Տիբոր Բենեդեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տիբոր Բենեդեկ
Տիբոր Բենեդեկ.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝հունգ.՝ Tibor Benedek
Մասնագիտացում՝ջրագնդորդ և water polo coach
Երկիր՝Flag of Hungary.svg Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 12, 1972(1972-07-12)
Ծննդավայր՝Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն
Մահվան ամսաթիվ՝հունիսի 18, 2020(2020-06-18)[1] (47 տարեկան)
Մահվան վայր՝Բուդապեշտ, Հունգարիա

Տիբոր Բենեդեկ (հունգարերեն՝ Tibor Benedek, հուլիսի 12, 1972(1972-07-12), Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն - հունիսի 18, 2020(2020-06-18)[1], Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի նախկին ջրագնդորդ, օլիմպիական եռակի չեմպիոն։ Ջրագնդակի Հունգարիայի հավաքականի կազմում ոսկե մեդալներ է նվաճել 2000, 2004, 2008 թվականների օլիմպիական խաղերում[2]։ Արժանացել է նաև մարզական այլ պարգևների թե՛ որպես ակումբային ու հավաքական թիմերի խաղացող և թե՛ որպես ջրագնդակի Հունգարիայի հավաքականի գլխավոր մարզիչ։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիբորն իր մարզական կարիերան սկսել է Բուդապեշտի կենտրոնական մարզադպրոցում, որտեղ մարզվել ու մրցելույթներով հանդես է եկել 1980-1989 թվականներին[3]։ 190 սանտիմետր հասակ, 96 կիլոգրամ կշիռ ունեցող մարզիկը[4] ջրագնդակի Հունգարիայի ազգային հավաքականում իր առաջնելույթն ունեցել է 1990 թվականին։ 1992-ին մասնակցել է Բարսելոնում անցկացված ամառային օլիմպիական խաղերին (գրավել են 6-րդ տեղը), 1993-ին ու 1995-ին նվաճել Եվրոպայի առաջնության արծաթե մեդալները, հաջորդ օլիմպիադայում (1996 թ. Ատլանտայում) գրավել չորրորդ տեղը[5]։ 1997-ին Հունգարիայի հավաքականի կազմում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, 1998-ին՝ աշխարհի փոխչեմպիոն։

Տիբոր Բենեդեկի մարզական կարիերայի բարձրակետը Սիդնեյի (2000 թ.), Աթենքի (2004 թ.) և Պեկինի (2008 թ.) միմյանց հաջորդած, ջրագնդակի Հունգարիայի հավաքականի համար եռակի հաղթական օլիմպիադաներն են, հատկապես եթե նկատի առնենք, որ եզրափակիչ լարված հանդիպումներում նա աչքի է ընկել՝ դառնալով վճռորոշ գոլերի հեղինակ[6]։

Հավաքականի մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի վերջերից Տիբոր Բենեդեկը գլխավորել է ջրագնդակի Հունգարիայի հավաքականը, որը հաջորդ իսկ տարում նվաճել է աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալները, իսկ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում անցկացված ամառային օլիմպիական խաղերում գրավել 5-րդ տեղը[7] [8]: Նրա հայրը՝ Միկլոշ Բենեդեկը, ճանաչված դերասան է։

Մրցելույթները օլիմպիադաներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիադան Մրցաձևը Գրաված տեղը
Բարսելոն 1992 ջրագնդակ 6
Ատլանտա 1996 ջրագնդակ 4
Սիդնեյ 2000 ջրագնդակ 1
Աթենք 2004 ջրագնդակ 1
Պեկին 2008 ջրագնդակ 1

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Three-time Olympic Champion Water Polo Player Benedek Dies Aged 47
  2. http://www.sports-reference.com/olympics/athletes/be/tibor-benedek-1.html%7Ctítulo=Perfil na Sports Reference|autor=|data=|publicado=|acessodata=23 de dezembro de 2015}}
  3. kataca.hu, "Benedek Tibor", pristupljeno 7. kolovoza 2013.
  4. www.sports-reference.com Archived 2015-11-21 at the Wayback Machine., "Tibor Benedek", pristupljeno 7. kolovoza 2013.
  5. | titul = Benedek Tibor| jazyk = hu| vydavatel = kataca.hu| datum vydání = 2001| datum přístupu = 2008-04-23| url = http://kataca.hu/sport/polo/valogatott/benedek/%7C url archivu = https://web.archive.org/web/20080416023821/http://kataca.hu/sport/polo/valogatott/benedek/%7C datum archivace = 2008-04-16| nedostupné = ano}}
  6. http://nbcsports.msnbc.com/id/5843223/%7C titul = Jones goes home without a medal| datum vydání = 2004-08-27| datum přístupu = 2008-04-23| jazyk = en| autor = Associated Press| vydavatel = NBC| url archivu = https://web.archive.org/web/20080718174121/http://nbcsports.msnbc.com/id/5843223/%7C datum archivace = 2008-07-18| nedostupné = ano}}
  7. https://www.rio2016.com/en/team/australia-water-polo-men%7Ctítulo=Elenco HUN Rio 2016|autor=|data=|publicado=|acessodata=23 de dezembro de 2015}}
  8. «Vízilabda: kiválasztották az új kapitányt, itt a Benedek-utód!»։ nemzetisport.hu։ Վերցված է հուլիսի 31, 2017 
  9. «Olimpikonok kitüntetése a Parlamentben» (Hungarian)։ Hungarian Olympic Committee։ օգոստոսի 29, 2008։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 5, 2012-ին։ Վերցված է հունվարի 27, 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]