Տիարեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Զինանշան
Tiaret logo.jpg

Tiaret in night.jpg
ԵրկիրԱլժիր Ալժիր
Մակերես111,45 կմ²
ԲԾՄ1200 մետր
Բնակչություն178 915 մարդ (2008)[1]
Ժամային գոտիUTC+1
Փոստային ինդեքսներ14000
##Տիարեթ (Ալժիր)
Red pog.png

Տիարեթ[2] (արաբ․՝ تيارت‎‎), քաղաք Ալժիրի հյուսիսարևմտյան մասում, նույնանուն վիլայեթի ու շրջանի վարչական կենտրոնը։ Ընկած է երկրի մայրաքաղաք Ալժիրից 250 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, Տել-Ատլաս լեռնային տարածաշրջանում, Միջերկրական ծովից մոտավորապես 150 կիլոմետր հեռավորության վրա, ազգային 14-րդ և 23-րդ ավտոմայրուղիների հատման վայրի մերձակայքում։ Զբաղեցնում է շուրջ 300 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2005 թվականի տվյալներով եղել է մոտավորապես 160 000[3], 2008 թ.՝ 179 000[4],, 2021 թ.՝ 201 000[5]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի ներկայիս տարածքում ու շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել դեռևս նորքարեդարյա ժամանակներից։ Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում հիմնվել է քաղաք՝ Տինգարտիա անվանումով[6][3][7], որն սկզբնապես եղել է բերդաքաղաք, IV դարից սկսած՝ հռոմեական պրովինցիայի վարչական կենտրոն։

VI դարում դարձել է տեղի բերբերական ցեղերի առաջնորդների նստավայրը։ VII դարի վերջերին ընկել է արաբների տիրապետության տակ, և տեղի բնակչությունը իսլամ է ընդունել[3][7]։

XIII դարում վերստին անցել է բերբերներին։ XVI դարից մինչև 1830-ական թվականների սկիզբը այստեղ, ինչպես և Ալժիրի մեծ մասում, իշխել են թուրքերը։ 1843 թվականին քաղաքն ընկել է ֆրանսիացիների տիրապետության տակ[3], ովքեր մուսուլմանական բնակավայրից հյուսիս նոր թաղամասեր են կառուցել։ 1962 թվականից Տիարեթը անկախ Ալժիրի կազմում է։

2016 թվականից այստեղ է գտնվում Tahkout արտադրական ընկերության գլխավոր գրասենյակն ու գլխադասային ձեռնարկությունը, որտեղ 500-ից ավելի մարդ է աշխատում։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիարեթին բնորոշ է միջերկրածովյան կլիման (Կոպեն-Գայգերի դասակարգմամբ՝ Csa/Köppen-Geiger climate classification is Csa): Ձմեռն ամռանից անձրևառատ է:Տեղումների միջին տարեկան քանակը՝ 529 մմ։

Տիարեթի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 9.9
(49.8)
11.0
(51.8)
13.4
(56.1)
16.5
(61.7)
21.0
(69.8)
26.2
(79.2)
31.6
(88.9)
31.6
(88.9)
26.9
(80.4)
20.4
(68.7)
14.3
(57.7)
10.0
(50)
19.4
(66.92)
Միջին ցածր °C (°F) 2.2
(36)
2.7
(36.9)
4.7
(40.5)
7.6
(45.7)
11.1
(52)
15.6
(60.1)
19.9
(67.8)
20.3
(68.5)
16.4
(61.5)
11.2
(52.2)
6.1
(43)
3.2
(37.8)
10.08
(50.17)
Տեղումներ մմ (դյույմ) 73
(2.87)
64
(2.52)
66
(2.6)
48
(1.89)
45
(1.77)
23
(0.91)
4
(0.16)
7
(0.28)
21
(0.83)
38
(1.5)
67
(2.64)
73
(2.87)
529
(20.83)
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tiaret (Tiaret, Tiaret, Algeria) - Population Statistics, Charts, Map, Location, Weather and Web Information
  2. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 365.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Tiaret» (անգլերեն)։ LookLex Encyclopaedia։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-23-ին։ Վերցված է 2011-03-18 
  4. «Algeria: Provinces & Major Cities - Population Statistics in Maps and Charts»։ citypopulation.de (անգլերեն)։ Վերցված է 2018-01-29 
  5. http://www.geohive.com/cntry/algeria.aspx?levels=Tiaret |wayback=20160303202739 |text=Archivierte Kopie |archiv-bot=2019-05-18 13:45:45 InternetArchiveBot }}
  6. Alexander Graham: Roman Africa, 1902 ISBN 0-8369-8807-8
  7. 7,0 7,1 «Tiaret» (անգլերեն)։ Britannica Online Encyclopedia։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-23-ին։ Վերցված է 2011-03-18 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bourouiba, Rachid (1982). Cités disparus: Tahert, Sedrata, Achir, Kalaâ des Béni-Hammad. Collection Art et Culture, 14. Algiers Ministère de l'information. (About notable cultural artifacts and architecture).
  • Belkhodja, A. (1998). Tiaret, memoire d'une ville. Tiaret, A. Belkhodja. (A personal memoir).
  • Blanchard, Raoul. (1992). Amenagement & Gestion Du Territoire, Ou, L'apport Des Images-Satellite, De La Geoinfographique Et Du Terrain : Applications Aux Paysages Vegetaux De L'Algerie Steppique & Substeppique (Wilaya De Tiaret) Et Aux Espaces Construits (Tiaret Et Alger) 1990-1992. Laboratoire d'analyse spatiale. Nice, France. (Plant ecology of the Wilaya De Tiaret region, evidenced using photos from space).
  • Cadenat, Pierre. (1938). Indication de quelques stations préhistoriques de la région de Tiaret Société de géographie et d'archéologie de la Province d'Oran. Extrait de son Bulletin, tome 59, fascicule 209, 1938. (12 pages booklet about the prehistoric monuments in the region).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]