Տետրաֆոբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վերելակ Շանհայում․ հարկերը համարակալված են 4 պարունակող թվերի բացթողումներով։ Չկա նաև 13 թիվը։

Տետրաֆոբիա (հին հուն․՝ τετράς՝ «չորս» և φόβος՝ «վախ»), իռացիոնալ վախ 4 թվից, համարվում է նախապաշարմունք։ Այս սնահավատությունը տարածված է հիմնականում Արևելյան Ասիայի երկրներում՝ Չինաստան, Ճապոնիա, Կորեա[1]։ Այս ֆոբիայի առաջացման պատճառը «չորս» նշանակող չինական հիերոգլիֆի (չին.՝ ) արտասանությունն է։ Այն հնչում է գրեթե այնպես, ինչպես «մահ» նշանակող բառը (չին.՝ ), նրանք տարբերվում են միայն տոնայնությամբ։ Այդ բառերը արտասանության մեջ աննշան փոփոխություններով չինարենից անցել են կորեերենին և ճապոներենին։

Սնահավատությունը այնքան է տարածված այդ երկրներում, որ հիվանդանոցներում և հասարակական վայրերում չորսով վերջացող համարներով հարկերը գրեթե միշտ բացակայում են։ Միևնույն ժամանակ, ի հարգանք արևմուտքից եկած հյուրերի, հաճախ բացակայում է նաև 13 թիվը, ինչի արդյունքում շինությունը կարող է թվալ շատ ավելի բարձր, քան իրականում։ Չորս թիվը չարտասանելը ընդունված է նաև ընտանիքում, երբ բարեկամներից որևէ մեկը առողջ չէ։ Հեռախոսահամարները, որոնք ավարտվում են չորս թվով, կամ շատ չորս են պարունակում, շատ ավելի էժան են, քան մյուս հեռախոսահամարները։

Nokia-ն չի օգտագործում 4 թիվը այն բջջային հեռախոսների մոդելների անվանումների մեջ, որոնք նախատեսված են ասիական շուկայի համար։

Նման, բայց ավելի շատ տարածված արևմտյան աշխարհում վախը 13 թվից կոչվում է տրիսկաիդեկաֆոբիա։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Havil Julian (2007)։ Nonplussed: Mathematical Proof of Implausible Ideas (Hardcover)։ Princeton University Press։ էջ 153։ ISBN 0691120560