Տերևաթափ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տերևաթափ (այլ կիրառումներ)
Տերևաթափ
վրաց.՝ გიორგობისთვე
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1966
Լեզուվրացերեն
ՌեժիսորՕթար Իոսելիանի
Սցենարի հեղինակԱմիրան Չիչինաձե
ԴերակատարներՌամազ Գիորգոբիանի
Օթար Զաուտաշվիլի
Ալեքսանդր Օմիաձե
Ակակի Կվանտալիանի
ԿինոընկերությունՎրացֆիլմ
Տևողություն91 րոպե[1]

Տերևաթափ (վրաց.՝ გიორგობისთვე), 1966 թվականին «Վրացֆիլմ» կինոստուդիայում նկարահանված գեղարվեստական ֆիլմ, դրամա։ Ռեժիսոր Օթար Իոսելիանիի առաջին լիամետրաժ ֆիլմն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տեխնոլոգ Նիկո Նիժարաձեն ու նրա ընկերն սկսում են աշխատել գինու գործարանում։ Առաջին հայացքից՝ Նիկոն ոչ ինքնավստահ, ոչ այնքան կոպիտ ու ոչ կազմակերպված անձնավորություն է, փոխարենը նա ազնիվ է ու ուղղամիտ։

Շուտով Նիկոն ներքաշվում է արտադրական կոնֆլիկտի մեջ. պլանը ժամանակին կատարելու համար աշխատողները ստիպված են շշալցնել ոչ միայն որակյալ գինի, այլև դեռևս ոչ պատրաստ, անորակ սապերավի։ Նման երևույթը գործարանում առաջին անգամը չէ, որ պատահում է. բանվորները նման դեպքերում հիշում են շշալցման ամսաթվերն ու զգուշացնում իրենց «բարեկամներին ու հարազատներին», որպեսզի վերջիններս ռեստորանում չպատվիրեն այդ «անորակ» գինիները։

Նիկոն սկսում է սիրահետել քմահաճ գեղեցկուհի Մարինային, ով բազմաթիվ երկրպագուներ ունի։ Աղջիկը, սակայն, ծաղրում է իր բոլոր երկրպագուներին։

Նիկոն ստիպված է պաշտպանել իր սկզբունքներն ու արժանապատվությունը ոչ միայն ղեկավարության, այլև Մարինայի հետ հարաբերություններում։

Ֆիլմն ունի վավերագրական էպիգրաֆ, որում ներկայացված են Վրաստանի գինեգործական ավանդույթները։ Ֆիլմի խաղարկային մասը բաժանված է «գլուխների», որոնք վերնագրված են շաբաթվա օրերի անուններով։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կաննի կինոփառատոնի FIPRESCI (ֆր.՝ Fédération internationale de la presse cinématographique) մրցանակ
  • Ժորժ Սադուլի մրցանակ լավագույն դեբյուտի համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]