Տեքստիլի ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեքստիլի ազգային թանգարան
Տեսակտեքստիլի թանգարան
Երկիր Մալայզիա
ՏեղագրությունԿուալա Լումպուր
Հիմնադրվել է2010
Կայքmuziumtekstilnegara.gov.my
Քարտեզ
Քարտեզ

Տեքստիլի ազգային թանգարան (մալայերեն՝ Muzium Tekstil Negara), թանգարան է Մալազիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում։ Թանգարանը բաց է ամեն օր, ժամը 9-ից մինչև 6-ը, մուտքը ազատ է։ Այն հարակից է Սուլթան Աբդուլ Սամադ շինությանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին տեսքը

Նախագծված լինելով Արթուր Բենիսոն Հուբաքի կողմից ինդո-սարասենիկ ճարտարապետական ոճով` շենքը 1905 թվականին սկզբնապես կառուցվել է որպես Մալազիայի դաշնային նահանգների երկաթուղու գլխամաս։ 1917 թվականին Մալազիայի Դաշնային Նահանգների Երկաթուղին Երկաթուղու Վարչական Շինություն տեղափոխելուց հետո շենքը հանձնվել է Սելանգորի հանրային աշխատանքների վարչությանը, և հետագայում այնտեղ տեղակայվել են տարբեր կառավարական և առևտրային կազմակերպություններ, այդ թվում` Սելանգորի ջրաամատակարարման վարչությունը, Մալազիայի կենտրոնական բանկը, Մալազիայի գյուղատնտեսական բանկը, Մալազիական ձեռագործությունը և Բարձր դատարանը` մինչ Տեքստիլի ազգային թանգարանի օգտագործման համար վերափոխվելը և հանրության համար բացվելը 2010 թվականի հունվարի 9-ին[1]։

Շինությունը պաշտոնապես նշվում է Մալազիական հանրային աշխատանքների վարչության շենք, 26 հասցեում։ Այն ճանաչվել է որպես պատմական կառույց 1983 թվականին։

Թանգարանի շենքը երկուսուկես հարկանի կառույց է, որը զբաղեցնոիմ է 3145.3 մ² տարածք։

Ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պոհոն Բուդի Պատկերասրահ
  • Պելանգի Պատկերասրահ
  • Տելուկ Բերանտաի Պատկերասրահ
  • Ռատնա Սարի Պատկերասրահ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Muzium Tekstil Negara». muziumtekstilnegara.gov.my.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեքստիլի ազգային թանգարան» հոդվածին։