Տիգրան Հայրապետյան գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տիգրան Հայրապետյան գրադարան, գրադարան Երևանում, Հ/Ա Բ-1 թաղամասում, Ա. Բաբաջանյան պողոտա 25 հասցեում։

Կառուցվածքը և կահավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանն ունի 100 ընթերցատեղով ընթերցասրահ, էլեկտրոնային գրատախտակով կահավորված ֆիլմադարան, համակարգչային սենյակ, փոքր խմբերի համար նախատեսված, համակարգչով դասասենյակ, գրապահոց։ Կրթահամալիրի գրադարանի աշխատանքները ղեկավարում է գրադարանի վարիչը։ Սպասարկումը կատարում է մասնագետ գրադարանավարը։

Ընթերցասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընթերցասրահը տեղեկատվական մատենագիտական կենտրոն է և անընդհատ համալրվում է ընտիր գրականությամբ, մեթոդական ձեռնարկներով, զանազան հանրագիտարաններով և բառարաններով, քարտեզներով և ատլասներով։ Ընթերցասրահը ծառայում է նաև ակումբային հավաքներ, սեմինարներ և տարբեր հանդիպումներ անցկացնելուն։

Համակարգչային կենտրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղադրված համակարգիչները ծառայում են գրադարանից օգտվողներին ինտերնետում արագ ինֆորմացիա գտնելու համար։ Էլեկտրոնային գրադարանի աշխատողը ստեղծում է մանկավարժների և աշխատողների համար համապատասխան առարկայի մասին թղթապանակներ։ Այստեղ անցկացվում են ինֆորմատիկայի և այլ առարկաների՝ համակարգիչ պահանջող դասեր։

Գրապահոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրապահոցում պահպանվում և օգտագործման է տրվում ավելի քան 82.000 կտոր գիրք։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]