Նիկոլայ Տիխոնով (գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տիխոնով Նիկոլայ (գրող)ից)
Նիկոլայ Տիխոնով
ռուս.՝ Николай Семёнович Тихонов
Ծնվել էնոյեմբերի 22 (դեկտեմբերի 4), 1896[1][2][3]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էփետրվարի 8, 1979(1979-02-08)[1][4][5][…] (82 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, թարգմանիչ և քաղաքական գործիչ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Գրական ուղղություններսոցիալիստական ռեալիզմ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն, Խաղաղության պաշտպանության սովետական կոմիտե և Խաղաղության համաշխարհային խորհուրդ
Պարգևներ
 Nikolay Semenovich Tikhonov Վիքիպահեստում

Նիկոլայ Սեմյոնովիչ Տիխոնով, (նոյեմբերի 22 (դեկտեմբերի 4), 1896[1][2][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - փետրվարի 8, 1979(1979-02-08)[1][4][5][…], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս սովետական գրող, հասարակական գործիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1966)։ ՀՍՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ (1970)։

Առաջին համաշխարհային (1914–18), քաղաքացիական (1918-20) և Հայրենական մեծ (1941-45) պատերազմների մասնակից։ 1920-ին հրատարակվել է Տիխոնովի «Սամի» (հայ․ հրտ․ 1934) առաջին պոեմը՝ Հոկտեմբերյան հեղափոխության միջազգային նշանակության մասին առաջին գործերից մեկը սովետական պոեզիայում։ 1922-ին լույս են տեսել նրա «Հորդա» և «Բրագա» բանաստեղծությունների ժողովածուները, որոնք հագեցած են հերոսական ռոմանտիկայով։ 1920–30-ական թթ․ Տիխոնովը մի քանի անգամ եղել է Հարավային Կովկասի և Միջին Ասիայի հանրապետություններում։ Այդ ուղևորություններն արտացոլվել են նրա արձակ և չափածո մի շարք գրքերում։ Հայրենական պատերազմի տարիներին Տիխոնով ստեղծել է այդ շրջանի սովետական պոեզիայի լավագույն գործերից մեկը՝ «Կիրովը մեզ հետ է» (1941, ԽՍՀՄ պետ․ մրցանակ, 1942) պոեմը, ինչպես նաև «Հրե տարի» (1942) բանաստեղծ, ժող․ և «Լենինգրադն ընդունում է մարտը» (1942) ակնարկների գիրքը։

Ետպատերազմյան տարիներին Տիխոնովը գրել է մի շարք գործեր՝ նվիրված ժողովուրդների բարեկամության, խաղաղության և արտասահմանյան Արևելքի ժողովուրդների՝ ազատության համար պայքարի թեմաներին («Վրաստանի գարունը», 1948, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1949, «Երկու հոսանք», 1951, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1952, բանաստեղծ, շարքեր, «Վեց սյուն», 1968, պատմվածքների և վիպակների ժողովածու, լենինյան մրցանակ, 1970)։ Տիխոնովը մի քանի անգսհմ եղել է Հայաստանում, գրել Հայաստանին նվիրված բանաստեղծություններ, պատմվածք, ակնարկ։

Ռուսերեն է թարգմանել հայ շատ գրողների մի շարք գործեր։ Նրա գրչին են պատկանում Սայաթ-Նովայի, Հ․ Թումանյանի, Շիրվանզադեի, Ա․ Իսահակյանի, Ե․ Չարենցի և ուրիշների կյանքի և ստեղծագործության մասին հոդվածներ։ Տիխոնովի գործերը թարգմանվել են ԽՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։ Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ, Խաղաղության պաշտպանության սովետական կոմիտեի նախագահը (1949-ից)։ ԽՍՀՄ II–IX գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ ՍՍՀՄ գրողների միության քարտուղար (1944-ից)։ Արժանացել է «ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան միջազգային մրցանակի (1957)։

Պարգեվատրվել է Լենինի 3, Հոկտեմբերյան հեղափոխության և 4 այլ շքանշաններով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Собрание сочинений, тт․ 1-7, М․, 1973-76
  • Дни открытий․ Книга об Армении [Послесл․ Л․ Мкртчяна], Е․, 1970
  • Բեթհովենը, Ե․, 1934
  • Պատերազմ, Ե․, 1938
  • Խիզախ պարտիզանը, Ե․, 1951
  • Պատմվածքներ Պակիստանի մասին, Ե․, 1954
  • Կավ և կրակ, Ե․, 1976

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Шошин В․ А․, Николай Тихонов։ Очерк жизни и творчества, Л․, 1981

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Տիխոնով (գրող)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 6