Jump to content

Տիամատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիամատ
Հին Միջագետքի նախնադարյան ծովային ջրի աստվածուհի և նախնադարյան արարչագործության քաոսի խորհրդանիշ Խմբագրել Wikidata
աստվածուհի, ջրի աստվածություն, վիշապ Խմբագրել Wikidata
Սեռիգական Խմբագրել Wikidata
ԱմուսինԱբզու, Քինգու Խմբագրել Wikidata
ԶավակԼահմու, Լահամու Խմբագրել Wikidata
Appears in the form ofվիշապ Խմբագրել Wikidata
Wors­hip­ped byՇումերական կրոն Խմբագրել Wikidata
ՄշակույթԲաբելոնի թագավորություն Խմբագրել Wikidata
Հիման վրաLabbu Խմբագրել Wikidata
Ծագման երկիրԲաբելոնի թագավորություն Խմբագրել Wikidata
Ներկայացված է ստեղծագործության մեջԷնումա էլիշ Խմբագրել Wikidata
ԺամանակաշրջանՀին Մերձավոր Արևելք Խմբագրել Wikidata
Բնութագրվում էChaos deity, vengefulness Խմբագրել Wikidata
Inte­re­sted inվրեժ Խմբագրել Wikidata

Տիամատ, Տամտում կամ Տալատի (աքքադերեն՝ 𒀭𒋾𒀀𒆳, DTI.AMAT կամ 𒀭𒌓𒌈 DTAM.TUM, հին հունարեն՝ Θαλάττη , Տալատի)[1], միջագետքյան կրոնում ջրի աստվածություն, նախքան աշխարհի ստեղծումը վերգետնյա աղի ջրերով ծով, որը զուգավորվում է աքքադական Աբզու (Ապսու) օվկիանոսի ստորգետնյա քաղցրահամ ջրերի հետ՝ բաբելոնյան տիեզերաստեղծման և աստվածածնության «Էնումա էլիշ» (որը թարգմանվում է որպես «երբ բարձրության վրա է») էպոսում։ Նա հիշատակվում է որպես կին և էպոսի տարբեր պահերին ունի մի շարք մարդակերպ հատկանիշներ (օրինակ՝ կուրծք) և կենդանակերպ հատկանիշներ (օրինակ՝ պոչ)։

Բաբելոնյան արարչագործության Էնումա էլիշ էպոսում, Տիամատն իր ջրերը խառնելով արական Աբզուի ջրերի հետ, ծնում է աստվածների առաջին սերունդը։ Աստվածները շարունակում են բազմանալ՝ ձևավորելով աստվածային երեխաների աղմկոտ նոր զանգված։ Աբզուն, չդիմանալով նրանց արձակած աղմուկին, փորձում է ոչնչացնել իր սերունդներին և սպանվում է։ Ամուսնու մահից զայրացած՝ Տիամատը նույնպես պատերազմում է իր և Աբզուի ջրերի միախառնումից ծնված երեխաների դեմ՝ որպես զենք ծնելով մի շարք հրեշների։ Նա նաև վերցնում է նոր կողակից՝ Քինգուին, և նրան տալիս է Ճակատագրերի սալիկը, որը խորհրդանշում է աստվածային օրինական կառավարումը[2][3]: Նա, ի վերջո, պարտվում և սպանվում է Էնկիի որդու՝ փոթորկի աստված Մարդուկի կողմից, բայց նախքան այդ նա կախարդում է հրեշներին, որոնց մարմինները լցնում է «արյան փոխարեն թույնով»։ Մարդուկը մասնատում է նրան, ապա Տիամատի մարմնից ձևավորում է տիեզերքի տարրերը։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Թորքիլդ Յակոբսենի և Վալտեր Բուրկերտի` Տիամատը կապված է աքքադերեն ծով բառի՝ tâmtu (𒀀𒀊𒁀) հետ, որը հաջորդում է ti'amtum վաղ ձևին[4][5]: Բուրկերտը ստուգաբանությունը շարունակում է՝ լեզվական կապ հաստատելով Տեթիսի հետ։ Ավելի ուշ ձևը Թալա՛տի (Θαλάττη), որը հանդիպում է հելլենիստական բաբելոնացի գրող Բերոսոսի «Համընդհանուր պատմության» առաջին հատորում, հստակորեն կապված է հունարեն Թա՛լատա (Θάλαττα) բառի հետ, արևելյան Թա՛լասա (Θάλασσα)` ծով տարբերակի հետ: Կարծիք կա, որ «տի՛ամատ» ինքնանունը, որը կոչական կամ սեմա-քամյան կառուցվածքային ձևն է, բնօրինակ տեքստերի երկրորդական թարգմանությունների արդյունք է, քանի որ Էնումա Էլիշ էպոսի որոշ աքքադացի գրագիրներ «Տիամատ»-ը փոխարինել են սովորական «տամտու» (tāmtu, «ծով») բառով, երկու անուններն էլ էապես նույնն են դարձել՝ ասոցացման արդյունքում[4]: Պնդվում է նաև, որ «Տիամատ»-ը կապ ունի հյուսիսարևմտյան սեմական «թեհոմ» (բիբլիական եբրայերեն՝ תְּהוֹם , «խորքեր, անդունդ») բառի հետ, որը հանդիպում է «Ծննդոց» գրքի 1։2-ում[6]:

