Տիբեթյան աղվես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տիբեթյան աղվես
Տիբեթյան աղվես
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Ցեղ Աղվեսներ
Տեսակ Իրական աղվեսներ
Ենթատեսակ Տիբեթյան աղվես
Լատիներեն անվանում
Vulpes ferrilata
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Տիբեթյան աղվեսը ( լատիներեն՝), իրական աղվեսներին պատկանող կենդանի է, որը հանդիպում է Տիբեթյան բարձրավանդակում և հետևյալ երկրներում՝ Նեպալ, Չինաստան, Բութան, Հնդկաստանի Սիկկիմ նահանգում։ Կենդանին սովորել է ապրել ծովի մակարդակից մոտ 5300 մ բարձրության վրա։ Տարածված է տափաստանային և կիսաանապատային վայրերում։

Չափսերը և մորթին[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիբեթյան աղվեսները փոքր չափսի կենդանիներ են՝ փափուկ մորթիով, նեղ գանգով և հարուստ ու երկար պոչով։ Նրանց մարմնի երկարությունը մոտ 60-70 սմ է, իսկ պոչինը՝ 39-40։ Քաշը տատանվում է 4-5,5 կիլոգրամի արանքում։

Մարմնի վերին մասերը ունեն բաց գունավորում, իսկ ոտքերը, մեջքի կենտրոնական մասը և դնչիկը ավելի մուգ են։ Պոչի ծայրը սպիտակ է։ Ականջների ետնամասը մուխրագույն է, իսկ ներքին մասը՝ սպիտակ։ Համեմատած այդ տարածաշրջանի մյուս աղվեսներին, տիբեթյան աղվեսի ժանիքներն ավելի երկար են և կան գանգի կառուցվածքի որոշ տարբերություններ։

Բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիբեթյան աղվեսները կյանքի ընթացքում չեն փոխում իրենց զույգին և երբեմն որսում են միասին։ Էգ աղվեսի 50-60 օր տևող հղիությունից հետո ծնվում են երկուսից չորս ձագուկ։ Սովորաբար ձագերը մնում են ծնողների հետ մինչև ութ ամսական դառնալը։ Նրանք բոլորը ապրում են իրենց փորած բներում, որոնք կարող են ունենալ մինչև 4 մուտք։

Սնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիբեթյան աղվեսները սնվում են մանր կենդանիներով՝ կրծողներ և սողուններ։ Երբեմն նրանք կարող են սնվել նաև մահացած կենդանիների դիակներով։ Նրանք որսում են ցերեկը և միայնակ։