Տեսարան պատուհանից դեպի Լե Գրաս
| Ստեղծում | 1827 | |
|---|---|---|
| Երկիր | Ֆրանսիա | |
| Վայր | Օստին | |
| Կոորդինատներ | 46°43′37″N 4°51′26″E | |
| Դիտարկման կետի կոորդինատներ | 46°43′37″N 4°51′26″E | |
| Ժանր | Բնապատկերային լուսանկարչություն, բնանկար | |
| Ստեղծել է | Ժոզեֆ Նյեպս | |
| Ծագման երկիր | Ֆրանսիա | |
| Գույն | սև ու սպիտակ | |
| Նյութ | heliography, pewter, Բիտումներ | |
| Պատկերված | Saint-Loup-de-Varennes, տանիք, երկինք, այգի | |
| Հավաքածու | Harry Ransom Center | |
| Ստեղծման վայր | Saint-Loup-de-Varennes | |
| Պատրաստման մեթոդ | photogravure technique | |
| Լայնություն | 20,3 սանտիմետր | |
| Բարձրություն | 16,7 սանտիմետր | |
| Խորություն | 0,15 սանտիմետր | |
| Coordinates of depicted place | 46°43′37″N 4°51′26″E | |
| Exposure time | 8 ժամ, unknown value | |

«Տեսարան պատուհանից դեպի Լե Գրաս[1]» (ֆրանսերեն՝ Point de vue du Gras), աշխարհի ամենահին պահպանված լուսանկարը։ Այս լուսանկարը ստեղծվել է ֆրանսիացի գյուտարար Ժոզեֆ Նյեպսը 1826֊1827 թվականներին Սեն-Լուպ-դե-Վարենում։ Լուսանկարում բարձր պատուհանից երևում են հեղինակի կալվածքների ծայրամասերը և շենքերի հատվածներ։ Պատկերը ստեղծվել է հելիոգրաֆիայի շնորհիվ. այդ Նյեպսի գյուտն էր (1822)։ Հելիոգրաֆիան մի պրոցես է, որի ժամանակ բիտումը կարծրանում է լույսի ներքո, որպեսզի մնացած չվնասված նյութը լվանալուց հետո պատկերը գրանցվի։
Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյեպսը այս տեսարանը ֆիքսել է մթախցիկով պրոեկտելով 16.2 x 20.2 սմ թիթեղյա հարթության վրա, որը շատ բարակ շերտով պատված էր իսրաելյան բիտումով `բնական ասֆալտով[2]։ Բիտումինը կարծրացել էր վառ լուսավորված մասերում, իսկ թույլ լուսավորված տեղերում այն մնացել էր լուծելի և կարող էր մաքրվել լավանդայի յուղի և սպիտակ նավթի խառնուրդով։
Այդ պրոցեսը տեղի է ունեցել շատ երկար։Արևի լույսը հարվածում էր շենքին հակառակ կողմից. դրանից կարելի է ենթադրել, որ ամբողջ գործընթացը տևել է մոտավոր ութ ժամ, այդ ժամանակն էլ դառնում է ավանդական գնահատում։Այնուամենայնիվ մի երիտասարդ հետազոտող, ով ուսումնասիրում էր Նյեպսի փորձերը, կրկնել է դրանք և հասկացել, որ այդ լուսային գործընթացը շարունակվել է մի քանի օր և ոչ թե ժամ[3]։

Վաղ պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1826-ի վերջում Նյեպսը այցելել է Մեծ Բրիտանիա, ցույց տվել իր այս և մնացած գյուտերը բուսաբանական նկարազարդող Ֆրանցիս Բաուերին ։ «Տեսարան պատուհանից դեպի Լե Գրասը» միակ լուսանկարի օրինակն էր։ Բաուերը խրախուսում է նրան ցույց տալ թագավորական հասարակությանը «հելիոգրաֆիա »պրոցեսը։ Նյեպսը գրում և ներկայացնում է մի թուղթ, բայց չի ցանկանում գրել բոլոր մանրամասները, որի արդյունքում էլ թագավորական ընկերությունը մերժում է նրան` հիմնվելով մի կանոնի վրա, որն արգելում էր չբացահայտված գաղտնի գործընթացների մասին ներկայացումները։ Մինչև Ֆրանսիա վերադառնաԼե Նյեպսը տալիս է Բաուերին իր թղթերն ու նմուշները։ 1833֊ին Նիեփսը հանկարծամահ է լինում։
Լուի Դագերի և Հենրի Ֆոքս Տալբոտի լուսանկարչական պիոներական գործընթացները հանրայնացնելուց հետո 1839 թվականի հունվարին Բաուերը այնպես արեց, որ աշխարհն իմանա, թե Նյեպսն է առաջինը, ով ստեղծել է լուսանկարը։ Վերջապես 1839֊ի մարտի իննին նմուշները ցուցադրվեցին թագավորական հասարակությանը[4]։ Բաուերի մահից հետո1840 թվականին շատ մասնագետների ձեռքով անցան դրանք և երբեմն ցուցադրվեցին որպես պատմական նմուշներ։ «Տեսարան պատուհանից դեպի Լե Գրաս»֊ը վերջին անգամ հանրայնորեն ցուցադրվել է 1905֊ին, իսկ հետո անհետացել է համարյա հիսուն տարով[5]։
Մշակում
[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմաբաններ Հելութ Գեռնշեյմը և նրա կինը ` Ալիսոն Գեռնշեյմը գտան լուսանկարը և հաստատեցին, որ Նյեպսն է դրա հեղինակը։ Նրանք դիմեցին «Կոդակ> գիտահետազոտական լաբորատորիայում աշխատող մասնագետի, որպեսզի նա այդ նույն լուսանկարի ժամանակակից տարբերակը պատրաստե, սակայն չափազանց դժվար էր համարժեք պատկերացում կազմել այն ամենի մասին, ինչը կարելի էր տեսնել իրական լուսանկարի ստեղծման ժամանակ:
Հելմուտ Գեռնշեյմը պատճեններից մեկը մաքրել է, որ տեսարանը ավելի հասկանալի դառնա, և մինչև 1970-ականների վերջը նա թույլ է տվել հրապարակել միայն այդ ընդլայնված տարբերակը: Ակնհայտ դարձավ, որ 1952 թվականին պատճենահանումից հետո ինչ-որ պահի լուսանկարը այլանդակվել է և ձեռք է բերել բշտիկներ նրա երեք անկյունների մոտ, ինչի հետևանքով լույսը արտացոլվել է այնպես, որ խանգարում է այդ տարածքների և ընդհանուր պատկերի տեսանելիությանը։ .
