Տիկին Բովարի (ֆիլմ, 1991)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիկին Բովարի
ֆր.՝ Madame Bovary
Երկիր Ֆրանսիա
Ժանրռոմանտիկ ֆիլմ, դրամա և վեպի էկրանավորում
ՀիմքՏիկին Բովարի
Թվականապրիլի 3, 1991[1], հուլիսի 13, 1991[1], հոկտեմբերի 3, 1991[1], հոկտեմբերի 11, 1991[1], դեկտեմբերի 25, 1991[1], մայիսի 2, 1992[1], մայիսի 14, 1992[1], հունիսի 26, 1992[1], սեպտեմբերի 10, 1992[1], դեկտեմբերի 24, 1992[1], հունվարի 15, 1993[1], ապրիլի 9, 1993[1], մայիսի 28, 1993[1] և դեկտեմբերի 17, 1993[1]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԿլոդ Շաբրոլ[2][3][4]
ՊրոդյուսերՄարին Կարմից
Սցենարի հեղինակԿլոդ Շաբրոլ
ԴերակատարներԻզաբել Յուպպեր[2][3][4], Ժան Յան[2], Ֆրանսուա Մետր[2], Jean-François Balmer?[2][3][4], Christophe Malavoy?[2][3][4], Անդրե Տորենտ[5], Christiane Minazzoli?[2], Դոմինիկ Զարդի[5], Étienne Draber?[5], Ֆրանսուա Պերիե[5], Ժիլետ Բարբիե[5], Անրի Ատալ[5], Ժակ Դինամ[5], Jean-Claude Bouillaud?[2], Jean-Louis Maury?[2], Լյուկա Բելվո[2][3][4], Marie Mergey?[2], Pierre-François Duméniaud?, Տոմաս Շաբրոլ[2] և Yves Verhoeven?[2]
ՕպերատորJean Rabier?
ԵրաժշտությունMatthieu Chabrol?
ՄոնտաժMonique Fardoulis?
Պատմվածքի վայրՖրանսիա
Նկարահանման վայրChurch of Saint-Maclou?[6]
Տևողություն142 րոպե

«Տիկին Բովարի» (ֆր.՝ Madame Bovary), 1991 թվականի ֆրանսիական ֆիլմ, որ նկարահանել է ռեժիսոր Կլոդ Շաբրոլը, իսկ գլխավոր դերում հանդես է եկել Իզաբել Հյուպպերը։ Գյուստավ Ֆլոբերի համանուն վեպի էկրանավորումն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Բովարին, որ երիտասարդ կին է, անտարբեր է իր սիրող ու հոգատար ամուսնու նկատմամբ։ Էմմային չի գոհացնում ձանձրալի ու առօրեական (իր պատերացումներով) կյանքը գավառական փոքր քաղաքում։ Երիտասարդ կինը երազում է մայրաքաղաքային կյանքի մասին, որտեղ, ինչպես ինքն է կարծում, նա կարող էր երջանիկ լինել։ Էմմայի կյանքում հայտնվում են սիրեկաններ, որոնք կարճատև հարաբերություններից հետո լքում են նրան։ Երիտասարդ կինը ծախսում է ավելի շատ գումար, քան թույլ են տալիս ամուսնու ունեցած դրամական միջոցները, և չի կարողանում վճարել պարտքերը։ Էմմային թվում է, թե իր կյանքն ունայն ու անիմաստ է։ Նույնիսկ փոքրիկ դուստրը չի կարողանում լրացնել այն դատարկությունը, որ առաջացել է Էմմայի կյանքում։ Չկարողանալով համակերպվել իրական կյանքի ու իր երազանքների հակադրությանը՝ Էմման ինքնասպանություն է գործում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանող ումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Կլոդ Շաբրոլ
  • Պրոդյուսեր՝ Մարին Կարմից
  • Սցենարիստ՝ Գյուստավ Ֆլոբեր («Տիկին Բովարի» վեպի հեղինակ), Կլոդ Շաբրոլ
  • Օպերատոր՝ Ժան Ռաբիե
  • Կոմպոզիտորներ՝ Ժան Միշել Բեռնար, Մատյո Շաբրոլ, Մ. Ջ. Կուանյար Էլիզոն
  • Նկարիչներ՝ Միել Աբբե Վանիե, Կորին Ժորրի, Ժակ Մոլլոն
  • Մոնտաժող՝ Մոնիկա Ֆարդուլիս

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմը ներկայացվել է «Օսկարի» օտարալեզու լավագույն ֆիլմի, ինչպես նաև հագուստի լավագույն դիզայնի համար։
  • 1991 թվականին ֆիլմը մասնակցել է նաև Մոսկվայի 17-րդ միջազգային կինոփառատոնին.
    • Անվանակարգ՝ Ոսկե «Սուրբ Գեորգի» մրցանակ լավագույն ֆիլմի համար,
    • Իզաբել Հյուպպերն արժանացել է մրցանակի որպես լավագույն դերասանուհի[7]։
  • 1992 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի որպես օտարալեզու լավագույն ֆիլմ Ֆրանսիայից, բայց մրցանակի չի արժանացել։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Ֆրանսիայում 1991 թվականի ապրիլի 3-ին։
  • Միացյալ Նահանգներում դրամարկղային շահույթը կազմել է $ 1 942 423։
  • «Տիկին Բովարի» ֆիլմը ռեժիսոր Կլոդ Շաբրոլը մտածել և բեմադրել է՝ ելնելով հատուկ դերասանուհի Իզաբել Հյուպպերի ունակություններից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 https://www.imdb.com/title/tt0102368/releaseinfo
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 http://www.imdb.com/title/tt0102368/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.beyazperde.com/filmler/film-6623/
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=6623.html
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 http://www.imdb.com/title/tt0102368/fullcredits
  6. https://www.rouentourisme.com/les-films-tournes-a-rouen/
  7. «17th Moscow International Film Festival (1991)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]