Բաբելոնական «Էնումա էլիշ» էպոսն անվանվել է իր նախասկիզբ (Incipit) բառի պատճառով. «Երբ բարձրության վրա [կամ՝ Երբ վերևում]», երկինքը դեռ գոյություն չուներ, ոչ էլ երկիրը ներքևում, այնտեղ էին Աբզուն՝ ստորգետնյա օվկիանոսը, «առաջինը, արարիչը», և Տիամատը, վերերկրյա ծովը, «նա, ով ծնեց նրանց բոլորին». նրանք «խառնում էին իրենց ջրերը»: Կարծիք կա, որ Միջագետքում կին աստվածություններն ավելի հին են, քան տղամարդ աստվածությունները, և Տիամատը, հնարավոր է, սկիզբ է առել միջագետքյան Նամմու աստվածությունից՝ ջրային ստեղծագործ ուժի կանացի սկզբի պաշտամունքի շրջանակներում, որն ունի նույնքան ուժեղ կապեր ստորգետնյա աշխարհի հետ, որը նախորդում է Էա-Էնկիի ի հայտ գալուն[7]:

Բրիտանացի հնագետ Հարիեթ Քրոուֆորդն այս «ջրերի խառնումը» համարում է Պարսից ծոցի միջին հատվածի բնական առանձնահատկություն, որտեղ արաբական ջրատար շերտի քաղցրահամ ջրերը միանում և խառնվում են ծովի աղի ջրերին[8]: Այս առանձնահատկությունը հատկապես վերաբերում է Բահրեյնի տարածաշրջանին, որի անունը արաբերենից նշանակում է «երկու ծով», և որը, ենթադրվում է, Դիլմունի շումերական արարչագործության համոզմունքների սկզբնական վայրի տեղանքն է[9]: Աղի և քաղցրահամ ջրերի տեսակարար կշիռների տարբերությունը հանգեցնում է նշանակալի բաժանման (Halocline)։

Արտաքին տեսք և բնույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնումա էլիշ էպոսում Տիամատը ֆիզիկական նկարագիր ունի, որը ներառում է պոչ, ազդր, «ստորին մասեր» (որոնք միասին թափահարվում են), որովայն, կուրծք, կողոսկրեր, պարանոց, գլուխ, գանգ, աչքեր, քթանցքեր, բերան և շուրթեր: Նա ունի ներքին օրգաններ (հնարավոր է՝ «աղիքներ»), սիրտ, զարկերակներ և արյուն:

