Տեսարան տահիտցիների կյանքից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Տեսարան տահիտցիների կյանքից
Gauguin Scène de la vie tahitienne.jpg
տեսակգեղանկար
նկարիչՊոլ Գոգեն
տարի1896[1]
բարձրություն89 սանտիմետր[1]
լայնություն124 սանտիմետր[1]
ստեղծման վայրՖրանսիա[1]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՊետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ[1]
կայք

«Տեսարան տահիտցիների կյանքից» (ֆր.՝ Scène de la vie tahitienne), ֆրանսիացի նկարիչ-պոստիմպրեսիոնիստ Պոլ Գոգենի նկարը՝ Էրմիտաժի հավաքածուից։

Նկարում պատկերված են տահիտցի տղամարդիկ և կանայք, որոնց կարելի է բաժանել 4 պայմանական խմբի՝ տեղադրված կապույտ մթնշաղային ֆոնին։ Առաջին խումբը կազմում է սպիտակ գլխարկով և գոտկային ժապավենով տղամարդը, նրա կողքից վազում է շունը, տղամարդը ուսերի վրա տանում է փայտ։ Երկրորդ խումբը կազմում են երեք կանացի կերպարանք։ Կանանցից մեկը ձեռքով ցույց է տալիս տղամարդու և շան կողմը, մյուսը, որը թեքվել է դեպի առաջինը, կարծես թե ուշադիր լսում է, իսկ երրորդ կինը հեռվից նայում է դեպի տղամարդը։ Երրորդ խումբը՝ կազմված երկու կանանցից, պարզապես կանգնած է և անհաղորդակից տեսքով հետևում է իրադարձություններին։ Աջից վերևի հատվածում տեղավորված է նկարի կերպարների չորրորդ խումբը․ ծառի տակ առանց շարժման գտնվում է տղամարդ-ձիավորը, ձիու ոտքերի տակ երկու կանայք են, որոնցից մեկը պառկած է, իսկ մյուսը՝ նստած․ նրանք բոլորը հետևում են շան հետ տղամարդուն և երկրորդ խմբին։ Աջում՝ ներքևում, նկարչի ստորագրության մնացորդներն են՝ P Gauguin (ավելի վաղ ստորագրության կողքին եղել է նշված նաև ամսաթիվը՝ 96

Ինչպես հետևում է նկարչի սկզբնական ստորագրությունից, նկարը ստեղծվել է 1896 թվականին։ Փարիզ հասնելուն պես այն ցուցադրվել է Ամբրուազ Վոլարի պատկերասրահում։ 1908 թվականի նոյեմբերին այն գնել է մոսկվացի արդյունաբերող և հավաքորդ Ս․Ի․ Շուկշինը։ Ն․Յու․ Սեմյոնովի կարծիքով նկարն իր ժամանակակից անվանումը ստացել է Շուկշինի մոտ եղած ժամանակ[2], բայց Պ․Պ․ Պերցովը՝ դեռևս 1921 թվականին շուկշինյան հավաքածուի առաջին կատալոգ կազմողը, հաստատում է, որ նկարը նշվել է կարճ «Տահիտցիներ» անվամբ[3]։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Շուկշինի հավաքածուն ազգայնացվել է, և 1923 թվականից սկսած նկարը գտնվել է Նոր արևմտյան արվեստի թանգարանում։ 1930 թվականին նկարը հանձնվել է Էրմիտաժ[4]։ 2014 թվականին վերջից ցուցադրվում է Գլխավոր շտաբի շենքի չորրորդ հարկում, 413 սրահում[5]։

Այն բանի պատճառով, որ Գոգենը նկարելուց չի օգտագործել որակյալ ներկեր, նկարը խիստ քայքայվել ու ջնջվել է։ Հատկապես շատ է տուժել աջ ներքևի անկյունը՝ նկարչի ստորագրությամբ։ 1918 թվականին Նոր արևմտյան արվեստի թանգարանում նկարի մուտքագրման ժամանակ նշվել է, որ բացի նկարչի ստորագրությունից, կողքին եղել է նաև գրված ամսաթիվը՝ 96։ Ներկայումս ամսաթիվը չի կարդացվում[6]։ Կարծիք կա, որ նկարը խիստ տուժել է դեռևս մինչև Շուկշինի այն ձեռք բերելը և որ այն վնասվել է Տահիտիից Փարիզ տեղափոխելուց։ Առնվազն դրա վերարտադրությունն արդեն վնասված տեսքով վերարտադրվել է «Ապոլոն» ամսագրում 1910 թվականին[7][4]։

