Տիբոր Նյիլաշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Տիբոր Նյիլաշի
Mészöly Kálmán és Nyilasi Tibor Rfortepan 56048.jpg
Անձնական տվյալներ
Ազգությունը հունգարացի
Քաղաքացիությունը Հունգարիա Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 18, 1955 (62 տարեկան)
Ծննդավայր Վարպալոտա, Հունգարիա
Հասակ 189 սմ
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք Կիսապաշտպան, հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Հունգարիա Հունգարիա
Պատանեկան կարիերա
1965-1970 Հունգարիա Ուտյորյոշտադիոն
1970-1972 Հունգարիա Ֆերենցվարոշ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1972-1983 Հունգարիա Ֆերենցվարոշ 243 (132)
1983-1988 Ավստրիա Աուստրիա (Վիեննա) 120 (81)
1972-1988 Ընդհանուր 363 (213)
Ազգային հավաքական
1975-1985 Հունգարիա Հունգարիա 70 (32)
1976 Հունգարիա Հունգարիա (B) 1 (0)
Մարզչական կարիերա
1990-1994 Հունգարիա Ֆերենցվարոշ
1997-1998 Հունգարիա Ֆերենցվարոշ
2014-այժմ Հունգարիա Հունգարիա մարզչի օգն.
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Տիբոր Նյիլաշի (հունգ.՝ Nyilasi Tibor, հունվարի 18, 1955({{padleft:1955|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:18|2|0}}), Վարպալոտա, Veszprém County, Հունգարիա), հունգարացի ֆուտբոլիստ (հարձակվող և կիսապաշտպան), խաղացողի կարիերան ավարտելուց հետո աշխատել է որպես ֆուտբոլային մարզիչ։ Մասնակցել է 1978 թվականի աշխարհի առաջնությանը, իսկ 1982 թվականի աշխարհի առաջնության ժամանակ եղել է Հունգարիայի հավաքականի ավագը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիբոր Նյիլաշին ֆուտբոլով զբաղվել սկսել է 1966 թվականին պիոներական կազմակերպության ակումբում։ 1970 թվականին նա հրավիրվել է «Վերենցվարոշ» ակումբի պատանեկան թիմ, որի կազմում առաջին անգամ խաղացել է 1973 թվականի մայիսի 14-ին[1], սակայն առաջին երկու մրցաշրջանների ընթացքում մասնակցել է ընդամենը 3 խաղի։ Թիմի հիմնական կիսապաշտպան է դարձել 1974/75 մրցաշրջանում[2], երբ «Ֆերենցվարոշը հասել է մինչև ՈՒԵՖԱ-ի գավաթակիրների գավաթի առաջնության եղրափակիչ, որտեղ հունգարական ակումբը պարտվել է Կիևի «Դինամո» ակումբին[3]: Տիբոր Նյիլաշիի ու նրա թիմի համար հաջողությամբ է ավարտվել նաև 1975/76 մրցաշրջանը, որում «Ֆերենցվարոշը» ութ տարվա ընդմիջումից հետո կրկին դարձել է Հունգարիայի չեմպիոն։

1979 թվականի դեկտեմբերին Տիբոր Նյիլաշին, ով արդեն դարձել էր «Ֆերենցվարոշի» ավագը, հայտարարել է, որ ավարտում է իր կարիերան վնասվածքի պատճառով, որ ստացել էր դրանից երեք տարի առաջ[4]: Սակայն շուտով նա փոխում է իր որոշումն ւ վերադառնում մեծ ֆուտբոլ։ 1980/81 մրցաշրջանում Տիբոր Նյիլաշին խփել է 30 գոլ և, ֆուտբոլային շատ մեկնաբանների կարծիքով, կարող էր արժանանալ «Ոսկե մարզակոշիկի», սակայն բուլղարացի Գեորգի Սլավկովը, ով Նյիլաշիից 3 գոլ պակաս էր խփել, Բուլղարիայի առաջնության վերջին փուլում խփում է չորս գոլ և առաջ անցնում Նյիլաշիից[5]: Տիբոր Նյիլաշիի խփած գոլերն օգնեցին «Ֆրադիին» նվաճել չեմպիոնական հերթական տիտղոսը, իսկ Տիբոր Նյիլաշին ճանաչվեց 1981 թվականի լավագույն ֆուտբոլիստը Հունգարիայում[6]: «Ֆերենցվարոշ» ակումբի կազմում Տիբոր Նյիլաշին խաղացել է 10 տարի՝ մասնակցելով 243 խաղի ու խփելով 132 գոլ Հունգարիայի առաջնությունում։

