Տիլիկում (խոյադելֆին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տիլիկումից)
Տիլիկում
Տեսականազատության մեջ ապրող միջատներ և առանձնյակ
Սեռարու
Ծնվել էնոյեմբեր 1981
ԾննդավայրԻսլանդիա
Սատկել էհունվարի 6, 2017(2017-01-06) (35 տարեկան)
Սատկելու վայրSeaWorld Orlando, Օրինջ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
 Tilikum (orca) Վիքիպահեստում

Տիլիկում (անգլ.՝ Tilíkum,նոյեմբեր 1981, Իսլանդիա - հունվարի 6, 2017(2017-01-06), SeaWorld Orlando, Օրինջ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), երբեմն անվան աղաղաղված տարբերակը՝ Տիլլիկում), վարժեցված արու խոյադելֆին, կենդանու մականունը գալիս է չինուկյան բարբառից՝ ԱՄՆ-ի հյուսիս-արևմուտք, բառը ունի հետևյալ նշանակությունները՝ «ընկերներ/բարեկամություն/ազգություն/մարդիկ»։

Եղել է անազատության մեջ պահվող տեսակների ամենամեծ ներկայացուցիչը. թողել է բազմաթիվ սերունդներ։ Հայտնի է, առնվազն, երեք մարդու մահվան դեպքով։

Ընդհանուր նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի կեսերին Տիլիկումի մարմնի երկարությունը կազմում էր մոտ 6,9 մետր, զանգվածը՝ մոտ 5,4 տոննա[1]։ Կրծքային լողակներն ուներ 2,1 մ երկարություն, մեջքայինը՝ մոտավոր 2 մետր, որը թեքված էր ձախ (ինչպես հաճախ է պատահում անազատության մեջ պահվող խոյադելֆինների մոտ)։ Տիլիկումը համարվում է անազատության մեջ պահվող ամենամեծ խոյադելֆինը։

Կյանքը անազատության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիլիկումին բռնել են Ֆլորիդայում՝ Բերյուֆորդում, Իսլանդիայի արևելքում՝, 1983 թվականի նոյեմբերին, մոտավորապես երկու տարեկան հասակում։ Նրա հետ միասին բռնել են արու Նանդու և էգ Սամոա խոյադելֆիններին, որոնք սատկել են։

Sealand of the Pacific[խմբագրել | խմբագրել կոդը]

Բռնելուց հետո Տիլիկումի կյանքի առաջին վայրն է դարձել Sea land of the Pacific ջրաշխարհը Սաութ-Օակ- Բեյ շրջանում՝ Կանադական նահանգ Բրիտանական Կոլումբիայի հարավ-արևմուտքում (փակվել է 2014 թվականի նոյեմբերին)։ Երիտասարդ արուն ապրում էր համեմատաբար ավելի տարիքով էգերի՝ Հայդա 2-ի և Նուտկա 4-ի հետ, նրանց ներկայությամբ զբաղեցնելով ցածր դիրք։

Քանի որ խոյադելֆինների կացարանը օվկիանոսից անջատված էր ցանցով, և ջրաշխարհի տեր Բոբ Ռայթը մտավախություն ուներ, որ գիշերը խոյադելֆինները կարող են կրծել ցանցն ու ճանապարհ հարթել դեպի ազատություն, կամ ազատ արձակվեն կենդանիների պաշտպան ակտիվիստների կողմից, երեք կենդանին էլ գիշերը տեղափոխվում էին ավելի փոքր մոդուլ՝ 8.5մ լայնությամբ, 6.1մ խորությամբ։

Առաջին մարդկային զոհը[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականի փետրվարի 21-ին տեղի ունեցավ մարդկային մահվան առաջին դեպքը, որն ասոցացվում էր Տիլիկումի հետ ։ Վարժեցնող Կելթի Բիրնը սուզվեց խոյադելֆինների կացարան. քանի որ ջրաշխարհը գործնականում չի զբաղվել այսպես կոչված «water work»-ով, երեք կենդանիների համար էլ սա առաջին դեպքն էր, երբ մարդը նրանց հետ միասին ջրի մեջ էր։ Չնայած Տիլիկումը առաջինը չէր, որ բռնեց Բիրնին, նա Հայդայի և Նուտկայի հետ միասին վարժեցնողին երախից երախ էին նետում, արդյունքում խեղդվում նրան ։ Ինչպես հետագայում պարզվեց, երկու էգերն էլ ագրեսիայի պահին հղի էին[2][3][4]։