Նկարի սյուժեն մնացել է չվերծանված։ Ա․Գ․ Կոստենևիչը կարծում է, որ նկարը պատկերում է ինչ-որ կրոնական մոտիվ և որ բոլոր գործող անձինք, չնայած իրենց անջատ-անջատ լինելուն, «հետևում են ինչ-որ ծիսական գործողության նախապատրաստություններին»[6], իսկ նկարված այն եղել է հին եգիպտական և անտիկ մշակույթի ազդեցությամբ (նշվում է «կերպարների շարժը կտավի հարթության վրա» և այլն)[8]։ Նա նաև վկայակոչում է Բ. Դորիվալին, որը վերլուծելով Քլիվլենդի գեղարվեստի թանգարանի «Կանչ» նկարը (կտավ, յուղաներկ, 130 × 90 սմ, 1902 թիվ, ինվենտար № 1943.392)[9], պնդում է, որ ձեռքը բարձրացրած կնոջ կերպարը պարթենոնյան «Էրոսը և երեցները» բարձրաքանդակի կերպարի նմանօրինակն է (միայն հայելային տեսքով նկարված)։ Կոստենևիչի կարծիքով՝ Գոգենի կողմից Էրմիտաժի նկարի նման ֆիգուրը շատ ավելի մոտ է սկզբնաղբյուրին։ Ընդհանուր առմամբ, Կոստենևիչը նշում է, որ Գոգենը պոլինեզիացիների սովորույթներին և ապրելակերպին վերաբերվում էր որպես յուրօրինակ հնություն։ Այսպես նա նշում է, որ Գոգենը Տահիտի մեկնելիս իր հետ վերցրել է Տրայանոսի սյան ֆոտոլիտոգրաֆիան, և նիզակով տղամարդու կերպարը պատկերագրորեն համընկնում է այդ սյուների բարձրաքանդակներից մեկի զինվորի կերպարի հետ[10]։

Հոգևոր-կրոնական ուղղվածության սյուժեի օգտին է նաև նկարի մթնշաղային երանգը․

Հնարավոր է, որ խորը հոգեկան ապրումներով լի գեղանկարչություն ստեղծելու ձգտումը, որն անբաժան է հոգևորականության գաղտնիքից, Գոգենին դրդում է կրկին ու կրկին անդրադառնալ բնության երեկոյան վիճակներին, ինչը համապատասխանում էր նաև նրա կոլորիստական ձգտումներին։ Բնությունը մայրամուտին մոտ՝ կորցնելով պայծառությունը, ձեռք է բերում նոր, շատ արտահայտիչ երանգներ։ < ... > Տահիտիում այս րոպեները չտեսնված են[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Барская А. Г., Костеневич А. Г. Французская живопись. Вторая половина XIX — XX век. Каталог (Государственный Эрмитаж. Собрание западноевропейской живописи). — Л.: Искусство, 1991. — 473 с.
  • Костеневич А. Г. Искусство Франции. Живопись. Рисунок. Скульптура: в двух томах. — СПб.: Изд-во Государственного Эрмитажа, 2008. — Т. I. — 532 с. — ISBN 978-5-93572-295-1
  • Костеневич А. Г. Искусство Франции. Живопись. Рисунок. Скульптура: в двух томах. — СПб.: Изд-во Государственного Эрмитажа, 2008. — Т. II. — 204 с. — ISBN 978-5-93572-297-5
  • Перцов П. Щукинское собрание французской живописи. Музей новой западной живописи. — М.: Издание М. и С. Сабашниковых, 1921. — 120 с.
  • Семёнова Н. Ю. Щукин. Биография коллекции. — М.: Слово, 2019. — 528 с. — ISBN 978-5-387-01554-0