1983 թվականի ամռանը Տիբոր Նյիլաշին Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի թույլտվությամբ տեղափոխվել է ավստրիական «Աուստրիա» ակումբ (Վիեննա) և առաջին իսկ մրցաշրջանում դարձել Ավստրիայի չեմպիոն և ճանաչվել առաջնության լավագույն ռմբարկու[7]: «Աուստրիայի» կազմում ևս երկու անգամ դառնալով չեմպիոն և մեկ անգամ դառնալով Ավստրիայի գավաթակիր՝ Տիբոր Նյիլաշին 1988 թվականին ավարտել է ֆուտբոլիստի իր կարիերան։ Վիեննայի «Աուստրիա» ակումբի կազմում Տիբոր Նյիլաշին ընդհանուր առմամբ անցկացրել է 155 պաշտոնական հանդիպում և խփել 111 գոլ[1], իսկ Ավստրիայի առաջնությունում նա մասնակցել է 120 խաղի և խփել 81 գոլ։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիբոր Նյիլաշին Հունգարիայի ազգային հավաքականի կազմում առաջին անգամ խաղացել է 1975 թվականի օգոստոսի 10-ին Իրանի հավաքականի դեմ ընկերական խաղում, որ անցկացվել է Թեհրանում[8]: Նույն թվականի սեպտեմբերի 24-ին նա մասնակցել է առաջին պաշտոնական խաղին, որ անցկացվել է 1976 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրկան փուլի շրջանակներում։ Այդ խաղի ժամանակ նա խփել իր առաջին գոլը հօգուտ հավաքականի։ Հունգարիայի հավաքականը խաղում էր Ավստրիայի հավաքականի դեմ, որը, ի տարբերություն Հունգարիայի թիմի, դեռևս հնարավորություն ուներ անցնել քառորդ եզրափակիչ։ Այնուամենայնիվ, դաշտի տերերն այդ խաղում հաղթեցին 2:1 հաշվով. հաշիվը բացել էր Տիգոր Նյիլաշին խաղի երկրորդ րոպեին[9]: Դրանից հետո որակավորման փուլի շրջանակներում Հունգարիայի հավաքականին մնում էր անցկացնել ևս մեկ տնային խաղ. դա հոկտեմբերի 19-ին Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ անցկացված խաղն էր, որում Տիգոր Նյիլաշին խփել է 5 գոլ, ինչի շնորհիվ Հունգարիայի հավաքականը խոշոր հաղթանակ է տարել 8:1 հաշվով[10]:

1978 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլում Տիբոր Նյիլաշին արդեն Հունգարիայի հավաքականի հիմնական խաղացողներից էր[11]: Որակավորման փուլում Հունգարիայի հավաքականի հակառակորդներն էին ԽՍՀՄ ու Հունաստանի հավաքականները։ 1977 թվականի ապրիլի 30-ին Բուդապեշտում անցկացված ԽՍՀՄ հավաքականի դեմ խաղի 44-րդ րոպեին Նյիլաշին խփեց առաջին գոլը, և արդյունքում հունգարացիները հաղթեցին 2:1 հաշվով[12]: Հետագայում Հունգարիայի հավաքականը հաղթեց նաև Բոլիվիայի հավաքականին (Նյիլաշին խփել է առաջին հանդիպման գոլերից մեկը)[13] և անցել եզրափակիչ փուլ։ 1977 թվականի արդյունքներով՝ Տիբոր Նյիլաշին դարձել է Հունգարիայի լավագույն ռմբարկուներից մեկը՝. նա խփել էր 7 գոլ, ինչպես և Անդրաշ Տյորյոչիկը[14]: Արգենտինայում Հունգարիայի հավաքականն ընկնում է «մահվան խումբ». նրա հակառակորդներն էին Իտալիայի ու Ֆրանսիայի հավաքականները, ինչպես նաև առաջնության տերերը՝ արգենտինացիները։ Տիբոր Նյիլաշին մասնակցել է երկու խաղի. Արգենտինայի հավաքականի դեմ խաղում նա ու Տյորյոչիկը հեռացվել են դաշտից կոպիտ խաղալու պատճառով[15]:

