Տիգրան Բեջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Բեջանյան
Ծնվել է1916
ԾննդավայրԿողբ, Հայաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան

Տիգրան Վանոյի Բեջանյան (1916, Կողբ, Հայաստան), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1942):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Բեջանյանը ծնվել է 1916 թվականին, Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղում։ Փոքր տարիքից զրկվել է հորից, ունեցել է դժվար մանկություն։ 1936 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական տեխնիկումը և եղել Ստեփանավանի շրջանի Բլոգադարնի սովխոզի դպրոցի տնօրեն։ 1937 թվականին տեղափոխվել է Կուրթանի ոչ լրիվ միջնակարգ դպրոցը[1]։

1939 թվականի նոյեմբերին զորակոչվել է կարմիր բանակ։ Ծառայել է Բելոռուսական ԽՍՀ-ում, 126-րդ հեծելազորային գնդում։ 1940-1945 թվականներին Բեջանյանը ծառայել է 322-րդ առանձին հրետանային դիվիզիոնում, որը գլխավոր հրամանատարության պահեստային զորամասերից էր։ ԽՄԿԿ շարքերն է ընդունվել 1942 թվականի մարտին։ Բելոռուսիայի Մոգիլյով քաղաքի ազատագրման մարտերում աչքի ընկնելու համար Տիգրանը պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար» մեդալով։ Կռվել է նաև Լեհաստանում, մասնակցել Վարշավայի, Պոզնանի ազատագրմանը։ 1945 թվականի ապրիլի 23-ին Բեռլինի պաշտպանություը ճեղքելու և քաղաքի գրավմանը ակտիվորեն մասնակցելու համար Բեջանյանը պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով և գերագույն գլխավոր հրամանատարի շնորհակալագրով։ Հաղթանակի տոնը դիմավորել է Բեռլինում[1]։

1945 թվականի նոյեմբերին Բեջանյանը վերադարձել է տուն, և աշխատանքի անցել Ստեփանավանի շրջանի Հոբարձի գյուղի դպրոցում։ 1948 թվականին ավարտելով մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, նշանակվել է Արմանիսի ութամյա դպրոցի տնօրեն։ 1961 թվականին տեղափոխվել է Լոռի Բերդի ութամյա դպրոց, ուր աշխատել է որպես տնօրեն[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • Կարմիր աստղի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]