Տիգրան Միքայելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միքայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տիգրան Միքայելյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 19, 1980 (44 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պարարվեստի պետական քոլեջ (1997) |
Մասնագիտություն | բալետի պարող |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Ցյուրիխի պետական բալետ, Bayerisches Staatsballett? և Բավարիայի պետական օպերա |
Պարգևներ և մրցանակներ |
Տիգրան Միքայելյան (հուլիսի 19, 1980, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բալետի հայ արտիստ։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2007)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիգրան Միքայելյանը ծնվել է 1980 թվականի հուլիսի 19-ին, Երևանում։ 1989-1997 թվականներին սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում` Արմեն Գրիգորյանի ղեկավարությամբ։ 1997-1998 թվականներին Նուրիևի հիմնադրամի կրթաթոշակով սովորել է Շվեյցարիայի Բալետի բարձրագույն դպրոցում`Դենիս Վելթոնի ղեկավարությամբ։ 1998 թվականից եղել է Ցյուրիխի պետական բալետի արտիստ, 2003 թվականից` մենապարող։ 2005 թվականից եղել է Մյունխենի «Bayerisches Staatsballett» պետական բալետի մենապարող, Մյունխենի ազգային թատրոնում առաջին անգամ հանդես է եկել Պատրիկ Բարթի «Բայադերա» ներկայացման Ոսկե կուռքի դերով, 2007 թվականից եղել է թատրոնի առաջատար մենապարող[1][2]։
Հանդես է եկել նաև Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում[3]։
Բալետային ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լյուդվիգ Մինկուսի «Դոն Կիխոտ»
- Արամ Խաչատրյանի «Գայանե»
- Արամ Խաչատրյանի «Սպարտակ»[4][5]
- Ռոմեո և Ջուլիետ՝ Մերկուցիո և Ռոմեո (Ջոն Քրանկո)
- Պյոտր Չայկովսկու Կարապի լիճ՝ արքայազն Զիգֆրիդ
- Լյուդվիգ Մինկուսի Բայադերկա՝ Սոլոր
- Կամելիազարդ տիկինը՝ դե Գրիյո (Ջոն Նոյմայեր)
- Օնեգին՝ Լենսկի (Ջոն Քրանկո)
- Քնած գեղեցկուհի՝ Արքայազն Դեզիր (Մ. Պետիպա, Ի. Լիչկա)
- Միգել դե Սերվանտեսի «Դոն Կիխոտ»՝ Բազիլո (նոր խորեոգրաֆիա ըստ Ռ. Բառայի Ա. Գրսկու)
- Ուիլյամ Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը»՝ Պետրուչիո
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շվեյցարական «Prix de Lausanne» դիպլոմ, 1997, 1998
- Շվեյցարական «Prix de Lausanne» գլխավոր մրցանակ
- «Ամադեուս» հայկական բալետի մրցույթի ոսկե մեդալ, 1997
- Գրան Պրի, 1997
- Մյունխենի «Մերկուր» թատրոնի մրցանակ, 2007
- «Ֆաուստ» թատերական մրցանակ
- Առաջադրվել է գերմանական թատրոնի մրցանակի
- Հայաստանի վաստակավոր արտիստ, 2007
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Daily, A. Z. G. «ՏԻԳՐԱՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ՀՐԱԺԵՇՏ Է ՏԱԼԻՍ ԲԵՄԻՆ». AZG Daily. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Benois de la danse: Tigran Mikayelyan». old.benois.theatre.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Zarkfoundation - Տիգրան Միքայելյան». zarkfoundation.com.
- ↑ «Բավարիայի պետական բալետի հայ մենապարողը կխաղա «Սպարտակ»-ում». armenpress.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Վերադարձ մայր բեմ». ImYerevan.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.