Տիգրան Աբգարյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տիգրան Աբգարյան | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | օգոստոսի 20, 1877 |
| Ծննդավայր | Նոր Ջուղա, Ղաջարական Պարսկաստան |
| Վախճանվել է | հոկտեմբերի 31, 1950 (73 տարեկան) |
| Վախճանի վայր | Նոր Ջուղա, Իրան |
| Մասնագիտություն | բանասեր, հրապարակախոս |
| Քաղաքացիություն | Իրան |
| Տիգրան Աբգարյան Վիքիդարանում | |
Տիգրան Թադևոսի Աբգարյան (օգոստոսի 20, 1877, Նոր Ջուղա, Ղաջարական Պարսկաստան - հոկտեմբերի 31, 1950, Նոր Ջուղա, Իրան[1], «Լռիկ-Մնջիկ»[2][3]), հայ բանասեր, հրապարակախոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Նոր Ջուղայում։ Կրթությունն ստացել է ծննդավայրի կաթոլիկ վարժարանում, ապա՝ Կենտրոնական ազգային վարժարանում։ Երկար տարիներ որպես ուսուցիչ աշխատել է նույն դպրոցում։ Աշխատակցել է «Նոր Դար», «Մշակ», «Մուրճ», «Տարազ», «Նոր Ջուղայի լրաբեր», «Հովիտ» և այլ պարբերականների։
Գրել է երկու հատորանոց մի աշխատություն Նոր Ջուղայի ժողովրդական բանահյուսության մասին, ինչպես նաև «Նոր Ջուղայի դպրոցները» (1914), «Նոր Ջուղայի թատրոնն ու երաժշտությունը» և այլն[4]։
Օգտագործել է Լռիկ-Մնջիկ, Ծխական, Տ. Ա. ծածկանունները[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 547։
- ↑ Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 191։
- ↑ «Հայաստանի կոչնակ» (Նյու Յորք) 1925 - № 44, էջ 1290։
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 9.
| Վիքիդարան նախագծում կարող եք գտնել այս հեղինակի ստեղծագործություններ։ |
