Տիեզերագնացության օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիեզերագնացության օր

Տեսակտոն
ԱմսաթիվԱպրիլի 12
Տոնվում է Ռուսաստան և  ԽՍՀՄ

Տիեզերագնացության օր (ռուս.՝ День космонавтики), սկզբում նշվել է ԽՍՀՄ-ում, իսկ այնուհետև` Ռուսաստանում և այլ հետխորհրդային երկրներում, նշվում է ապրիլի 12-ին` ի պատիվ մարդու առաջին թռիչքին դեպի տիեզերք։

Պատմություն և տոնակատարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականի ապրիլի 12-ին խորհրդային տիեզերագնաց Յուրի Գագարինը «Վոստոկ-1» տիեզերանավով թռիչք է կատարել «Բայկոնուր» տիեզերական թռիչքների կայանից և առաջին անգամ աշխարհում կատարել է ուղեծրային թռիչք ամբողջ Երկիր մոլորակի շուրջը։ Տիեզերական շուրջերկրյա ճանապարհորդային տարածությունը տևել է մոտ 2 ժամ։

Խորհրդային միությունում տոնը սահմանվել է ԽՍՀՄ միության բարձրագույն նախագահության հրամանով, 1962 թվականի ապրիլի 9-ին։ Տոնվում է Տիեզերագնացության օրը անունով։ Այդ տոնը սահմանվել է ԽՍՀՄ-ի երկրորդ օդաչու-տիեզերագնացի` Գերման Տիտովի առաջարկով. վերջինս դիմել ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե համապատասխան առաջարկով 1962 թվականի մարտի 26-ին[1]։

Հենց այդ նույն օրը նշվում է Օդագնացության և տիեզերագնացության համաշխարհային օրը` համաձայն Ընդհանուր միջազգային օդագնացության ֆեդերացիայի 61-րդ արձանագրության, որը նշվել է 1968 թվականի նոյեմբերից` Միջազգային օդագնացության ֆեդերացիայի միության որոշումով, ընդունվել է 1969 թվականի ապրիլի 30-ին ԽՍՀՄ օդագնացության սպորտի ֆեդերացիայի առաջարկով[2]։

Ռուսաստանի Դաշնությունում Տիեզերագնացության օրը նշվել է 1995 թվականի մարտի 13-ից` «Ռուսաստանի զինվորական փառքի և հիշարժան օրերի մասին» № 32-ФЗ Դաշնային օրենքների 1.1 հոդվածի համապատասխան[3]։ Որպես կանոն, գլխավոր միջոցառումները տոնի տոնակատարության շրջանակներրում անց են կացվում Մոսկվայում. Մոսկվայի մոլորակադիտարանում անց են կացվում էքսկուրսիաներ, իսկ Տիեզերագնացության թանգարանում պատրաստում են հատուկ նախագծեր, դասախոսություններ և հանդիպումներ։ Ռուսհամագործակցության ներկայացուցիչները 80 երկրներում Տիեզերագնացության օրը կազմակերպում են «Մերոնք տիեզերքում» նախագիծը, որը ներառում է կազմակերպչական միջոցառումներ և մրցույթներ։ Նախագիծը անց է կացվում «Ռոսկոսմոսի», Յուրի Գագարինի ընտանիքի անդամների և Ռուսաստանի Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ[4]։

Մարդու` տիեզերք թռչելու միջազգային օր[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի ապրիլի 7-ին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեաի պլենարային հատուկ նիստի ժամանակ ընդունվել է բանաձև, որը պաշտոնապես հայտարարել է ապրիլի 12-ը Մարդու տիեզերք թռչելու միջազգային օր։ Բանաձևն ստորագրել են ավելի քան 60 երկրներ[5]։

Օրվա այլ իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպի տիեզերք կատարված առաջին թռիչքից ուղիղ քսան տարի անց, 1981 թվականի ապրիլի 12-ի թռիչքը ղեկավարել է ամերիկյան «Սփեյս Շաթլ» ընկերությունը։

Երկու իրադարձությունների պատվին էլ աշխարհի շատ քաղաքներում 2001 թվականից անց էր կացվում «Յուրայի գիշեր» միջոցառումը։ Կազմակերպիչն է Տիեզերական սերնդի խորհրդակցական խորհուրդ ոչ կառավարական կազմակերպությունը, որը միավորում է աշխարհի ավելի քան 60 երկրներ։

Ֆիլատելիա, դրամագիտություն և ֆալերիստիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. День воздушного флота, День космонавтики
  2. День авиации и космонавтики // Авиация: Энциклопедия. — М.: Большая Российская Энциклопедия. Главный редактор Г.П. Свищев. 1994.
  3. Федеральный закон Российской Федерации от 13 марта 1995 г. № 32-ФЗ «О днях воинской славы и памятных датах России»
  4. «Россотрудничество проведет в 80 странах в день космонавтики урок имени Гагарина». ТАСС. 2017 թ․ ապրիլի 3. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.
  5. Резолюция A/65/271 от 25 марта 2011 года.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]