Տիբեթյան մաստիֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիբեթյան մաստիֆ
Տեսակշան ցեղատեսակ
Այլ անուններՏիբեթյան մաստիֆ
ԲնաշխարհՏիբեթ
Առանձնահատկություններ
Զանգված60-80 կգ
Հասակ61-83 սմ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Տիբեթյան մաստիֆ, շների հինավուրց ցեղատեսակ։

Ցեղատեսակի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիբեթյան մաստիֆը համարվում է շների հինավուրց ցեղատեսակ, որը տան կամ տարածքի պահպանության նպատակով գործածվել է Տիբեթի վանքային համալիրներում, ինչպես նաև Հիմալայան լեռների քոչվորների կողմից։ Այն տարածված էր Տիբեթում, Չինաստանում, Մոնղոլիայում, Նեպալում և Հնդկաստանի հյուսիսային նահանգներում։ Այս ցեղատեսակի մասին տեղեկություններ է հաղորդել նաև Մարկո Պոլոն` իր ճանապարհորդությունների ժամանակ։ Տիբեթյան մաստիֆի մասին հիացմունքով են արտահայտվել շատ հայտնի կինոլոգներ։

Առաջին Տիբեթյան մաստիֆը, որը հայտնվել է Եվրոպայում, դա 1847 թվականին Վիկտորյա թագուհուն ուղարկված շունն էր։ 1880-ական թվականներին Էդուարդ VII-ը իր հետ Անգլիա էր բերել երկու Տիբեթյան մաստիֆ։

Ընդհանուր բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիբեթյան մաստիֆն ունի շատ խիտ մազածածկ, որը հնարավորություն է տալիս նրան ամբողջ տարին պահել բաց երկնքի տակ։ Գլխի շրջանում երկար մազերը ձևավորվում են բաշի տեսքով, որի պատճառով Տիբեթյան մաստիֆը հաճախ հիշեցնում է առյուծի։

Բնավորությամբ շատ հանգիստ և հավասարակշռված շուն է և հիանալիորեն պահպանում է տունը։ Մաքրասեր է, որի պատճառով հաճախ համեմատում են կատուների հետ։ Հակված չէ կախվածության մեջ մնալ տիրոջից։ Տունը կամ տարածքը պահպանելիս գիշերը չեն քնում։ Դրա փոխարեն հանգստանում են ցերեկային ժամերին։ Խելացի են, համառ և դիմացկուն։ Չվարժեցված և չդաստիարակված ժամանակ կարող են լինել անկանխատեսելի և վտանգավոր։ Նրա պահպանական բնազդը թույլ է տալիս նրան դառնալ ինքնամփոփ և կասկածել բոլոր անծանոթներին։

Տիբեթյան մաստիֆի մնդավի բարձրությունը կարող է հասնել 66-83 սմ (արու) և 61 սմ (էգ)։ Քաշը` 60-80 կգ, հաճախ եղել են առանձին դեպքեր, երբ շան քաշը հասել է մինչև 150 կգ-ի։ Հիմնականում լինում են սև գույնի, սև և շագանակագույն, կարմրավուն (բաց ոսկեգույնից մինչև մուգ կարմիր), գորշ և այլ գույների։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]