Տեսարան Օրանիենբաումի մերձակայքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեսարան Օրանիենբաումի մերձակայքում
տեսակգեղանկար
նկարիչԱլեքսեյ Սավրասով
տարի1854
բարձրություն78 սանտիմետր
լայնություն118 սանտիմետր
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

«Տեսարան Օրանիենբաումի մերձակայքում» (ռուս.՝ «Вид в окрестностях Ораниенбаума»), ռուս նկարիչ Ալեքսեյ Սավրասովի (1830-1897) նկարը, որ ստեղծվել է 1854 թվականին։ Ներկայում պահվում է Տրետյակովյան պատկերասրահում (ինվ. 824)։ Նկարիչ չափերը՝ 78 × 118 սմ[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1854 թվականին Ալեքսեյ Սավրասովի նկարը ցուցադրվել է Մոսկվայի նկարչության և քանդակագործության ուսումնարանում անցկացված ցուցահանդեսում։ Ցուցահանդեսին ներկա է եղել մեծ իշխանուհի Մարիա Նիկոլաևնան, որն այդ ժամանակ եղել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի նախագահը։ Մարիա Նիկոլաևնան հավանել է Սավրասովի աշխատանքները (որոնցից մեկը՝ «Չումակները», նա գնել է) և նրան հրավիրել է քաղաքից դուրս գտնվող իր նստավայր, որը գտնվել է Պետերգոֆի ու Օրանիենբաումի միջև՝ Ֆիննական ծոցի ափից ոչ հեռու[3][4]։

Մարիա Նիկոլաևնայի ամառանոցի մոտ էլ Ալեքսեյ Սավրասովը նկարել է «Տեսարան Օրանիենբաումի մերձակայքում» և մի շարք այլ նկարներ, որոնք 1854 թվականի աշնանը ցուցադրվել են Գեղարվեստի կայսերական ակադեմիայում[4]։ Այդ շարքի երկու նկարների՝ «Տեսարան Օրանիենբաումի մերձակայքում» և «Ծովափ Օրանիենբաումի մերձակայքում» (ռուս.՝ «Морской берег в окрестностях Ораниенбаума») աշխատանքների համար 24-ամյա նկարչին շնորհվել է ակադեմիկոսի կոչում[1]։

«Տեսարան Օրանիենբաումի մերձակայքում» նկարը 1858 թվականին գնել է Պավել Տրետյակովը[4]։ Այն եղել է Սավրասովի առաջին նկարը, որ գնվել է Տրետյակովի կողմից և պատկանում է նրա ամենավաղ ձեռքբերումների թվին[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի կենտրոնում պատկերված է արևի պայծառ լույսով լուսավորված դաշտ։ Նրանից աջ գտնվում են ծառեր ու գլաքարեր, որ ծածկված են մամուռով ու խոտով։ Առջևի պլանում՝ երկու խոշոր գլաքարարեի հետևում, կաղնի է, որի տերևները լուսավորված են արևի լույսով։ Դաշտի հեռավոր ծայրում երևում է նստած կնոջ կերպարանք։ Հեռվում՝ կտավի ձախ ծայրում, ամպերով ծածկված երկնքից ներքև երևում է ծովի ոչ մեծ հատված[4]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստագետ Նիկոլայ Նովոուսպենսկին նկարի մասին գրել է[5].

Սավրասովը հասկանում է, որ ամբողջացնելով նկարը՝ նկարիչը պետք է հիմնված մնա իրական դիտումների ու որոշակի բնության իմացության վրա, որ բնանկարային կերպարի հիմքում պետք է ընկած լինի իրական ձևերի ու կյանքի արտահայտությունների իրատեսական ընկալումը։ ...Նման պլանում է ստեղծված նաև «Տեսարան Օրանիենբաումի մերձակայքում» նկարը, որ նկարվել է նույն ամռանը և Սավրասովին բերել ակադեմիկոսի կոչում։ ...Այդ նկարի հիմքում, անասկած, ընկած է բնօրինակային մոտիվը, որ հորինված կոմպոզիցիոն լուծմանը տալիս է անմիջական դիտումների արժանահավատություն։ Կերպարի ռոմանտիկական վեհությունը ձուլվել է քնարական մտերմության տարրերի հետ։

Արվեստագետ Ֆաինա Մալցևան ուշադրություն է դարձրել Սավրասովի այդ նկարի և Միխայիլ Լեբեդևի՝ իտալական ծառուղիների նկարների շարքի միջև եղած նմանությանը՝ նշելով, որ «Սավրասովի նկարի զգացմունքային կառուցվածքն ազատ է ռոմանտիկ խանդավառությունից։ Նա գրել է, թե «ժամանակակիցները «Տեսարան Օրանիենբաումի մերձակայքում» ընկալել են որպես էտապային աշխատանք հիսունական թվականների առաջին կեսի ամբողջ բնանկարային գեղանկարչության մեջ»[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — Москва: Красная площадь, 2006. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 2, Н—Я. — С. 276. — 560 с. — ISBN 5-900743-22-5
  2. «Саврасов Алексей Кондратьевич — Вид в окрестностях Ораниенбаума». Государственная Третьяковская галерея, www.tretyakovgallery.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 27.02.2015-ին.
  3. 3,0 3,1 Ф. С. Мальцева Алексей Кондратьевич Саврасов. — Ленинград: Художник РСФСР, 1989. — С. 20—23. — 184 с. — (Русские живописцы XIX века).
  4. 4,0 4,1 4,2 4,3 С. Королёва Алексей Кондратьевич Саврасов (Великие художники, том 22). — Москва: Директ-Медиа и Комсомольская правда, 2010. — С. 8—9. — 48 с. — ISBN 978-5-87107-195-3
  5. Н. Н. Новоуспенский Алексей Кондратьевич Саврасов. — Москва: Искусство, 1967. — 134 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]