Տիամատը համարվել է ծովային օձ կամ վիշապ, չնայած ասորագետ Ալեքսանդր Հայդելը նախկինում ընդունել էր, որ «վիշապի կերպարանքը չի կարող վստահորեն վերագրվել Տիամատին»։ Նրան դեռևս հաճախ անվանում են հրեշ, չնայած այս նույնականացումը հավաստիորեն կասկածի տակ է դրվել[10]: «Էնումա էլիշ» էպոսում Տիամատը հստակ պատկերված է որպես հրեշների մայր, բայց դրանից առաջ նա նույնքան հստակ պատկերված է որպես բոլոր աստվածների մայր։

Դիցաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիամատից Աբզուն (կամ Ապսուն) ծնում է Լահմու (իգական) և Լահամու (արական՝ «մազոտ») ավագ աստվածություններ: Այդ տիտղոսները տրվում են Էրիդուում Էնկիի կառուցած «Աբզու տաճարի» (կամ Է-Էնգուրա «ստորգետնյա ջրերի տուն», E-abzu - 𒂍𒍪𒀊) դռնապաններին։ Լահմուն և Լահամուն, իրենց հերթին, երկնքի «ծայրերի» (Անշար, an-šar, «երկինք-ամբողջություն/ծայր») և երկրի (Կիշար) ծնողներն էին։ Անշարն ու Կիշարը համարվում էին հորիզոնում հանդիպողներ՝ այդպիսով դառնալով Անուի (Երկնքի) և Կիի (Երկիր) ծնողները։

Տիամատը ծովի «շողշողուն» մարմնացումն էր, որը մռնչում և զարնվում էր սկզբնական արարչագործության քաոսի մեջ։ Նա և Աբզուն լցնում են տիեզերական անդունդը նախասկզբյան ջրերով։ Տիամատը «Ումմու-Հուբուր» է [բառացի` մայր-ջրերի հուն], որը ստեղծեց ամեն ինչ»։

Սեպագիր սալիկների վրա արձանագրված առասպելի համաձայն՝ աստված Էնկին (հետագայում՝ Էա) ճիշտ էր կարծում, որ Աբզուն պլանավորում էր սպանել երիտասարդ աստվածներին՝ նրանց ստեղծած աղմկոտ իրարանցումից բարկանալու հետևանքով։ Այս նախազգացումը Էնկիին դրդում է գերի վերցնել Աբզուին և նրան գերի պահել Աբզուի սեփական տաճարի՝ Է-Աբզուի («Աբզուի տաճար») տակ։ Սա զայրացնում է նրանց որդուն՝ Քինգուին, որը կատարվածի մասին հայտնում է Տիամատին, որից հետո վերջինս ստեղծում է տասնմեկ հրեշների՝ աստվածությունների դեմ պայքարելու և Աբզուի մահվան համար վրեժ լուծելու համար։ Սրանք նրա սեփական սերունդներն էին՝ Բաշմուն(«Թունավոր օձ»), Ուշումգալլուն («Մեծ վիշապ»), Մուշմահդուն («Բարձրացված օձ»), Մուշհուշշուն(«Կատաղի օձ»), Լահմուն («Մազոտը»), Ուգալլուն («Մեծ Եղանակային Հրեշը»), Ուրիդիմմուն(«Խելագար Առյուծ»), Գիրտաբլիլուն («Կարիճ-Մարդ»), Ումու դաբրուտուն («Կատաղի փոթորիկներ»), Կուլուլլուն («Ձկնամարդ») և Կուսարիկկուն («Ցուլ-Մարդ»):

Տիամատը տիրապետում էր Ճակատագրերի սալիկին, և նախաստեղծման ճակատամարտում նա մասունքը տալիս է Քինգուին՝ աստվածությանը, որին նա ընտրել էր որպես իր սիրեցյալ և իր զորքի առաջնորդ, և որը նաև իր երեխաներից մեկն էր։ Սարսափած աստվածներին փրկում է Անուն` իրեն որպես «աստվածների թագավոր» մեծարելու խոստման դիմաց։ Նա կռվում է Տիամատի դեմ քամիների նետերով, ցանցով, մահակով և անպարտելի նիզակով։ Անուին հետագայում փոխարինում է նախ Էնլիլը, այնուհետև (ըստ ավելի ուշ տարբերակի, որը պահպանվել է Բաբելոնի առաջին դինաստիայից հետո) Մարդուկը՝ Էայի որդին։