1950֊1960֊ականներին Գեռնշեյմը լուսանկարը հանձնել է ցուցահանդեսների Եվրոպայում[6]։ 1963 թվականին Հարրի Ռանսոմը գնում է Գարնսհեյմի լուսանկարների հավաքածուի մեծ մասը Օսթինի Տեխասի համալսարանի համար։ Չնայած դրանից հետո լուսանկարը քիչ է «ճանապարհորդել», 2012֊2013 թվականներին այն տարվել է Մանհայմ, Գերմանիա որպես «Լուսանկարչության ծնունդը. Հելմուտ Գեռնշեյմի հավաքածուի կարևորագույն դրվագները» ցուցահանդեսի մի մաս: Լուսանկարը սովորաբար ցուցադրվում է Տեխաս նահանգի Օսթին քաղաքի Հարրի Ռանսոմ կենտրոնի գլխավոր նախասրահում[2]։
2003֊ին Life magazine-ը ներգրավել է «Տեսարան պատուհանից դեպի Լե Գրաս» լուսանկարը իր «100 լուսանկար, որ փոխեց աշխարհը» ցուցակում[7]։ Art on Paper-ի համար հոդվածում ասվում էր, որ «Տեսարանը պատուհանից դեպի Լե Գրաս»֊ը «արդարացի պահանջ» ունի համարվելու առաջին լուսանկար[8]:
Գիտական հետազոտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2002-2003 թվականներին գիտական հետազոտությունների ժամանակ գիտնականները Գեթթի պահպանության ինստիտուտում փորձարկեցին լուսանկարը ռենտգենյան ֆլուորեսցենտային սպեկտրոսկոպիա, արտացոլման Ֆուրիեի փոխակերպման ինֆրակարմիր սպեկտրոսկոպիա և այլ միջոցներ։[9] Նրանք հաստատեցին, որ նկարում առկա են բիտում և պյութեր[10]։ Ինստիտուտը նաև ստեղծեց համակարգ, որը պահում է արտեֆակտը մոնիտորինգի ենթարկվող, կայունացված և թթվածնից զուրկ միջավայրում[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «First photograph, View from the Window at Le Gras, Joseph Nicéphore Niépce, ca. 1826». University of Texas at Austin. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
- 1 2 «The First Photograph». Harry Ransom Center. Utexas. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Niépce and the Invention of Photography». Nicephore Niepce House Photo Museum. Académie des sciences & de l'Académie des beaux-arts. French Ministry of Culture. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Lowry, Bates and Lowry, Isabel Barrett (1998). The Silver Canvas: Daguerreotype Masterpieces from the J. Paul Getty Museum. The J. Paul Getty Museum, Los Angeles. p. 213, note 51.
- ↑ The Harry Ransom Center: The First Photograph: History. Retrieved 27 May 2013.
- ↑ «The Harry Ransom Center: The First Photograph: Exhibition history». Harry Ransom Center. Utexas. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.
- ↑ «100 Photographs that Changed the World». The Digital Journalist. Վերցված է 2012-01-14-ին.
- ↑ «A New Look at the First Photograph». Art on Paper. 7 (1): 24. 2002. ISSN 1521-7922. JSTOR 24559087.
- ↑ Analyzing the world's first photograph. Precious image studied at Getty Institute in Los Angeles. Արխիվացված Հունիս 15, 2012 Wayback Machine National Public Radio, April 7, 2002. Retrieved August 26, 2008.
- ↑ Brown, Barbara N. (2002 թ․ նոյեմբեր). «GCI/HRC Research World's First Photograph». Abbey Newsletter. Vol. 26, no. 3. Արխիվացված է օրիգինալից 2019-08-03-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 15-ին.
- ↑ Harry Ransom Center, The University of Texas at Austin. The first photograph: conservation and preservation. Retrieved August 26, 2008.
Արտաքին հղում
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Niépce Heliograph at the Harry Ransom Center
- 46°43′37″N 4°51′26″E / 46.72694°N 4.85722°E"Introducing The Niépce Heliograph"
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեսարան պատուհանից դեպի Լե Գրաս» հոդվածին։ |