Տիգրան Տուրպաև
Տիգրան Մելքումի Տուրպաև (հոկտեմբերի 20, 1918[1], Աստրախան, Խորհրդային Ռուսաստան[1] - հոկտեմբերի 26, 2003, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ֆիզիոլոգ: Կենսաբանական գիտությունների դոկտոր (1961 թ.), պրոֆեսոր (1962 թ.), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1992 թ., թղթակից անդամ` 1972 թվականից): ԽՄԿԿ անդամ (1945 թ.): Սերբիայի արվեստների և գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ (1981 թ.):
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիգրան Տուրպաևը ծնվել է 1918 թվականին Աստրախանում: 1936 թվականին Մոսկվայում ավարտել է միջնակարգ դպրոցն ու ընդունվել Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետ: 1941 թվականին ավարտել է համալսարանը, ծառայել բանակում, 1946 թվականին զորացրվել է և ընդունվել ասպիրանտուրա, աշակերտել Խաչատուր Կոշտոյանցին: 1975-1988 թվականներին եղել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ֆիզիոլոգիայի բաժանմունքի ակադեմիական քարտուղար, 1948-1967 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ էվոլյուցիոն ձևաբանության ինստիտուտում: 1967-1974 թվականներին եղել է Զարգացման կենսաբանության ինստիտուտի փոխտնօրեն, 1974-1988 թվականներին` տնօրեն, 1988-1992 թվականներին` ընդհանուր ֆիզիոլոգիայի լաբորատորիայի վարիչ[2][3]: «Միր» հրատարակչության կենսաբանության խմբագրական խորհրդի նախագահ (1977-1988 թթ.):
Աշխատանքները վերաբերում են նյարդային ազդակների հաղորդման նյարդաքիմիական մեխանիզմների բացահայտման հարցերին: Հայտնաբերել է սինապսներում խոլինախթանիչ շարժընթացների ինքնակարգավորման կենսաքիմիական մեխանիզմները: Ապացուցել է խոլինընկալիչների սպիտակուցային բնույթը և առաջինն է այդ սպիտակուցը հայտնաբերել հյուսվածքային միազանգվածում (հոմոգենատ), ապա անջատել հյուսվածքային մզվածքից: Զբաղվել է նաև միջնորդանյութերի էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի հարցերով[2]:
Մահացել է 2003 թվականին Մոսկվայում: Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանոցում:
2004 թվականից Կենսաբանության զարգացման ինստիտուտն անցկացնում է ամենամյա Տուրպաևյան ընթերցումներ:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարմիր աստղի շքանշան (1945 թ.)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1975 թ.)
- Հայրենական պատերազմի շքանշան (II աստիճանի` 1985 թ., I աստիճանի` 1989 թ.)
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1988 թ.)
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան (IV աստիճանի` 1999 թ.)
- «Ռազմական ծառայությունների համար» մեդալ (1945 թ.)
- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ (1945 թ.)
- «Վարշավայի ազատագրման համար» մեդալ (1945 թ.)
- «Բեռլինի գրավման համար» մեդալ (1945 թ.)
- «Աշխատանքի վետերան» մեդալ (1985 թ.)
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Медиаторная функция ацетилхолина и природа холинорецептора. М., 1962
- Биохимический механизм саморегуляции холинергического медиаторного процесса // Успехи физиологических наук. 1974. Т. 5. № 1 (в соавт.)
- Внутриклеточные функции нейротрансмиттеров: Фило- и онтогенетические аспекты // Журнал эволюционной биохимии и физиологии. 1987. Т. 23. № 4 (в соавт.)
- Внезародышевая двигательная активность в эмбриогенезе высших позвоночных животных // Российский физиологический журнал. 1998. Т. 84. № 10 (в соавт.)
- Role of sulphydryl groups in the action of acetylcholine and inhibition of the vagus nerve // Nature. 1946. Vol. 1958. № 4023 (в соавт.).
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Угрюмов М. В. Тигран Мелькумович Турпаев: К 85-летию со дня рождения // Российский физиологический журнал. 2003. Т. 89. № 10
- Тигран Мелькумович Турпаев: 1918—2003. М., 2007 (Материалы к биобиблиографии ученых: Биологические науки: Физиология: Вып. 18)
- Сахаров Д. А. Физиолог Турпаев // Химия и жизнь. 2008. № 5 ● БСЭ-3; Биологи; Ученые МУ.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Турпаев Тигран Мелькумович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007:
- ↑ TURPAYEV Tigran Melkumovich
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сотрудник РАН
- «Турпаев Тигран Мелькумович - Биография»։ biografija.ru։ Վերցված է 2016-3-4
- «Турпаев Тигран Мелькумович — Биологический факультет МГУ в Великой Отечественной войне»։ vov.bio.msu.ru։ Վերցված է 2016-3-5
- Հոկտեմբերի 20 ծնունդներ
- 1918 ծնունդներ
- Աստրախան քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 26 մահեր
- 2003 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվայի հայկական գերեզմանատանը թաղվածներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս ֆիզիոլոգներ
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ
- ԽՍՀՄ ԳԱ անդամներ
- Կենսաբանական գիտությունների դոկտորներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