Տերևավոր ծովային վիշապ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տերևավոր ծովային վիշապ | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||
Phycodurus eques | ||||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||||
Բնապահպանական կարգավիճակը | ||||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||||
|
Տերևավոր ջրային վիշապը (լատ.՝ Phycodurus eques) ծովային ձկան տեսակ է և այս ձկները ծագում են այլ ապրելակերպ ընտրած ծովաձիուկներից։ Մարմնի վրա տեղակայված ելուստները լողալու համար չեն նախատեսված, այլ թաքնվելու համար։
Բնակավայր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տերևավոր վիշապը ապրում է հարավային և արևմտյան Ավստրալիան ողողող միջին ջերմաստիճանի և ոչ խոր ջրերում։ Սկզբում գիտնականները կարծում էին, որ այս ձուկը չի տեղաշարժվում։ Հետո պարզվեց, որ կարող են իրենց բնից հարյուրավոր մետրեր հեռու գնալ և իրենց լավ զարգացած կողմնորոշությամբ վերադառնում են։ Նրանց հիմնականում գտնում են մինչև 50 մ խորության վրա, կառչած ծովային ժայռերին, բույսերին կամ ավազի կույտերի վրա։
Բնավորություն և սնուցում[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիրում է ջրիմուռների փնջերում թաքնվել և հայթայթել իր որսին։ Հիմնականում սնվում է ծովային պլանկտոնից և հոդվածոտանիներից, երբեմն էլ նա սնվում է փոքր ձկներով և ծովաձիուկներով։ Իր դեղնականաչավուն գույնից կենդանիները նրան խառնում են ավազի և ջրիմուռների հետ։ Իր հանգիստ բնավորությամբ ապրում է մոտ 8 տարի։ Շատ տարօրինակ է, բայց տերևավոր ծովային վիշապը ատամ չունի։ Տերևավոր ջրային վիշապն օգտագործում է իր գլխի վրա տեղադրված թևիկները պտտվելու և կողմնորոշվելու համար։ Նրա կաշին հաստ է այդ պատճառով նա քիչ է տեղաշարժվում։ Նրանք կարող են երկար ժամանակ նույն տեղում մնալ և կարող են հասնել մինչև 150 մ/ժ արագությանը։
- Մարմնի չափերը։ 20-45 սմ
- Ջրային կենդանի է։
Տերևավոր ծովային վիշապը ջրի մեջ առաջ է մղվում մեջքի և պոչի լողակներով։ Լողակները փոքր են և թափանցիկ, որպեսզի նա ջրիմուռի նման լողա։ Կարող է փոխել մաշկի գույնը խառնվելու միջավայրին։ Սակայն այդ ունակությունը կախված է տարիքից, միջավայրից, սննդից, ստրեսի աստիճանից։ Մաշկը կարող է դառնալ կանաչ, դեղին, կարմիր և դրանց խառնուրդները։
Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Էգը ունենում է մոտ 250 վառ վարդագույն ձվեր։ Էգը տեղադրում է այդ ձվերը արույի պոչում տեղադրված խողովակում և այսուհետ արուն է զբաղվում ձվերով։ Հարկ է մոտ 9 շաբաթ, որ ծնվեն ձագերը։ Այդ 9 շաբաթվա ընթացքում ձվերը ստանում են նարնջագույն կամ մանուշակագույն գույն։ Արուն թափ է տալիս իր պոչը, որ ձագերը դուրս գան, որը տևում է 24-48 ժամ։ Երբ ձագը դուրս եկավ արուի պոչից, ապա նա լրիվ անկախ է։ Սկզբից սնվում է շրջակա մանր կենդանիներով և բույսերով։ Ձագերի միայն 5 %-ն է, որը գոյատևում է։ Պետք է մոտ 28 ամիս, որ ձագը դառնա սեռահասուն։
Վտանգվածության աստիճանը[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրանք ենթարկված են շատ վտանգների՝ և բնական, և մարդկանց ազդեցությունից։ Մարդիկ որսում են նրանց հետաքրքիր և տարօրինակ տեսքի համար և երբեմն որոշ բժշկություններում։ Ձագերը շատ դանդաղ են լողում և հեշտ զոհ են դառնում գիշատիչների համար։ Ձագերը հազվադեպ են դիմանում փոթորիկներին։ Տերևավոր ծովային վիշապը նաև վտանգված է աղտոտումից և թունաքիմիկատներից։ Ավստրալիան սահմանել է օրենք, որը պաշտպանում է նրանց։
Ընտելացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Օրենքի պատճառով տերևավոր ծովային վիշապ ընտելացնելը թանկ հաճույք է։ Դեռ ոչ մի ընտելացված տերևավոր ծովային վիշապ չի բազմացել լաբորատորներում։ Նրանց ընտելացնելը շատ դժվար է, քանի որ նրանք շատ նուրբ են և ունեն մեծ պահանջարքներ։
Մշակույթի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տերևավոր ծովային վիշապը Ավստրալիայի ջրային ուժերի գերբն է։ Նրանց անունով է կազմակերպվել նաև Leafy Sea Dragon ցուցահանդեսը։ Այդ ցուցահանդեսը կազմակերպվել է 2005 թվականին և ունեցել է 7000 այցելու։
Պատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
|