Տիեզերական աստղադիտակ


Տիեզերական աստղադիտարան՝ աստղադիտարան, որը գտնվում է տիեզերքում և օգտագործվում է աստղագիտական օբյեկտները դիտարկելու համար։ Առաջարկվել է Լայման Սպիտցերի կողմից 1946 թվականին[1], իսկ առաջին գործող տիեզերական աստղադիտարանները եղել են ամերիկյան Ուղեծրային աստղագիտական աստղադիտարանները, որոնք արձակվել են սկսած 1966 թվականից, և խորհրդային Օրիոն-1 ուլտրամանուշակագույն աստղադիտարանը՝ Սալյուտ 1 տիեզերակայանի վրա (1971)։ Տիեզերական աստղադիտարանները շրջանցում են մթնոլորտի հետ կապված մի շարք խնդիրներ՝ լույսի որոշ ալիքների կլանում կամ ցրում, ամպերի խանգարումներ, և մթնոլորտային շեղումներ, ինչպիսիք են առկայծումները։ Դրանք կարող են դիտարկել թույլ օբյեկտներ նաև ցերեկային ժամերին և խուսափում են լույսի աղտոտումից, որի հետ կապված խնդիրները խանգանում են երկրի մակերևույթին գտնվաող աստղադիտարաններին։ Տիեզերական աստղադիտարանները բաժանվում են երկու տիպի՝ ամբողջ երկինքը քարտեզագրող արբանյակներ (Աստղագիտական հետազոտություն), և սահմանափակ տարածքներ կամ կոնկրետ տեսակի աստղագիտական մարմիններ դիտարկող արբանյակներ։ Դրանք տարբերվում են Երկրի դիտարկման արբանյակներից, որոնք ուղղված են դեպի Երկիր՝ պատկերահանման, եղանակի վերլուծության, հետախուզության և այլ տվյալների հավաքման նպատակով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1946 թ․ ամերիկացի տեսական աստղաֆիզիկոս Լայման Սպիտցերը՝ «Հաբլի հայրը», առաջարկեց տիեզերքում տեղադրել աստղադիտարան[2][3]: Նրա գաղափարը նպատակ ուներ ստեղծել մեծ աստղադիտարան, որը կախված չէր լինի Երկրի մթնոլորտից։ 1960–70-ականներին Սպիտցերի ջանքերով կառուցվեց Հաբլ տիեզերական աստղադիտարանը, որը արձակվեց 1990 թվականի ապրիլի 24-ին՝ «Դիսքավերի» տիեզերանավով[4]: Այդ գործարկումը հնարավոր դարձավ Նենսի Գրեյս Ռոմանի ջանքերով՝ ՆԱՍԱ-ի առաջին կին ղեկավարներից և «Հաբլի մայրը» մականունով հայտնի գիտնականի շնորհիվ[5]: Նա գիտական ծրագրի ղեկավար էր և կարողացավ համոզել ՆԱՍԱ-ին ու ԱՄՆ Կոնգրեսին, որ Հաբլը «իրապես արժանի նախագիծ է»[6]:
Առաջին գործող տիեզերական աստղադիտարանները եղել են ամերիկյան Ուղեծրային աստղագիտական աստղադիտարանմերը, արձակված 1966-ից 1972 թվականները, և խորհրդային Օրիոն 1 ուլտրամանուշակագույն աստղադիտարանը տեղադրված Սալյուտ 1 տիեզերակայանի վրա (1971)։
Առավելություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրային աստղադիտարաններից կատարվող դիտարկումները խանգավում են էլեկտրամագնիսական ճառագայթման մթնոլորտային շեղումներով (թարթում)։ Տիեզերքում գտնվող աստղադիտարանները ազատ են մթնոլորտային աղճատումներից և լույսի աղտոտումից, ինչի շնորհիվ դրանց անկյունային լուծաչափը հաճախ ավելի բարձր է, քան նման չափի երկրային աստղադիտարաններինը։ Թեև մեծ երկրային աստղադիտարանները նվազեցնում են մթնոլորտային ազդեցությունները կարգաբերվող օպտիկայի միջոցով[7]:
Տիեզերական աստղագիտությունը հատկապես կարևոր է այն հաճախությունների համար, որոնք չեն անցնում մթնոլորտով՝ օպտիկական պատուհանից և ռադիո պատուհանից դուրս, էլեկտրամագնիսական սպեկտրի միակ երկու ալիքի երկարության տիրույթները, որոնք մթնոլորտի կողմից խիստ չեն թուլացվում[7]: Քանի որ Երկրի մթնոլորտը արգելափակում է ռենտգենյան ճառագայթները[8], ինչպես նաև մեծամասամբ ինֆրակարմիր[9] և ուլտրամանուշակագույն[10] ճառագայթումը, նման դիտարկումների համար նախատեսված աստղադիտարանները, ինչպես Չանդրա ռենտգենյան աստղադիտարանը, Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտարանը, XMM-Նյուտոն աստղադիտարանը և այժմ արդեն ապակտիվացված Միջազգային ուլտրամանուշակագույն հետազոտողը, տեղակայվում են մթնոլորտից վեր[11]:
Թերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիեզերական աստղադիտարանների կառուցումն ու գործարկումը զգալիորեն ավելի թանկ է, քան Երկրի մակերևույթին տեղակայվածների դեպքում։ Բացի այդ, դրանց սպասարկումը շատ բարդ է՝ դրանց դիրքի պատճառով։ Հաբլ տիեզերական աստղադիտարանը սպասարկվել է Սփեյս Շաթլների միջոցով, սակայն մյուս տիեզերական աստղադիտարանները հնարավոր չէ սպասարկել։
Տիեզերական աստղադիտարանների ապագան
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիեզերական աստղադիտարաններ են արձակվել և գործարկվել ՆԱՍԱ-ի, ՀՏՀԿ-ի, ԵՏԳ-ի, ՉԱՏՎ-ի, ՃՏՀԳ-ի և ԽՍՀՄ տիեզերական ծրագրի (հետագայում՝ ՌոսԿոսմոս) կողմից։ 2022-ի դրությամբ բազմաթիվ տիեզերական աստղադիտարաններ ավարտել են իրենց առաքելությունները, իսկ մյուսները գործում են։ Սակայն դրանց ապագան կախված է բավարար և ժամանակին ֆինանսավորումից։ Թեև ՆԱՍԱ-ն, ՃՏՀԳ-ն և ՉԱՏՎ-ն պլանավորում են նոր տիեզերական աստղադիտարաններ, գիտնականները մտահոգված են, որ կարող են առաջանալ ժամանակային բացեր, որոնք կազդեն գիտական հետազոտությունների վրա[12]:
2023 թվականի հունվարի 16-ին ՆԱՍԱ-ն հայտարարեց մի քանի ապագա տիեզերական աստղադիտարանային ծրագրերի նախնական պլանների մասին, ներառյալ «Մեծ աստղադիտարանների տեխնոլոգիական զարգացում» ծրագիրը, Բնակելի աշխարհների աստղադիտարանը և «Նոր Մեծ աստղադիտարաններ» նախաձեռնությունը[13][14]:
Տիեզերական աստղադիտարանների ցուցակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օդային աստղադիտարան
- Օդապարիկային աստղադիտարան
- Երկրի դիտարկման արբանյակ
- Ուլտրամանուշակագույն աստղագիտություն
- Ռենտգեն աստղադիտարան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Աստղադիտակների մասին, Արամ Բադալյանի ուսումնական բլոգ
- ↑ «Lyman Spitzer - NASA Science». science.nasa.gov (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Hubble Essentials: About Lyman Spitzer, Jr». Hubble Site. Space Telescope Science Institute.
- ↑ «Hubble Essentials: Quick Facts». Hubble Site. Space Telescope Science Institute.
- ↑ «The mother of hubble». 2024 թ․ հունիսի 4.
- ↑ «Dr. Nancy Grace Roman (1925-2018) - NASA Science». science.nasa.gov (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-06-05-ին.
- ↑ 7,0 7,1 «Why a Telescope in Space? - NASA Science». science.nasa.gov (անգլերեն). 2023 թ․ հունվարի 13. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «X-Rays - NASA Science». 2016 թ․ օգոստոսի 10.
- ↑ «Infrared Waves - NASA Science». 2016 թ․ օգոստոսի 10.
- ↑ «Ultraviolet Waves - NASA Science». 2016 թ․ օգոստոսի 10.
- ↑ «Space Telescopes».
- ↑ Kaplan, Sarah (2018 թ․ հոկտեմբերի 18). «As NASA's Telescopes Falter, Astronomers Fear Losing Their Eyes In Space». NDTV.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Foust, Jeff (2023 թ․ հունվարի 16). «NASA prepares next steps in development of future large space telescope». SpaceNews. Վերցված է 2023 թ․ հունվարի 24-ին.
- ↑ O'Callaghan, Jonathan (2023 թ․ հունվարի 23). «JWST Heralds a New Dawn for Exoplanet Science - The James Webb Space Telescope is opening an exciting new chapter in the study of exoplanets and the search for life beyond Earth». Scientific American. Վերցված է 2023 թ․ հունվարի 24-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lyman Spitzer, "Astronomical Advantages of an Extra-terrestrial Observatory", 1946
- Neil English: Space Telescopes – Capturing the Rays of the Electromagnetic Spectrum. Springer, Cham 2017, 978-3-319-27812-4.
- Токовинин A. A. (1986). Орбитальные оптические телескопы. Новое в жизни, науке, технике. Сер. «Космонавтика, астрономия»; № 11. Москва: Знание. էջ 64.