1992 թվականի հունվարի 9-ին Տիլիկումին հանձնեցին SeaWorld Orlando-ին, Ֆլորիդա, Sea land of the Pacific-ը դրանից հետո շուտով փակվեց[5]։

SeaWorld Orlando[խմբագրել | խմբագրել կոդը]

SeaWorld Orlando-ում Տիլիկումի ապրած ժամանակահատվածը նույնպես կապված էր երկու մարդկային զոհերի հետ (մի դեպքում, Տիլիկումի մասնակցությունը չի հաստատվել)։

Երկրորդ մարդկային զոհը

1999 թվականի հուլիսի 6-ին Տիլիկումը հայտնաբերվել է մահացած տղամարդու մերկ մարմնի հետ, որը փռված էր նրա մեջքին ։ Զոհը 27-ամյա Դենիել Պ. Դյուքսն էր[6] ։ Հետաքննության վարկածով ՝ Դյուքսը, որը նախօրեին շոուի մասնակից էր, թաքնվել է պահակախմբից, որպեսզի այգու փակվելուց հետո մնա , եւ մտել է խոյադելֆինների համար նախատեսված կացարան։ Փորձագետները եզրակացրել են, որ մահը վրա է հասել ցրտահարությունից եւ ջրահեղձումից. աուտոպսիան ցույց է տվել դիակի վրա բազմաթիվ վնասվածքների, կապտուկների եւ քերծվածքների առկայությունը[7][8][9], սակայն, առանց միանշանակ հաստատման, թե արդյոք դրանք ձեռք են բերվել մինչեւ Դյուկսի մահը, թե դրանից հետո (մարդու ռեակցիաները ստուգելու կենդանու հնարավոր փորձերի ժամանակ)։

Երրորդ մարդկային զոհը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ մահացու միջադեպը տեղի է ունեցել 2010 թվականի փետրվարի 24-ին, ընդ որում զոհ դարձավ 40-ամյա փորձառու վարժեցնող Դոն Բրանշոն, և նրա մահն ակնհայտորեն պայմանավորված էր խոյադելֆինի ակտիվ գործողություններով, ինչի մասին վկայում էին ինչպես աշխատակիցները, այնպես էլ ջրային ատրակցիոնի հանդիսատեսները[10][11]։ Վարժեցնողի մահը տեղի է ունեցել «ճաշ Շամուի հետ» շոուի ժամանակ։ Հետաքննությունը, վկաների ցուցմունքները եւ տեսախցիկների նկարահանումները ցույց են տվել, որ հարձակումից անմիջապես առաջ Դոն Բրանշոն տիլիկումի կողքին է եղել այն պանդուսի վրա, որը սահուն անցնում է ջրի տակ և օգտագործվում է որոշ հնարքների ժամանակ, և հանդիսատեսին բացատրել է, թե ինչ տեղի կունենա շոուի ընթացքում։ Հիմնական վարկածի համաձայն ՝ Տիլիկումը կնոջը ջրի մեջ է քաշել իր սանրվածքի «պոչից» բռնած, որը կարող էր պարզապես ընկած լիներ նրա ատամներին։ Տիլիկումը կարող էր նաև ընդունել սանրվածքի «պոչը» որպես խաղային առարկա կամ ձկուկ, քանի որ դրանից քիչ առաջ վարժեցնողը նրան ձուկ էր տալիս՝ որպես խրախուսանք, և կարող էր դիպչել մազերին ՝ դրանց վրա թողնելով ձկան հոտ[12] ։ Միևնույն ժամանակ, որոշ վկաներ պնդում էին, որ վարժեցնողը ջրի մեջ է քաշվել ձեռքից բռնած[13][14]։

Ինչպես հանդիսատեսը, այնպես էլ աշխատակիցները անմիջապես չհասկացան, որ տեղի է ունենում չնախատեսված գործողություն[13], սակայն դա ակնհայտ դարձավ, երբ խոյադելֆինը սկսեց պոչով հարվածել ջրին[15] և թափահարել կնոջը[16]։ Աշխատակիցները օգտագործել են ցանցերն ու կերը[13], որպեսզի շեղեն կենդանուն[12], իսկ ավելի ուշ կարողացել են խոյադելֆինին տանել բժշկական լողավազան, որտեղ նա վերջապես ազատ է արձակել կնոջ մարմինը[12], սակայն մինչ բժիծկների ժամանելը նա,հավանաբար, արդեն մահացած էր ։ Դոն Բանշոյի աուտոպսիան ցույց է տվել,որ մահը վրա է հասել ինչպես ջրահեղձումից, այնպես էլ հասցված վնասվածքներից.վարժեցնողի մոտ վնասվել էին ծնոտը, կողերը, վզի ողերը, պատռվել էր ողնուղեղը[17]։

