Jump to content

Տիկին Ճեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիկին Ճեն
Դիմանկար
Ծնվել էմոտ 1775
ԾննդավայրԳուանդուն, Չինաստան
Մահացել է1844
Մահվան վայրPortuguese Macau, Պորտուգալիայի թագավորություն
ՔաղաքացիությունՑին կայսրություն
Մասնագիտությունծովահեն և մարմնավաճառ
ԱմուսինZheng Yi? և Cheung Po Tsai?
 Zheng Yi Sao Վիքիպահեստում

Տիկին Ճեն (չինարեն՝ 鄭氏, յուեն չինարեն՝ Չին Սին), չինացի կին ծովահեն, ով պատմության մեջ ամենահաջողակ ծովահենի համբավն է ձեռք բերել։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմության մեջ որպես «տիկին Ճեն» անունով հայտնի այս կնոջ ծագումն ու իրական անունը հայտնի չէ։ Պահպանվել են տեղեկություններ, որ նա մարմնավաճառությամբ է զբաղվել մինչև Ճեն Իի հետ հանդիպելը, ով իր ժամանակի ամենահայտնի չինացի ծովահենն էր։ Նրանք ամուսնացել են 1801 թվականին և մեկնել Վիետնամ, որտեղ քաղաքացիական պատերազմն էր սկսել։ Ամուսնությունից հետո աղջիկը ստացել է Ճեն Ի սաո («Ճենի կինը») նոր անունը։ Տիկին Ճենը իր երեխաները չուներ, այդ պատճառով ծովահենները ձկնորսներից առևանգել և որդեգրել են տասնհինգամյա մի տղայի՝ Չժան Բաոցզայ անունով, ով սկզբում դարձել է Ճեն Իի սիրեկանը, իսկ նրա մահից հետո՝ տիկին Ճենի ամուսինը։ Այլ աղբյուրների համաձայն՝ պատանին որդեգրվել է[1]։

Ճեն Շիի հաջողության բանալին նրա նավերում տիրող երկաթյա կարգապահությունն էր։ Նա խիստ կանոններ է մտցրել, որոնք վերջ դրեցին ավանդական ծովահենական ազատությանը։ Յուրաքանչյուրին, ով ինքնակամ հրամաններ էր տալիս կամ չէր կատարում ավագի հրամանները, գլուխը կտրում էին։ Խստորեն պատժվել էր ընդհանուր գանձարանից գողությունը, արշավանքներից թալանվածը պետք է ներկայացվեր անձնակազմի ընդհանուր ստուգմանը, բաժանումն իրականացրել էր նավատորմի հրամանատարը, գերված կանանց բռնաբարությունը պատժվում էր մահապատժով։ Նավից ինքնակամ բացակայելու համար ծովահենի ձախ ականջը կտրում էին, որը հետո ներկայացվում էր ամբողջ անձնակազմին՝ վախեցնելու համար։ Գերված կանանց, որպես կանոն, ազատ էին արձակում, ծովահենները իրենց համար կանանց և հարճերի կարգավիճակում թողնում էին միայն ամենագեղեցիկներին։ Ամուսնանալով՝ ծովահենը պետք է հավատարիմ մնար կնոջը[2]։

Չինացի պաշտոնյաները Գուանճոուում ստիպված են եղել բանակցություններ սկսել բրիտանացիների հետ՝ ծովահենների կողմից եկող վտանգի մշտական աճի պատճառով, որի առարկան էր «Մերկուրի» նավի կարճաժամկետ օգտագործումը, որը զինված էր քսան թնդանոթով, ինչպես նաև համալրված էր հիսուն ամերիկացի կամավորներից կազմված անձնակազմով։ Նաև բանակցություններ են վարվել պորտուգալացիների հետ վեց ռազմանավեր վարձակալելու վերաբերյալ վեց ամիս ժամկետով։ Սակայն, ըստ Դայան Մյուրեյի, մի քանի հաջող արշավներից բացի, իշխանությունների բոլոր ռազմական գործողությունները չեն պսակվել զգալի հաջողությամբ, որը կարող էր հանգեցնել ծովահենների ուժերի ռազմական ճնշմանը։ Հետազոտողը ենթադրում է, որ ծովահենների ընդլայնված թիմում ներքին հակասությունները ստիպել են տիկին Ճենին բանակցություններ սկսել ծովահենների միության լուծարման շուրջ[3]։

1810 թվականի նոյեմբերին տիկին Ճենը և Ճեն Բաոն տեղափոխվեցին Ֆուցզյան նահանգ, որտեղ Ճեն Բաոն ստացել է ավագ լեյտենանտի կոչում։ 1813 թվականին զույգն ունեցել է որդի՝ Ճեն Յույլինը (այդ ժամանակ տիկին Ճենը 38 տարեկան էր)[4]։ 1822 թվականին, երկրորդ անգամ այրիանալով, տիկին Ճենը բնակություն է հաստատել Գուանճոուում, որտեղ պահել է մոլախաղերի տուն մինչև կյանքի վերջ (69 տարեկան)[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Murray, 1987, էջ 71
  2. Murray, 1987, էջ 72
  3. Murray, 1987, էջեր 137—147
  4. Murray, 1987, էջ 148
  5. Murray, 1987, էջ 150

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Murray, Dian H. Pirates of the South China Coast, 1790—1810. — Stanford : Stanford University Press, 1987. — 243 p. — ISBN 0-8047-1376-6.
  • Murray, Dian H. Zheng Yi Sao :

[անգլ.]. — Biographical dictionary of Chinese women: the Qing Period, 1644—1911. — Armonk, Ն. Յ.; Լ. : Routledge, 2015. — P. 317—318. — 600 p. — (Biographical Dictionary of Chinese Women). — ISBN 978-0765600431.

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիկին Ճեն» հոդվածին։