Տիգրան Սազանդարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տիգրան Ներսեսի Սազանդարյան, (1881, Խնձորեսկ), բանաստեղծ, երաժիշտ (նվագել է թառ), մանկավարժ, ազգային–հասարակական գործիչ[1], ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Տաթևիկ Սազանդարյանի հայրը[2], Զանգեզուրի գավառական կոմիտեի նախագահ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1881 թվականին, Գորիսի շրջանի Խնձորեսկ գյուղում։ 1903 թվականին ավարտել է Գևորգյան ճեմարանը։ 1909-1910 թվականներին եղել է Գորիսում հրատարակվող «Գավառ» շաբաթաթերթի խմբագիր[4]։ Որպես մանկավարժ դասավանդել է Տաթև գյուղում և Գորիսի հայկական դպրոցում, եղել է Ակսել Բակունցի պատմության ուսուցիչը[5]։ Եղել է դաշնակցական կուսակցության անդամ և աջակից։ 1919-1921 թվականներին եղել է Գորիսի ազգային խորհրդի անդամ։ Լեռնահայաստանի հանրապետության օրհներգի հեղինակն է[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Անվանի երգահան Վլադիմիր Մուզիկանտովի հայկական արմատները». www.armenianfamilytree.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.
  2. «ПРЕКРАСНЫЙ ГОРИС ВСТРЕЧАЕТ ГОСТЕЙ». golosarmenii.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.
  3. Mediamax. «Անկարգություններ և ռազմական դրություն Թիֆլիսում». Republic.Mediamax.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.
  4. «Русско-Армянская независимая газета Ноев Ковчег - газета армян. N 04 (115) Апрель 2007 года. Страницы 11-12». noev-kovcheg.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.
  5. Media, Noev Kovcheg. «Аксель Бакунц и глава Гориса». noev-kovcheg.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.
  6. «Լեռնահայաստանը՝ 1921 թվականի հայկական անկախ կղզին (լուսանկար)». lurer.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էդուադ Զոհրաբյան, Համլետ Միրզոյան, Գորիսի Հանրագիտարան