Տիգրան (Վիվալդի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Ժանրօպերա-սերիա
ԿոմպոզիտորԲենեդետտո Միկելի, Նիկոլա Ռոմալդի, Անտոնիո Վիվալդի
Լիբրետտոյի
հեղինակ
Pietro Antonio Bernardoni?
Առաջնախաղի տարեթիվ1724
Առաջնախաղի վայրՀռոմ
Կատալոգի համարRV 740
 La virtù trionfante dell'amore e dell'odio overo Il Tigrane Վիքիպահեստում

Տիգրան (ամբողջական անունը՝ La virtù trionfante dell’amore, e dell’odio, overo Il Tigrane - Սիրո և ատելության նկատմամբ հաղթանակող առաքինությունը կամ Տիգրան) օպերա, բեմադրվել է 1724 թվականին Հռոմում, տոնահանդեսի ընթացքում։ Բեմականացումն իրականացվել է Ֆեդերիկո Կապրաինայի թատրոնում։ Հեղինակներն են իտալացի երգահաններ Բենեդետտո Միկելին (1-ին գործողություն), Նիկոլա Ռոմալդին (3-րդ գործողություն) և Անտոնիո Վիվալդին (2-րդ գործողություն)։ Մինչև մեր օրերն է հասել միայն Վիվալդիի հեղինակած 2-րդ գործողության երաժշտությունը։

Օպերայի սյուժեի հիմքում ընկած են Հայոց Տիգրան Մեծ արքային առնչվող պատմական իրադարձությունները։ Օպերայի համերգային կատարումը Երևանում տեղի է ունեցել 2001 թ. նոյեմբերի 23-ին՝ Հայաստանում Քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի հանդիսությունների շրջանակներում[1]։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԵՐԵՎԱՆԻ ՕՊԵՐԱՅԻ ԹԱՏՐՈՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԱՆՏՈՆԻՈ ՎԻՎԱԼԴԻԻ «ՏԻԳՐԱՆ» ՕՊԵՐԱՅԻ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ». 2001 թ․ նոյեմբերի 23.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]