Տիգրան Թովմասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թովմասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տիգրան Թովմասյան
Ծնվել էհուլիսի 14, 1972(1972-07-14)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 8, 1992(1992-08-08) (20 տարեկան)

Տիգրան Թովմասյան (հուլիսի 14, 1972(1972-07-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 8, 1992(1992-08-08)), ազատամարտիկ։

1992 թվականի հուլիս-օգոստոսին Վանաձորի մոտոհրաձգային գնդի կազմում մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների պաշտպանական, Վահան-Արծվաշեն գյուղերի ուղղությամբ մղվող մարտերին։ Աչքի է ընկել Արծվաշենի պաշտպանության համար մղված մարտերում։ Թովմասյանը և 11 ազատամարտիկներ իրենց վրա վերցնելով հակառակորդի գրոհները՝ ապահովել են գյուղի 4500 բնակչի տարհանումը անվտանգ գոտի, իրենք զոհվել են։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ 1 -ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։ Թաղված է Եռաբլուրում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։