Նյիլաշին Հունգարիայի հավաքականի ավագն էր նաև չորս տարի անց[16]: 1982 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Տիբոր Նյիլաշին մասնակցել է բոլոր երեք խաղերին[17] և խփել 2 գոլ Սալվադորի հավաքականի դարպասը[8]: Այդ խաղում հունգարացիները հաղթել են 10:1 հաշվով և սահմանել աշխարհի առաջնության ռեկորդ գոլերի քանակով[18]: Նյիլաշին հավաքականի կազմում մասնակցել է նաև 1984 թվականի Եվրոպայի առաջնության ու 1986 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլերին[8]: 1986 թվականի աշխարհի առաջնության սկսելուց կարճ ժամանակ առաջ Նյիլաշին վնասվածք է ստացել և փորձել է արագ ապաքինվել՝ առաջնությանը մասնակցելու համար[19]: Սակայն վերջին պահին հայտնի է դարձել, որ Նյիլաշին չի կարողանա մասնակցել առաջնության խաղերին[20]: Հունգարիայի հավաքականի նոր ավագ է ընտրվում Անտալ Նադը, ով ստանում է «8» համարը, որով Նյիլաշին հանդես էր գալիս նախորդ երկու մրցությունների ընթացքում[21]:

Հունգարիայի հավաքականի կազմում Տիբոր Նյիլաշին խաղացել է 1975-1985 թվականներին՝ մասնակցելով 70 հանդիպման և խփելով 32 գոլ[8]: 26 խաղերի ժամանակ նա եղել է թիմի ավագը[22]:

1981 թվականի օգոստոսի 18-ին Տիբոր Նյիլաշին Եվրոպայի հավաքականի կազմում մասնակցել է չեխոսլովակյան ֆուտբոլի 80-ամյակին նվիրված խաղին[23]: Խաղան ավարտվել է Չեխոսլովակիայի հավաքականի հաղթանակով (4:0)[24]:

Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Տիբոր Նյիլաշին աշխատել է որպես մարզիչ՝ 1990-1994 թվականներին գլխավորելով «Ֆերենցվարոշ» ակումբը, որի հետ երեք անգամ դարձել է Հունգարիայի գավաթակիր։ 1991/92 մրցաշրջանում նրա թիմը հաղթել է Հունգարիայի առաջնությունում։ 1997 թվականին Տիբոր Նյիլաշին երկրորդ անգամ գլխավորել է «Ֆերենցվարոշ» ակումբը և 1997/98 մրցաշրջանում թիմն զբաղեցրել է երկրորդ տեղը։

2002-2007 թվականներին Տիբոր Նյիլաշին աշխատել է Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիայում:

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես խաղացող[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հունգարիայի չեմպիոն (2) - 1975/76, 1980/81
  • Հունգարիայի գավաթակիր (3) - 1973/74, 1975/76, 1977/78
  • Ավստրիայի չեմպիոն (3) - 1983/84, 1984/85, 1985/86
  • Ավստրիայի գավաթակի - 1985/86
  • ՈՒԵՖԱ-ի գավաթակիրների գավաթի առաջնության եզրափակչի մասնակից - 1974/75

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հունգարիայի տարվա ֆուտբոլիստ - 1981
  • Հունգարիայի առաջնության լավագույն ռմբարկու - 1980/81
  • Ավստրիայի առաջնության լավագույն ռմբարկու - 1983/84
  • «Ոսկե մարզակոշիկի» դափնեկիր - 1981
  • ՈՒԵՖԱ-ի գավաթի առաջնության լավագույն ռմբարկու - 1983/84

Որպես մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հունգարիայի առաջնություն - 1991/92
  • Հունգարիայի գավաթակիր (3) - 1990/91, 1992/93, 1993/94

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերա
Թիմ Ժամանակաշրջան Պաշտոնական
խաղեր
Ոչ պաշտոնական
խաղեր
Արդյունք
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ֆերենցվարոշ 1972-1983 309 166 74 54 383 220
Աուստրիա (Վիեննա) 1983-1988 155 111 62 70 217 181
Հունգարիա 1975-1985 70 32 42 36 112 68
Հունգարիա (B) 1976 1 0 0 0 1 0
Ընդհանուր 535 309 178 160 713 469

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ[25] Եվրագավաթներ[26] Այլ[27] Արդյունք Ընկերական
խաղեր
Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ֆերենցվարոշ 1972/73 1 0 0 0 0 0 0 0 1 0 0 0 1 0
1973/74 2 0 2 0 0 0 0 0 4 0 2 0 6 0
1974/75 25 6 1 1 5 2 0 0 31 9 11 7 42 16
1975/76 28 12 7 6 2 3 0 0 37 21 15 9 52 30
1976/77 26 16 5 2 3 4 0 0 34 22 9 4 43 26
1977/78 28 8 8 1 2 0 0 0 38 9 0 0 38 9
1978/79 29 21 11 8 4 1 0 0 44 30 12 19 56 49
1979/80 22 12 0 0 2 0 0 0 24 12 10 4 34 16
1980/81 34 30 5 1 0 0 0 0 39 31 3 2 42 33
1981/82 25 10 0 0 2 0 0 0 27 10 2 0 29 10
1982/83 23 17 3 5 4 0 0 0 30 22 10 9 40 31
Ընդհանուր 243 132 42 24 24 10 0 0 309 166 74 54 383 220
Աուստրիա (Վիեննա) 1983/84 29 26 7 9 8 9 0 0 44 44 12 13 56 57
1984/85 26 17 4 2 6 2 0 0 36 21 17 21 53 42
1985/86 20 18 1 2 4 1 0 0 25 21 12 18 37 39
1986/87 19 9 1 2 0 0 1 0 21 11 10 10 31 21
1987/88 26 11 1 3 2 0 0 0 29 14 11 8 40 22
Ընդհանուր 120 81 14 18 20 12 1 0 155 111 62 70 217 181
Ընդհանուր 363 213 56 42 44 22 1 0 464 277 136 124 600 401