2010 թվականի օգոստոսի 23-ին աշխատանքի պաշտպանության վարչության (OSHA) կողմից 75 հազար ԱՄՆ դոլարով ջրաշխարհը տուգանվել է անվտանգության տեխնիկայի կոպիտ խախտումների երեք դեպքերի համար, որոնցից երկուսը անմիջականորեն կապված են եղել Դոն Բրանշոյի մահվան հետ։ SeaWorld-ի մենեջմենթը բողոք էր հայտնել այդ որոշման դեմ, որը OSHA-ի եզրակացություններն անվանում էր «անհիմն»[18]։ Մահացած վարժեցնողի ամուսին Սքոթ Բրանշոն Չիկագոյի ընկերությունից իրավաբաններ է վարձել, որոնք մասնագիտացված էին հակաիրավական գործողությունների արդյունքում մահվան ելքերով դատական գործերում, սակայն արդյունքում SeaWorld-ին լրացուցիչ մեղադրանքներ չի ներկայացրել[19]։

Վերադարձ հանրությանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիլիկումը հանրությանը կրկին ներկայացվել է 2011 թվականի մարտի 30-ից ։ Ընդ որում, ընդունվել են մի շարք նախազգուշական միջոցներ ՝ «water work»- ից հրաժարվելը (վարժեցնողների հետ կենդանիների ջրում գտնվելը, խոյադելֆինի մերսումը միայն բարձր ճնշման խողովակներից (ձեռքով մերսելու փոխարեն), վարժեցնողների համար պլատֆորմներում տեղադրվել են շարժական պաշտպանիչ պատնեշներ։ Դիտարկվել է նաև կեղծ հատակների տեղադրումը, որոնք թույլ կտային անհրաժեշտության դեպքում վարժեցնողներին կամ կենդանիներին մեկ րոպեի ընթացքում դուրս հանել լողավազաններից։

Չնայած ակվապարկերի մենեջմենթի հավաստիացումներին, որ Տիլիկումը պահվում է մյուս խոյադելֆիններից առանձին, բազմիցս վկայություններ են եղել նրա պարբերական բնակության մասին իր «թոռան» Տրուայի և դստեր՝ Մալիայի հետ միասին (Տես՝ սերնդի մասին բաժինը), ինչպես նաև մասնակցություն ներկայացումներին ՝ Տրուայի հետ միասին[20]։ Դեկտեմբերին նա «հեռացվել է» ներկայացումներից հիվանդության պատճառով , սակայն 2012 թվականի գարնանը կրկին թույլատրվել է մասնակցել շոուին[21]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մարտին SeaWorld ջրաշխարհը հայտնել էր խոյադելֆինի առողջության վատթարացման մասին, որը ենթադրաբար կապված է ռեզիստենտ թոքային ինֆեկցիայի հետ[22]։ Հետագայում նկատվել է իրավիճակի որոշակի բարելավում[23],սակայն 2017 թվականի հունվարի 6-ին Seaworld-ը հայտարարեց Տիլիկումի մահվան մասին[24]։

Սերունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անազատության մեջ գտնվոզ խոյադելֆինների արուներից Տիլիկումը ամենաշատ սերունդն ունի։ նրա ուղւղ ժառանգ է հաշվվում 21 խոյադելֆին,որոնցից 11-ն են կենդանի այժմ։ Նրա սերունդից երկուսը հետագայում լույս աշխարհ բերեցին 2 իրենց ձագուկներին։

Տիլիկումի առաջին ձագուկը՝ Կյուկոտը,ծնվել էր դեռ նրա Sealand of the Pacific-ում գտնվելու ժամանակ,1991թվականի դեկտեմբերի 24-ին էգ Հայդա 2-ից, մնացածները ծնվեցին նրա բազմաթիվ կապերի արդյունքում տարբեր էգերի հետ SeaWorld Orlando-ում, այդ թվում 2 ձագուկ՝ Նակային և Կոխանան դարձան առաջին խոյադելֆինները, որոնք արհեստական բեղմնավորման արդյունքում էին ստացվել:

