Jump to content

Տեքստեր Հիլարիից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեքստեր Հիլարիից
տեսակհամացանցային մեմ
Ծանոթագրություններ
 Texts from Hillary Վիքիպահեստում

«Տեքստեր Հիլարիից» (անգլ.՝ Texts from Hillary), 2012 թվականին համացանցում տարածված մեդիա մեմ՝ հիմնված այն ժամանակվա ԱՄՆ Պետդեսպան Հիլարի Քլինթոնի լուսանկարների վրա[1]։ Լուսանկարներում ձեռքում պահում է «BlackBerry» հեռախոս և կրում է արևային ակնոցներ։ «Tumblr» բլոգը լուսանկարներին ավելացրել է տարբեր վերնագրեր՝ պատկերացնելով, թե ինչ կարող էր Քլինթոնը գրել՝ համադրելով դրանք համապատասխան լուսանկարների հետ՝ ներկայացնելու համար նրա մտացածին զրուցակցին։

Մեմը հիմնված է երկու լուսանկարների վրա, որոնք նկարվել են նույն պահին, բայց տարբեր անկյուններից։ Լուսանկարներից մեկը կատարվել է Թայմ ամսագրի ֆոտոլրագրող Դայան Վոքերի կողմից, մյուսը՝ «Ասոցիացյալ պրեսի» ֆոտոլրագրող Քևին Լամարքի կողմից[2][3]։ Լուսանկարները արվել են Քլինթոնի՝ Լիբիա դիվանագիտական այցի ժամանակ։

Էլեկտրոնային փոստի հակասական վեճ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսին՝ «Judicial Watch» կազմակերպության կողմից ազատ տեղեկատվության մասին օրենքի հիման վրա ներկայացված գործի ընթացքում, որը կապված էր Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստի վեճի հետ, լուսանկարները հետաքրքրություն առաջացրին ԱՄՆ Պետդեպարտամենտի աշխատակիցների մոտ, որոնք սկսեցին հետաքննել՝ արդյոք Քլինթոնն օգտագործում է պետական պաշտոնական էլեկտրոնային փոստ, թե դրա փոխարեն օգտվում է անձնական էլեկտրոնային փոստային հաշվից[4][5][6][7]։

Քլինթոնը օգտագործել է լուսանկարը իր Թվիթթերյան պրոֆիլի լուսանկարի (ավատար) համար՝ մինչեւ սկանդալի տարածումը[8][9][10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «The Photograph That Has Everyone Texting Hillary Clinton». 2012թ․ ապրիլի 9.
  2. «'Texts from Hillary' photographer didn't LOL— at first». The Washington Post.
  3. «Reuters photog who took 'Texts from Hillary' picture says viral meme was 'a mystery to me'». 2012թ․ ապրիլի 13.
  4. Lecher, Colin (2016թ․ հունիսի 10). «'Texts from Hillary' photo raised questions about Clinton's email habits at State Department».
  5. «That Viral Photo of Hillary Checking Her Phone Made the State Department Want to Investigate Her Email Usage». 2016թ․ հունիսի 10.
  6. Tacopino, Joe (2016թ․ հունիսի 10). «This photo was the beginning of the end for Hillary».
  7. «Clinton BlackBerry photo led to State official's query about email account». Politico. 2016թ․ հունիսի 9.
  8. Worl, Justin (2015թ․ մարտի 8). «Hillary Clinton Drops 'Text from Hillary' Twitter Avatar».
  9. «Hillary Clinton changed her 'Texts from Hillary' Twitter avatar». The Washington Post.
  10. «The 'Texts from Hillary' meme isn't so funny anymore». The Washington Post.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեքստեր Հիլարիից» հոդվածին։