Տիգրան Բոյաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տիգրան Բոյաջյան
Ծնվել է 1895
Մահացել է 1985
Ազգություն հայ
Մասնագիտություն պատմաբան

Տիգրան Բոյաջյան (1895, Արմտան, Արևմտյան Հայաստան1985, ԱՄՆ), հայ իրավաբան, պատմաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1910 թ.-ից բնակվել է ԱՄՆ-ում։ Կրթությունն ստացել է Հյուսիսարևմտյան ու Բոստոնի համալսարաններում։ Ուսումնասիրել է իրավունք՝ ստանալով մագիստրոսի աստիճան (19251917 թ.-ին, որպես կամավոր, Հայկական լեգեոնի կազմում կռվել է Պաղեստինի ճակատում։ Պատերազմից հետո մնալով Կիլիկիայում՝ զբաղվել է հայ գաղթականների օգնության հարցերով։ 1919 թ.-ին կրկին վերադարձել է ԱՄՆ։ Եղել է ՀԲԸՄ ղեկավարության անդամ։

Գրել է հայերին և Հայաստանին վերաբերող աշխատություններ։ Արժեքավոր է նրա «Հայաստան, մի մոռացված ցեղասպանության գործը» (1872, անգլ.) աշխատությունը, որտեղ ի մի է բերել հավաստի աղբյուրներից քաղված բազմաթիվ փաստաթղթեր՝ ներկայացնելով այղ ահավոր ոճրագործության նախապատմությունը և ապացուցել, որ այդ ամենի պատասխանատվությունը ընկնում է թուրքական կառավարության ու նրա դաշնակից Գերմանիայի վրա։ Բոյաջյանի աներկբա եզրակացությունն այն է. որ հայկական հարցը տակավին փակված չէ, որ մոռացված ցեղասպանությունը չի ունեցել իր Նյուրնբերգն ու արդարության դատը և, որպես հայերից խլված հայրենիքի վերականգնման գործընթացքը դեռևս ուժի մեջ է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Armenia։ The Case for a Forgotten Genocide, Westwood, New Jersy, 1972։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png