Jump to content

Տիլկայո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսանկարվել է անազատության մեջ՝ Լա Սենդա Վերդեում։

Տիլկայո (լատիներեն՝ Leopardus tilcayo), կատվազգիների ընտանիքի հարավամերիկյան կատուների (լատիներեն՝ Leopardus) ցեղին պատկանող փոքր վայրի կատվի տեսակ, որի հայրենիքը Բոլիվիան է[1]։ 2026 թվականին վագրային կատուների վերաբերյալ իրականացված գենետիկական ուսումնասիրության արդյունքում պաշտոնապես նույնականացված տիլկայոն կատվազգիների ընտանիքի առաջին տեսակն է, որը պաշտոնապես նկարագրվել է 1923 թվականից ի վեր[1]։ Այնուամենայնիվ, տիլկայոն նախկինում հայտնի էր տեղի համայնքներին[2]։

Տիլկայոն բնութագրվել է որպես կատվազգիների ընտանիքին պատկանող առաջին նոր տեսակը, որը պաշտոնապես նույնականացվել է 1923 թվականին պամպասյան կատվի (լատիներեն՝ Leopardus fasciatus) բացահայտումից հետո[1]։ Այնուամենայնիվ, տեղական համայնքներն արդեն ծանոթ էին այդ տեսակին[2]։

Կենսաբան և «National Geographic»-ի հետազոտող Պաոլա Նոգալես-Ասկարունսն առաջին անգամ այս տեսակին հանդիպել է 2016 թվականին, երբ «Սենդա Վերդե» վայրի բնության պահպանության կենտրոնը կապ է հաստատել նրա հետ՝ կապված այնտեղ բերված մի կատվի հարցով։ Մոտ մեկ տարի շարունակ կատուն ապրել էր Լա Պասում բնակվող մի տղամարդու մոտ, ով կենդանուն գտել էր դեռ փոքր հասակում և սկզբում կարծել էր, թե սովորական տնային կատու է, մինչև որ հասկացել է, որ կենդանուն վայրի բնության արգելոցի խնամքն է անհրաժեշտ։ Այդ ընթացքում նա փորձել էր նրան կերակրել «լապշայով, բրնձով և ձվով»[3]։ Նոգալես-Ասկարունսը հետաքրքրվեց կատվով և լուսանկարեց այն՝ կարծելով, թե այն հարակից վագրային կատվի տեսակի յուրահատուկ տեսք ունեցող ներկայացուցիչ է[1]։

2019 թվականին՝ Բոլիվիայի կատվազգիների տեսակների վերաբերյալ գրքույկ պատրաստելիս, Նոգալես-Ասկարունսը հասկացավ, որ վայրի բնության արգելավայրից բերված առանձնյակը տարբերվում է վագրային կատվից[1]։ Ավելի ուշ գենոմային վերլուծության միջոցով տիլկայոն նույնականացվեց որպես առանձին տեսակ[4]։ «Նրա մորթին բաց շագանակագույն է՝ ամբողջ մարմնով մեկ սփռված անկանոն ձևի վարդանախշերով»,- հետագայում նկարագրել է նա[2]։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տիլկայո» անվանումն այդ տեսակի համար արդեն իսկ օգտագործվում էր տարածաշրջանի տեղական համայնքների կողմից[5]։ Բոլիվիայի կենդանական աշխարհի վերաբերյալ մինչև 2026 թվականը հրապարակված աշխատություններում «տիլկայո» տերմինը կապվում է հյուսիսային վագրային կատուների տեսակի հետ[6]։

Տերմինի ստույգ ստուգաբանությունը հայտնի չէ, քանի որ այն, կարծես թե, ուղղակիորեն կապված չէ իսպաներեն կամ կեչուա լեզվի որևէ բառի հետ։ Ըստ Նոգալես-Ասկարունսի՝ «Մենք տեղացիներին հարցրինք. «Ինչո՞ւ եք դա «տիլկայո» անվանում», իսկ նրանք պատասխանեցին. «Չգիտեմ։ Պապս էր դա «տիլկայո» անվանում, ուստի ես էլ եմ «տիլկայո» անվանում»»[1]։

Կարգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային և Կենտրոնական Ամերիկայի 38 կատվազգիների, այդ թվում՝ հյուսիսային վագրային կատուների տեսակային համակարգին պատկանող 26 առանձնյակի գենետիկական վերլուծությունը ցույց է տվել, որ վագրային (լատիներեն՝  tigrinus) համակարգը բաղկացած է հինգ առանձին տեսակներից, այդ թվում՝ տիլկայոյից, որը, ենթադրաբար, առանձնացել է Հարավամերիկյան կատուների ցեղի մյուս տեսակներից ավելի քան 1,4 միլիոն տարի առաջ[5]։

Leopardus
 
 
 

Clouded tiger cat (L. pardinoides)

 
 
 

Southern tiger cat (L. guttulus)

 
 

Eastern tiger cat (L. emiliae) BRba-254

 
 
 
 
 

Guigna (L. guigna)

 
 
 

Tilcayo (L. tilcayo)

 
 

Geoffroy's cat (L. geoffroyi)

 
 
 
 
 
 
 

Andean cat (L. jacobita)

 
 
 

Pampas cat (L. colocola)

 
 

Eastern tiger cat (L. emiliae)

 
 
 
 
 

Margay (L. wiedii)

 
 
 

Ocelot (L. pardalis)

 
Oncilla
 

Antisuyo tiger cat (L. t. antisuyo)

 
 

Guiana tiger cat (L. t. tigrinus)

 
(L. tigrinus)
 
 
 
 

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 Bittel, Jason (2026 թ․ սեպտեմբերի 17). «Meet the First New Cat Species Discovered in 100 Years». National Geographic (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2026 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2026 թ․ սեպտեմբերի 19-ին.
  2. 1 2 3 Serafinko, Marta (2026 թ․ սեպտեմբերի 17). «New cat species identified in Bolivia, first in over a century». Reuters (անգլերեն). Վերցված է 2026 թ․ սեպտեմբերի 19-ին.
  3. ↑ Bush, Evan (2026 թ․ սեպտեմբերի 17). «New wild cat species is identified for first time in 100 years, researchers say». NBC News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2026 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2026 թ․ սեպտեմբերի 19-ին.
  4. ↑ Lescroart et al., 2026, էջ 8
  5. 1 2 Lescroart et al., 2026, էջ 6
  6. ↑ Libro rojo de la fauna silvestre de vertebrados de Bolivia (իսպաներեն). La Paz, Bolivia: Ministerio de Medio Ambiente y Agua. 2009. էջ 436.