Տերեսա Ռիբերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տերեսա Ռիբերա
իսպ.՝ Teresa Ribera
Teresa Ribera 2020 (cropped).jpg
 
Կուսակցություն՝ Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցություն[1]
Կրթություն՝ Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան և իրավաբան
Ծննդյան օր մայիսի 19, 1969(1969-05-19)[1] (51 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն Flag of Spain.svg Իսպանիա
Ի ծնե անուն իսպ.՝ Teresa Ribera Rodríguez

Տերեսա Ռիբերա Ռոդրիգես (իսպ.՝ Teresa Ribera Rodríguez, մայիսի 19, 1969(1969-05-19)[1], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի փաստաբան, ավագ դպրոցի դասատու, պետական և քաղաքական գործիչ: Սանչեսի երկրորդ կաբինետում 2020 թվականի հունվարի 13-ից կառավարության նախագահի 4-րդ տեղակալն ու էկոլոգիական բարեփոխումների և ժողովրդագրական խնդիրների նախարարը: 2018 թվականի հունիսի 7-ից մինչև 2020 թվականի հունվարի 13-ը Սանչեսի կաբինետում եղել է բնապահպանական բարեփոխումների նախարար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերեսա Ռիբերան սահմանադրական իրավունքի և քաղաքագիտության ոլորտում դիպլոմավորված մասնագետ է, Մադրիդի Կոմպլուտենսեի համալսարանի շրջանավարտ[2]: Մադրիդի ինքնավար համալսարանում դասավանդել է պետական իրավունք և փիլիսոփայություն։ Զբաղեցրել է տարբեր պետական պաշտոններ, այդ թվում՝ գլխավորել Է Իսպանիայի զարգացման նախարարության նորմատիվ համակարգման բաժինը և կատարել է շրջակա միջավայրի պահպանության հարցերով ենթակետի խորհրդականի պարտականությունները: 2004-2008 թվականներին զբաղեցրել է կլիմայի փոփոխության գրասենյակի գլխավոր տնօրենի պաշտոնը, 2008-2011 թվականներին Խոսե Ռոդրիգես Սապատերոյի կառավարությունում՝ գյուղատնտեսության և ձկնորսության, սննդամթերքի և շրջակա միջավայրի նախարարությունում կլիմայի փոփոխության հարցերով պետքարտուղար:

Տերեզա Ռիբերան շրջակա միջավայրի պահպանության տարբեր խորհրդատվական խորհուրդների անդամ է: 2014 թվականի հունիսից գլխավորել է Փարիզի էկոլոգիական զարգացման և միջազգային հարաբերությունների ինստիտուտը։ 2015 թվականից Ռիբերան մտել է Պեդրո Սանչեսի փորձագետների թիմի մեջ, որը մշակում էր Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության նախընտրական ծրագիրը։ 2018 թվականի հունիսին Պեդրո Սանչեսի առաջին կաբինետում նշանակվել է բնապահպանական բարեփոխումների նախարար։ 2020 թվականի հունվարի 13-ին Սանչեսի երկրորդ կաբինետում նշանակվել է կառավարության նախագահի 4-րդ տեղակալ և էկոլոգիական բարեփոխումների և ժողովրդագրական խնդիրների նախարար:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]