google». www.google.com.
- ↑ Shattuck, Kathryn (2005 թ․ հուլիսի 31). «Footlights». The New York Times.
- ↑ «Dollhouse Appraised at $8.5 Million Is to Tour». The New York Times. 2015 թ․ հուլիսի 16.
- ↑ Shattuck, Kathryn (2005 թ․ հուլիսի 31). «FOOTLIGHTS - NYTimes.com». New York Times. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «The Believer - Safe As Houses». believermag.com. 2010 թ․ նոյեմբերի 1.
- ↑ «Colleen Moore's Fairy Castle». 1996 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 1996 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ King, Constance Eileen (1983). The collector's history of dolls' houses, doll's house dolls, and miniatures. New York: St. Martin's Press. էջեր 27–28. ISBN 0312150288.
- ↑ Chen, Nancy (2015 թ․ սեպտեմբեր). «Playing with Size and Reality: The Fascination of a Dolls' House World». Children's Literature in Education. 46 (3): 278–295. doi:10.1007/s10583-014-9234-y. S2CID 162302359.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տիկնիկների տներ Վիկտորիա և Ալբերտ թանգարանի մանկության թանգարանում
- Քրյուգերի հավաքածու - տիկնիկային տների մանրանկարների հավաքածու Նեբրասկա-Լինքոլնի համալսարանում
- Ավստրալիայի ազգային թանգարան, 1930-ականների տիկնիկների տուն, որը մոդելավորված է մանկական վեպի տան նմանությամբ։
- Մինի գանձերի վիքի։ Հիանալի ռեսուրս տիկնիկների տնակներ կառուցողների և սիրահարների համար։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիկնիկային տուն» հոդվածին։ |