Տիգրան Գասապյան
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Գասապյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գասապյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծննդավայր | Տիգրանակերտ |
---|---|
Մահացել է | 1915 |
Մահվան վայր | Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Կրթություն | Բեյրութի ամերիկյան համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Տիգրան Ա. Գասապյան (, Տիգրանակերտ - 1915, Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), հայ բժիշկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Տիգրանակերտ քաղաքում, հայ առաքելական ընտանիքում։ 1912 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական բաժինը։
1912 թվականին մեկնել է Ուրֆա և աշխատել Գերմանական հիվանդանոցում։
1914 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և ծառայել որպես զինվորական բժիշկ։
1915 թվականին սպանվել է Կարինում զինվորական ծառայության ընթացքում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քէստենեան Հրաչ, Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն Շրջանաւարտ Եւ Մեծ Եղեռնին Նահատակուած Հայ Բժիշկներ, «Ազդակ», 01-11-2012
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։