Տիբոր Տոլաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տիբոր Տոլաշ
Ծնվել էդեկտեմբերի 21, 1920(1920-12-21)[1]
ԾննդավայրՆագիբարցա, Kazincbarcika District, Borsod-Abaúj-Zemplén County, Հունգարիա
Վախճանվել էհուլիսի 19, 1997(1997-07-19)[1] (76 տարեկանում)
Վախճանի վայրՄյունխեն, Գերմանիա
Մասնագիտությունբանաստեղծ և լրագրող
Լեզուհունգարերեն[1]
ՔաղաքացիությունFlag of Hungary.svg Հունգարիա
ԿրթությունLudovica Military Academy?

Տիբոր Տոլաշ (հունգ.՝ Tibor Tollas, ամբողջական անունը՝ հունգ.՝ Tibor Kecskési Tollas, դեկտեմբերի 21, 1920(1920-12-21)[1], Նագիբարցա, Kazincbarcika District, Borsod-Abaúj-Zemplén County, Հունգարիա - հուլիսի 19, 1997(1997-07-19)[1], Մյունխեն, Գերմանիա), հունգարացի գրող, Nemzetőr (Ազգային գվարդիա) թերթի գլխավոր խմբագիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիբոր Տոլաշը ծնվել է Հունգարիայի Նագիբարցա գյուղում 1921 թվականի դեկտեմբերի 21-ին: Նախնիները եղել են զինվորներ, ովքեր ծառայել են Լայոշ Կոշութ ենթակայության ներքո: Պահպանելով նախնիների ավանդույթը՝ սովորել է Շոպրոնի ռազմական դպրոցում, այնուհետև՝ Բուդապեշտի «Լյուդովիկա» ռազմական ակադեմիայում: 1941 թվականին որպես լեյտենանտ ծառայել է Հունգարիայի բանակում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և դրանից հետո եղել է սպա: 1945 թվականին վիրավորվել է երկու ձեռքերից: 1947 թվականին ձերբակալվել է, Ժողովրդական դատարանում դատապարտվել ինը տարի ազատազրկման՝ պատիժը կրելով Բուդապեշտում, Վացում, Տատաբանյայում (աշխատանքային ճամբարում): Ազատ է արձակվել 1956 թվականին: 1956 թվականի Հունգարիայի հեղափոխության ժամանակ ծառայել է որպես կապի գծով սպա: Հեղափոխության ճնշումից հետո հեռացել է Հունգարիայից: 1956 թվականի դեկտեմբերի 1-ին իր նախկին բանտակից ընկերների հետ հիմնադրել է գաղթականների «Nemzetőr» (Ազգային գվարդիա) թերթը, որը հրատարակվել է Մյունխենում: Շուրջ 40 տարի եղել է թերթի գլխավոր խմբագիրը:

Տիբոր Տոլաշը մեկն էր ողջ մնացած սակավաթիվ 1956 թվականին երկրից արտագաղթածներից, երբ խորհրդային զորքերը 1990-1991 թվականներին հեռացան Հունգարիայից, և նա կարողացավ մշտապես տուն վերադառնալ:

Մահացել է 1997 թվականի հուլիսի 19-ին Մյունխենում[2]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Füveskert (Anthology), Վիեննա, 1957 թ., Բուդապեշտ, 1995 թ. (գերմաներեն՝ Մյունխեն, 1957 թ., իտալերեն՝ Ֆլորենցիա, 1958 թ., ռուսերեն՝ Բուենոս Այրես, 1958 թ., իսպաներեն՝ Բուենոս Այրես, 1959 թ., նորվեգերեն, դանիերեն, Օսլո 1959 թ., անգլերեն՝ Նյու Յորք 1966 թ.)
  • …csak ennyi fény maradt. (բանաստեղծություններ, 1945-1960 թթ.), Brussels, 1960 թ.
  • Աֆրիկյան առաքելություն (with Tamás Kürthy), Մյունխեն, 1963 թ.
  • Gloria victis. Az 1956-os magyar szabadságharc költői visszhangja a nagyvilágban. (բանաստեղծություններ, որոնք հավաքագրել է Տիբոր Տոլաշը), Մյունխեն, 1966 թ.
  • Járdaszigeten (բանաստեղծություն), Մյունխեն, 1967 թ.
  • Eszterlánc (բանաստեղծություն), Մյունխեն, 1969 թ.
  • Gloria victis. Az 1956-os magyar szabadságharc költői visszhangja a nagyvilágban. (բանաստեղծություններ, որոնք հավաքագրել է Տիբոր Տոլաշը), Մյունխեն, 1973 թ.
  • Irgalmas fák. (բանաստեղծություն), Մյունխեն, 1975 թ.
  • Bányászok, (բանաստեղծություն), Մյունխեն-Սան Պաուլո, 1976 թ.
  • Évgyűrűk, (բանաստեղծություններ, translations), Մյունխեն, 1979 թ.
  • Forgószélben. (ընտրյալ բանաստեղծություններ), Մյունխեն, 1983 թ., անգլերեն, Չիկագո, 1990 թ.
  • Varázskör (բանաստեղծություն), Մյունխեն, 1988 թ.
  • Varázskör - Forgószélben, (ընտրյալ բանաստեղծություններ), 1989 թ.
  • Forgószélben - In Whirlwind, (ընտրյալ բանաստեղծություններ անգլերեն և հունգարերեն), Չիկագո, 1990 թ.
  • Hazafelé. Negyven év válogatott versei (Ed. Sándor Agócs), Lakitelek, 1991 թ.
  • Füveskert 1954-1995, (Edited with Rudolf Pfitzner, Kamil Kárpáti and Bálint Tóth), 1995 թ.
  • Bebádogoztak minden ablakot. (Multilingual minibook), Lakitelek, 1995 թ.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Medvigy Endre: Az emigrációban munkálkodó Kecskési Tollas Tibor küzdelme az 1956-os szabadságharc szellemének és a magyar kérdésnek ébrentartásáért. In: Magyar Örökség. Laudációk könyve: 1995-2000. Budapest, Magyarországért Alapítvány, 2001. pp. 257–260.
  • Novák József: Tollas Tibor „Szememmel lássad az utat...!” In: Evangéliumi Hírnök – Az Észak-Amerikai Magyar Baptista Szövetség havilapja Chicago, September 1997.
  • Saáry Éva: Varázskör – Tollas Tibor emlékére. In: Kanadai Magyarság, Toronto, 2002. vol. 52.
  • Márai Sándor tíz levele. In: Vigilia, Budapest, January 2001.
  • Juhász László: Varázskörben. Egy barátság emlék-forgácsai. In: Új Horizont. 1998. 5-6. sz. p. 100-104.
  • Lőcsei Gabriella: In memoriam Tollas Tibor. In: Magyar Nemzet. 30 August 1997. p. 18.
  • Modor Ádám: In memoriam Kecskési Tollas Tibor (1920–1997). In: Napi Magyarország. 6 April 1998. p. 3.
  • Modor Ádám: Kecskési Tollas Tibor emléke. In: Népszabadság. 3 April 1998. p. 13.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Tollas Tibor

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]