Տիլիկումի ժառանգների ամբողջական ընթացիկ ցուցակը՝

  • Որդիներ։ Կյուկոտ (ծնվ.1991), SOP-9201 (ծնվ. 1992, մահացել է ծնվելուց 36 օր հետո), Տակու (1993-2007), Սումար (1998-2010), Տուար (ծնվ. 1999), Տեկոա (ծնվ. 2000), Նակայի (ծնվ. 2001), SWT-0101 (2001, մեռելածին), Իկայիկա (ծնվ. 2002), Մակաիյո (ծնվ. 2010)
  • Դուստրեր։ Ուննա (1996-2015), SWF-9701 (1997, մեռելածին), Նեար (1993-1996), Կոհանա (ծնվ. 2002), Skyla (ծնվ. 2004), Malia (ծնվ. 2007), Սակարի (ծնվ. 2010)
  • Մեռելածին «չնշված Սեռով» SWF-9401 (1994), SWF-9601 (1996), SWF-0501 (2005), SWF-1001 (2010)
  • «Թոռները» Troy (ծնվ. 2005, Տակուից), Ադան
  • «Թոռնիկներ» Nalani (ծնվ. 2006, Տակուից), Վիկտորիա (ծնվ. 2012, Կոհանայից)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Tilikum». cetacousin.bplaced.net. Cetacean Cousins. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 4-ին.
  2. «Trainer dragged to death by whales». Toronto Star. 1991 թ․ փետրվարի 21.
  3. Helm, Denise (2010 թ․ մարտի 4). «Tilikum incident still haunts Wright». Oak Bay News.
  4. «Sealand opens its doors for first show since drowning». The Vancouver Sun. 1991 թ․ մարտի 4.
  5. «Oak Bay Marine Group timeline». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 7-ին.
  6. «Corpse Is Found on Whale». New York Times. 1999 թ․ հուլիսի 7. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 11-ին.
  7. Zimmerman, Tim (2010 թ․ հուլիսի 30). «THE KILLER IN THE POOL». Outside Online. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
  8. Greene, Leonard (2010 թ․ փետրվարի 27). «SeaWorld whale mauls and kills trainer in front of audience». New York Post. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
  9. «Park Is Sued Over Death of Man in Whale Tank». New York Times. 1999 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 11-ին.
  10. «SeaWorld trainer killed by killer whale». CNN.com. 2010 թ․ փետրվարի 25. Վերցված է 2010 թ․ մարտի 11-ին.
  11. Ed Pilkington (2010 թ․ փետրվարի 25). «Killer whale Tilikum to be spared after drowning trainer by ponytail». London: The Guardian. Վերցված է 2010 թ․ մարտի 11-ին.
  12. 12,0 12,1 12,2 Myers, Anika (2010 թ․ փետրվարի 27). «Sea World trainer killed: Shamu Believe show resumes with standing ovation». Orlando Sentinel. Վերցված է 2010 թ․ մարտի 11-ին.
  13. 13,0 13,1 13,2 Zimmermann, Tim (2010 թ․ հուլիսի 30). «The Killer in the Pool». outsideonline.com. Outside. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 4-ին.
  14. «SeaWorld Trainer Death Theory Debunked as a Ponytail Tale». theorcaproject.wordpress.com. The Orca Project. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 10-ին.
  15. «Касатка убила дрессировщицу на глазах у зрителей». "Вести" 1-го канала — (видеорепортаж). 2010 թ․ փետրվարի 26. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 8-ին.
  16. «Կոսատկան սպանել է իր վարժեցնողին Ֆլորիդայում». РИА "Новости". 2010 թ․ փետրվարի 25. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 8-ին.
  17. Cox, Marty (2010 թ․ ապրիլի 1). «SeaWorld Trainer Autopsy Released From February Killer Whale Attack». nationalledger.com. National Ledger. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 7-ին.
  18. «OSHA fines SeaWorld for worker safety issues following orca trainer's death». Los Angeles Times. 2010 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 4-ին.
  19. Garcia, Jason (2010 թ․ օգոստոսի 24). «SeaWorld trainer's family hires lawyers». Orlando Sentinel. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 24-ին.
  20. «He's so dangerous trainers can't work with him directly... but SeaWorld puts Tilikum the whale who killed his trainer back on show». Daily Mail. 2011 թ․ մարտի 30. Վերցված է 2011 թ․ մարտի 20-ին.
  21. «SeaWorld Tilikum sick». Orlando Sentinel. 2011 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 22-ին.
  22. «Tilikum, Subject of Documentary 'Blackfish,' Very Ill – SeaWorld of Hurt». SeaWorld of Hurt (անգլերեն). Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
  23. Entertainment, SeaWorld Parks &. «Caring for Tilikum The Killer Whale». seaworldcares.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
  24. «SeaWorld announces death of Orca whale Tilikum». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 23-ին.