Տիեզերական տեխնոլոգիաների TÜBİTAK գիտահետազոտական ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիեզերական տեխնոլոգիաների TÜBİTAK հետազոտական ինստիտուտ
թուրքերեն՝ TÜBİTAK Uzay Teknolojileri Araştırma Enstitüsü, TÜBİTAK UZAY
Տեսակկազմակերպություն
Երկիր{{{2}}} Թուրքիա
ՀապավումUZAY
Ստեղծման թվական1985
ԵնթարկումԹուրքիայի գիտատեխնիկական հետազոտությունների ինստիտուտ
ՇտաբակայանԱնկարա, Թուրքիա
Կայքuzay.tubitak.gov.tr

Թուրքիայի տիեզերական տեխնոլոգիաների TÜBİTAK գիտահետազոտական ինստիտուտ[1] (թուրքերեն՝ TÜBİTAK Uzay Teknolojileri Araştırma Enstitüsü, TÜBİTAK UZAY), թուրքական պետական կազմակերպություն, որը հիմնադրվել է 1985 թվականին։ Հիմնական նպատակը գիտահետազոտական ուսումնասիրությունների անցկացումը և տիեզերական տեխնիկայի, էլեկտրոնիկայի, ինֆորմացիոն տեխնոլոգիաների և հարակից ոլորտներում փորձարարական հետազոտական աշխատանքների իրականացումն է։ Սկզբնական շրջանում կոչվել է «Անկարայի էլեկտրոնիկայի գիտահետազոոտական ինստիտուտ» և տեղակայված է եղել Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանում (Middle East Technical University, METU): Կազմակերպությունը ստեղծվել է Թուրքիայի գիտահետազոտական ուսումնասիրությունների խորհրդի (TÜBİTAK) և Անկարայի համալսարանի հետ համագործակցության արդյունքում։ 1995 թվականին վերանվանվել է որպես Տիեզերական տեխնոլոգիաների TÜBİTAK գիտահետազոտական ինստիտուտ[2]), իսկ 1998 թվականին տեղափոխվել է համալսարանական կամպուսի նոր մասնաշենք[3][4]։

Ինստիտուտի ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնավարման սկիզբ Պաշտոնավարման ավարտ Անուն Ազգանուն
02.01.1986 25.02.1988 Այհան Թյուրելի
26.02.1988 31.03.1988 Մուրատ Աշքար (պաշտոնակատար)
01.04.1988 16.09.1988 Մուրատ Աշքար
01.10.1988 23.11.1990 Հասան Գյուրեն
28.11.1990 27.11.1994 Այհան Թյուրելի
28.11.1994 30.11.1994 Մետե Սեվերջան
01.12.1994 15.02.2002 Մուրատ Աշքար
16.02.2002 27.07.2004 Էրոլ Քոչաօղլան
09.08.2004 06.10.2006 Ույղուր Մուրատ Լելօղլու (պաշտոնակատար)
07.10.2006 - Ույղուր Մուրատ Լելօղլու

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]