Եվ տերը կանգնեց Տիամատի հետևում,
Եվ իր անողոք մահակով կոտրեց նրա գանգը։
Նա կտրեց նրա արյունատար անոթները,
Եվ հյուսիսային քամուն ստիպեց նրան տանել գաղտնի վայրեր։

Էպոսի գլխավոր թեման Մարդուկին օրինական վեր հանելն է՝ բոլոր աստվածությունների վրա իշխելու համար։ Ամերիկացի ասորիագետ Է. Ա. Սփայզերը 1942 թվականին նշել է. «Վաղուց է հասկացվել, որ Մարդուկի էպոսը, չնայած իր բոլոր տեղական գունազարդումներին և բաբելոնացի աստվածաբանների կողմից հավանական մշակմանը, էապես արտացոլում է ավելի հին շումերական նյութ։ ... Սակայն շումերական ճշգրիտ նախատիպը մինչ օրս չի հայտնաբերվել»[11]: Այնուամենայնիվ, այս ենթադրությունը, որ պատմության բաբելոնական տարբերակը հիմնված է ավելի հին էպոսի փոփոխված տարբերակի վրա, որտեղ Էնլիլը, այլ ոչ թե Մարդուկն է այն աստվածը, որը սպանել է Տիամատին[12], հետագայում մերժվել է որպես «բացարձակ անհավանական»[13]:

Մեկնաբանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ որոշ տեսակետների` Տիամատի առասպելը քաոսի դեմ պայքարի` քաոսկամպֆ դիցաբանական մոտիվ է, որը սովորաբար ներառում է մշակութային հերոսի և քթոնիկ կամ ջրային հրեշի, օձի կամ վիշապի միջև կռիվը, ամենավաղ գրանցված տարբերակներից մեկն է[4]: Քաոսկամպֆի մոտիվներն այլ դիցաբանություններում, որոնք հնարավոր է կապված լինեն Տիամատի առասպելի հետ, ներառում են՝ խեթական Իլույանկա առասպելը, Ապոլլոնի կողմից Պիթոնին սպանելու մասին հունական ավանդույթը՝ որպես Դելֆյան Օրակուլը գրավելու անհրաժեշտ գործողություն[14] և Եբրայական Աստվածաշնչի Ծննդոց գիրքը[15]:

Մի շարք գրողներ առաջ են քաշել գաղափարներ Տիամատի մասին. օրինակ՝ Ռոբերտ Գրեյվզը[16] Տիամատի մահը Մարդուկի ձեռքով համարել է իր նախկինում տված վարկածի ապացույց, որ իշխանությունը մայրական հասարակությունից անցել է դեպի հայրական: Տեսությունը ենթադրում է, որ Տիամատը և այլ հին հրեշավոր կերպարները պատկերում էին խաղաղ, կանացի կողմնորոշված կրոնների նախկին գերագույն աստվածություններին: Նրանց պարտությունը տղամարդ հերոսի ձեռքով համապատասխանում էր այս մայրական կրոնների և հասարակությունների տապալմանը տղամարդկանց գերիշխող կրոնների և հասարակությունների ձեռքով:

Հանրաճանաչ մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիամատի բազմագլուխ վիշապի կերպարանքը տարածվել է 1970-ականներին՝ որպես Dungeons & Dragons դերային համակարգչային խաղի անբաժանելի մաս, որը ոգեշնչված է ավելի վաղ աղբյուրներից, որոնք Տիամատին կապում են ավելի ուշ շրջանի դիցաբանական կերպարների, ինչպիսին է յոթգլխանի օձանման ծովահրեշ Լոտանը (Լևիաթանում)[17]:

«Հրեշների տիեզերք» հորինված աշխարհում անտեսանելի հրեշը «Գոձիլլան ընդդեմ Քոնգի» նախապատմության մեջ անվանվում է «Տիտանուս Տիամատ»։ Տիամատն ամբողջությամբ հայտնվում է որպես ջրային օձաձև վիշապ «Գոձիլլան ընդդեմ Քոնգի» փրիքվել գրաֆիկական վեպում՝ «Գոձիլլա Դոմինիոն» -ում, նախքան «Գոձիլլա x Քոնգ. Նոր կայսրություն» ֆիլմում իր դեբյուտը[18]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Tiamat (goddess)». Ancient Mesopotamian Gods and Goddesses. Penn State University. Վերցված է 2023 թ․ հունիսի 30-ին.
  2. George, Andrew (1986). «Sennacherib and the Tablet of Destinies». Iraq. 48: 133–146. doi:10.2307/4200258. JSTOR 4200258.
  3. Sonik, Karen (2012). The Tablet of Destinies and the Transmission of Power in Enūma eliš. Proceedings of the 54th Rencontre Assyriologique Internationale at Würzburg, 20–25 July 2008. էջեր 387–395. doi:10.5325/j.ctv1bxgx80.34. JSTOR 10.5325/j.ctv1bxgx80.34.
  4. 1 2 3 Jacobsen, 1968
  5. Burkert, Walter (1992). The Orientalizing Revolution: Near Eastern Influences on Greek Culture in the Early Archaic Age. Cambridge, Massachusetts: Harvard University Press. էջեր 92f. ISBN 0-674-64363-1.
  6. Yahuda, A. (1933). The Language of the Pentateuch in its Relation to Egyptian. Oxford: Oxford University Press.
  7. Steinkeller, Piotr (1999). «On Rulers, Priests and Sacred Marriage: Tracing the Evolution of Early Sumerian Kingship». In Wanatabe, K. (ed.). Priests and Officials in the Ancient Near East. Heidelberg: Winter. էջեր 103–38. ISBN 3-8253-0533-3.
  8. Crawford, Harriet E. W. (1998). Dilmun and Its Gulf Neighbours. Cambridge University Press. ISBN 0-521-58348-9.
  9. Crawford, Harriet; Killick, Robert; Moon, Jane, eds. (1997). The Dilmun Temple at Saar: Bahrain and Its Archaeological Inheritance. Saar Excavation Reports / London-Bahrain Archaeological Expedition: Kegan Paul. ISBN 0-7103-0487-0.
  10. Sonik, Karen (2009). «Gender Matters in Enūma eliš». In the Wake of Tikva Frymer-Kensky. էջեր 85–102. doi:10.31826/9781463219185-009. ISBN 978-1-4632-1918-5.
  11. Speiser, E. A. (1942 թ․ հունիս). «An Intrusive Hurro-Hittite Myth». Journal of the American Oriental Society. 62 (2): 100. doi:10.2307/594461. JSTOR 594461.
  12. Expressed, for example, in James, E. O. (1963). The Worship of the Skygod: A Comparative Study in Semitic and Indo-European Religion. Jordan Lectures in Comparative Religion. London: Athlone Press, University of London. էջեր 24, 27ff.
  13. As by Lambert, W. G. (1964). «E. O. James: The worship of the Skygod: a comparative study in Semitic and Indo-European religion. (School of Oriental and African Studies, University of London. Jordan Lectures in Comparative Religion, vi.) viii, 175 pp. London: University of London, the Athlone Press, 1963. 25s». Bulletin of the School of Oriental and African Studies (book review). Cambridge University Press. 27 (1): 157–158. doi:10.1017/S0041977X00100345.
  14. «Martikheel» (PDF).
  15. Gunkel, Hermann (1895). Schöpfung und Chaos in Urzeit und Endzeit. Eine religionsgeschichtliche Untersuchung über Gen 1 und Ap Joh 12. Göttingen: Vandenhoeck & Ruprecht.
  16. Graves, The Greek Myths, rev. ed. 1960:§4.5.
  17. Four ways of Creation: "Tiamat & Lotan Արխիվացված 2015-02-06 Wayback Machine." Retrieved on August 23, 2010
  18. «Who Is Tiamat, GODZILLA X KONG: THE NEW EMPIRE'S Serpentine Titan?». Nerdist.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիամատ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 693