Տեպուի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տեպուի
Mt Roraima in Venezuela 001.JPG
Երկիր Վենեսուելա Վենեսուելա
4°59′38″ հս․ լ. 60°36′27″ ամ. ե. / 4.99389° հս․. լ. 60.60750° ավ. ե. / 4.99389; 60.60750

Տեպուի կամ Տեպույ սեղանաձև լեռներ, տեղայակված են Հարավային Ամերիկայում, Գվիանական սարահարթի վրա, մեծամասամբ Վենեսուելայի տարածքում: Ամենահայտնի տեպուիներից են Աուտանա, Աույանտեպուի և Ռորայմա լեռը: Բազմաթիվ տեպուիներ գտնվում են վենեսուելական ազգային պարկ Կանաիմայում, որն ունի ՅՈՒՆԵՍԿՈՀամաշխարհային ժառանգության օբյեկտի կարգավիճակ:

«Տեպուի» բառը Գրան Սաբանա շրջանում բնակվող պեմոն հնդկացիների լեզվով նշանակում է «աստվածների տուն»: Տեպուիները մեծամասամբ գտնվում են միմյանցից մեկուսացած՝ վեր խոյացած ջունգլիներից դժվարամատչելի ապառաժներով, ինչը դարձնում է նրանց էնդեմիկ բույսերի և կենդանիների եզակի կրողներ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարստային ձագարափոս
Ռորայմա տեպուի սարահարթի վրա էռոզիայի առաջացած գոյացումը

Տեպուիները Ատլանտյան օվկիանոսի ափերից մինչև Ամազոն, Օրինոկո և Ռիու-Նեգրու գետերի ավազանների սահմանները տարածվող երբեմնի ընդարձակ սարահարթի մնացորդներն են: Սարահարթն առաջացել է լճի տեղում՝ մոտավորապես 200 մլն տարի առաջ, երբ Հարավային Ամերիկան և Աֆրիկան դեռևս մեկ մայրցամաք էին կազմում[1]: Բարձրավանդակը կազմված էր ավազաքարից և տեղակայված էր գրանիտե հիմքի վրա: Ժամանակի ընթացքում էրոզիան սարահարթը դարձրել է մի քանի մոնադնոկների, որոնցից էլ ձևավորվել են էրոզիայի հանդեպ դիմացկուն ապարներով ծածկված տեպուիները[2]:

Որպես կանոն, տեպուիները կազմված են մինչքեմբրի ավազաքարի կամ կվարցիտի միասնական բլոկից, որը կտրուկ վեր է խոյանում իրենց շրջապատող ջունգլիներից ավելի քան 2000 մ: Շատ տեպուներում կան ջրով լվացված քարանձավներ, ինչպիսին է 671 մ խորությամբ, ինչպես նաև մինչև 300 մ տրամագծով կարստային ձագարափոսով Աբիսմո Գայ Կոլետը:

Գերմանացի հետազոտող Ռոբերտ Շոմբուրգկն այստեղ է այցելել 1835 թվականին: Նա զարմանում է սեղանաձև սարերը տեսնելով, բայց նրանցից մեկի վրա բարձրանալու փորձերը հաջողությամբ չեն պսակվում: Միայն կես դար անց՝ 1884 թվականին, Էդվարդ Իմ Թուրնի գլխավորությամբ բրիտանական արշավախումբին հաջողվում է բարձրանալ Ռորայմա լեռան գագաթը: Սակայն տեպույի շրջանում կատարված էքսպեդիցիայի մասին Ռոբերտ Շոմբուրգկի հաշվետվությունն է հենց ոգեշնչում գրող Արթուր Կոնան Դոյլին՝ գրելու կենդանիների և բույսերի նախապատմական տեսակներով բնակեցված սարահարթի հայտնաբերման մասին «Կորուսյալ աշխարհ» վեպը[1][3]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Canaima National Park — UNESCO World Heritage Centre, видео
  2. Venezuela Relief — Britannica Online Encyclopedia
  3. Как найти затерянный мир?Вокруг Света

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]