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Tibor Nyilasi» (գերմաներեն)։ Austria Wien Archiv — Die Online Statistik։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-27-ին։ Վերցված է 2011-10-22 
  2. Нискач Л. И «Фради» не прочь выиграть // Футбол-Хоккей. 11 мая 1975. № 19 (781). С. 5
  3. Радчук Г. Путь пройден до конца // Футбол-Хоккей. 18 мая 1975. № 20 (782). С. 1—4
  4. Уход Нилаши // Футбол-Хоккей. 30 декабря 1979. № 52 (1022). С. 14
  5. Глод В. В., Майский А. П., Сушкевич Э. С. Футбол-82. — Мн.: Полымя, 1982. — С. 71
  6. Кто есть кто в мировом футболе / ред. О. С. Кучеренко. — М.: Библиотека еженедельника «Футбол», выпуск 4, 1995. — С. 56
  7. Глод В. В., Майский А. П., Сушкевич Э. С. Футбол-85. — Мн.: Полымя, 1985. — С. 70
  8. 8,0 8,1 8,2 8,3 Roberto Mamrud. (2003-06-13)։ «Tibor Nyilasi — Goals in International Matches» (անգլերեն)։ rsssf.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-27-ին։ Վերցված է 2011-10-22 
  9. Венгрия — Австрия — 2:1 // Футбол-Хоккей. 28 сентября 1975. № 39 (801). С. 16
  10. Венгрия — Люксембург — 8:1 // Футбол-Хоккей. 26 октября 1975. № 43 (805). С. 16
  11. Мозер И. Грани стабильности // Футбол-Хоккей. 10 апреля 1977. № 15 (881). С. 14
  12. Второй отборочный // Футбол-Хоккей. 8 мая 1977. № 19 (885). С. 10—11
  13. Венгрия — Боливия — 6:0 // Футбол-Хоккей. 6 ноября 1977. № 45 (911). С. 16
  14. Нискач Л. Преодоление кризиса // Футбол-Хоккей. 16 апреля 1978. № 16 (934). С. 14
  15. Филатов Л. Мир ищет чемпиона // Футбол-Хоккей. 11 июня 1978. № 24 (942). С. 10—12
  16. Трое непохожих // Футбол-Хоккей. 9 мая 1982. № 19 (1145). С. 13—15
  17. «Hungary — Players A~Z» (անգլերեն)։ World Cup Factfiles։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-27-ին։ Վերցված է 2011-10-22 
  18. Чемпионам нелегко // Футбол-Хоккей. 20 июня 1982. № 25 (1151). С. 8—9
  19. На поправку // Футбол-Хоккей. 13 апреля 1986. № 15 (1349). С. 15
  20. Асаулов Л. В фокусе — Венгрия // Футбол-Хоккей. 25 мая 1986. № 21 (1355). С. 14—15
  21. Венгрия — постоянные номера // Футбол-Хоккей. 1 июня 1986. № 22 (1356). С. 7
  22. Савин А. В. Мировой футбол: кто есть кто: Полная энциклопедия. — М.: Эксмо, 2007. — С. 449—450
  23. Глод В. В., Майский А. П., Сушкевич Э. С. Футбол-82. — Мн.: Полымя, 1982. — С. 73
  24. «Zápis o utkání č. 398: ČSSR — UEFA — 4 : 0» (չեխերեն)։ Fotbal.cz։ 1981-08-18։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-27-ին։ Վերցված է 2011-10-22 
  25. Հունգարիայի գավաթ, Ավստրիայի գավաթ
  26. Եվրոպայի չեմպիոնների գավաթ, ՈՒԵՖԱ-ի գավաթ, ՈՒԵՖԱ գավաթակիրների գավաթ, Միտրոպայի գավաթ:
  27. Ավստրիայի սուպերավաթ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]