Տիխեա (ենթադրյալ մոլորակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նկարչի պատկերացրած Տիխեան

Տիխեա (Տյուխե անգլ.՝ Tyche) հիպոթետիկ մոլորակ է, գազային հսկա, որը տեղակայված է Արեգակնային համակարգի Օորտի ամպի մեջ: Լաֆայետի Լուիզիանայի համալսարանի աստղագետներ Ջոն Մաթեսը և Դանիել Ուիթմայրը բազմիցս պնդել են , որ իրենք Տիխեայի գոյության ապացույցներ ունեն երկար պարբերություն ունեցող գիսաստղերի սխալ պահվածքի հիման վրա (ժամանակ առ ժամանակ արեգակնային համակարգի ներքին հատվածում դրանց զանգվածային մուտքը): Նրանք նշել են, որ եթե Տիխեան գոյություն ունի, այն կարելի է գտնել WISE տիեզերական աստղադիտակի կողմից հավաքված արխիվացված տվյալների մեջ: Այնուամենայնիվ, որոշ աստղագետներ թերահավատություն են հայտնել այս օբյեկտի գոյության վերաբերյալ [1] :

Այս վարկածը հաստատելու համար անհրաժեշտ էր WISE աստղադիտակի կողմից հավաքված տվյալների վերլուծություն, որոնք կիրականացվեն առաջիկա մի քանի տարիների ընթացքում [2]: 2014-ին ՆԱՍԱ-ն հաղորդել էր, որ WISE աստղադիտակի նախնական տվյալները բացառում են Սատուրնի չափի հսկա մոլորակի գոյության հնարավորությունը 10,000 ա․մ․-ից ավելի հեռավորության վրա և Յուպիտերի չափով նոր մոլորակ չի կարող գոյություն ունենալ Արեգակից 0,4 լուսատարի 26000 ա․մ․-ից ավելի մոտ:

Տիխեան ( հուն․՝ Τύχη) հաջողության աստվածուհին է հունական դիցաբանության մեջ : Անունն ընտրվել է ի պատասխան Նեմեսիսի՝ վրեժի աստվածուհու, և պարզվեց, որ Տիխեան Նեմեսիսի աստղի «բարի քրոջ-մրցակցի» անունն է :

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դ. Մատիսն առաջին անգամ առաջարկեց Տիխեա (Տյուխե) մոլորակի գոյությունը 1999-ին [3]՝ հիմնվելով երկարաժամկետ գիսաստղերի ծագման կետերում ստացված տեղաշարժի վրա: Տարածված այն համոզմունքին դեմ, որ գիսաստղերը գալիս են երկնքի պատահական կետերից, Մաթիսը եզրակացրեց, որ իրականում գիսաստղերի ծագման կետերը խմբավորված են ըստ խավարածրի թեքության, և գիսաստղերը գալիս են Օորտի ամպից: Նման կլաստերները կարելի է բացատրել որպես անտեսանելի օբյեկտի հետ փոխազդեցության արդյունք՝ ամենաքիչը Յուպիտերի կարգի:

Արեգակնային համակարգի ներքին տիրույթ գիսաստղերի ներհոսքի այլընտրանքային բացատրությունները ենթադրում են Արեգակի «ուղեկից» աստղի՝ շագանակագույն գաճաճ Նեմեսիսի առկայություն, որն ունի Օրտի ամպի ետևում շատ մեծ էքսցենտրիկությամբ ուղեծիր [4]: Այնուամենայնիվ, ըստ Լուիզիանայի համալսարանի մի խումբ աստղագետների, Արեգակնային համակարգում կարող է լինել ևս մեկ հսկա մոլորակ, որը գտնվում է Օրտի ամպի ավելի ավանդական շրջանաձեւ ուղեծրում Արեգակից ~ 0,5 լուսային տարի (30 000 ա․մ․) հեռավորության վրա: Սառցե գիսաստղերի ուղեծրերի մանրամասն ուսումնասիրության արդյունքում Մաթիսի խումբն առաջարկել է, որ Արեգակնային համակարգ մտնող գիսաստղերի մոտ 20% -ը «քաշվում է» Օորտի ամպի մեջ գտնվող զանգվածային տիեզերական օբյեկտի ձգողական ուժերի կողմից, որը կշռում է Յուպիտերից առնվազն 1,4 անգամ ավելի, բայց աստղ չէ, հակառակ դեպքում գրավիտացիոն դաշտի կողմից գրավված գիսաստղերի բաժինը շատ ավելի մեծ կլիներ :

Ըստ վարկածի հեղինակների, Տիխեայի կողմից դուրս մղված այս սառցե գիսաստղերից մի քանիսը հասնում են երկու կիլոմետր տրամագծի և պոտենցիալ վտանգ են ներկայացնում Երկրի համար՝ մինչև զանգվածային ոչնչացումներ և ավերածություններ կենսոլորտում (ենթադրաբար ամեն 26 միլիոն տարին մեկ): Նրանք նաև ենթադրում են, որ այս հիպոթետիկ օբյեկտը կկարողանա բացատրել տրանս-նեպտունյան Սեդնա օբյեկտի ուղեծրի ինքնատիպությունը :

Այնուամենայնիվ, ելակետային ընտրանքը փոքր էր, և այս ուսումնասիրությունների արդյունքները համարվում են անբավարար համոզիչ :

2016 թ. հունվարի 20-ին աստղագետները Մայքլ Բրաունը եւ Կոնստանտին Բատըգինը Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտից, օգտագործելով Պլուտոնի ուղեծրից դուրս փոքր երկրային մարմինների շարժման համակարգչային սիմուլացիան՝ ուսումնասիրեցին այդ մարմինների շարժումները, ինչի արդյունքում ստացան ապացույցներ հօգուտ Նեպտունի չափսերի եւ Երկրից 10 անգամ ավելի ծանր մոլորակի գոյության՝ Կոյպերի արտաքին գոտում [5] :

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Natalie Wolchover (2011)։ «Astronomers Doubt Giant Planet 'Tyche' Exists in Our Solar System»։ space.com։ Արխիվացված օրիգինալից 2012-07-22-ին։ Վերցված է 2011-02-19 
  2. Whitney Clavin (2011-02-18)։ «Can WISE Find the Hypothetical 'Tyche'?»։ NASA/JPL։ Արխիվացված օրիգինալից 2012-03-04-ին։ Վերցված է 2011-02-19 
  3. Matese John J., Lissauer Jack J. (2002-05-06)։ «Continuing Evidence of an Impulsive Component of Oort Cloud Cometary Flux»։ University of Louisiana at Lafayette, and NASA Ames Research Center։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-22-ին։ Վերցված է 2008-03-21 
  4. «Sun’s Nemesis Pelted Earth with Comets, Study Suggests» // SPACE.COM, science magazine, 11 March 2010 (անգլ.)
  5. В Солнечной системе обнаружена Планета X — Lenta.ru

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]