Տեո Ֆրենկել Ավագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տեո Ֆրենկել (ավագ)ից)
Տեո Ֆրենկել Ավագ
Ծննդյան թիվ՝հուլիսի 14, 1871(1871-07-14)[1][2][3][…]
Ծննդավայր՝Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ
Վախճանի թիվ՝սեպտեմբերի 20, 1956(1956-09-20)[1][2][3][…] (85 տարեկան)
Վախճանի վայր՝Ամստերդամ, Նիդերլանդներ
Քաղաքացիություն՝ Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտություն՝դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր
IMDb։ID 0294276

Թեո Մորից Ֆրենկել (հոլ.՝ Theo Frenkel, հուլիսի 14, 1871(1871-07-14)[1][2][3][…], Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ - սեպտեմբերի 20, 1956(1956-09-20)[1][2][3][…], Ամստերդամ, Նիդերլանդներ), հոլանդացի կինոռեժիսոր, դերասան, կինոպրոդյուսեր, համր կինոյի ժամանակաշրջանի սցենարիստ։ Հոլանդական և եվրոպական կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից է։

Թեո Ֆրենկելը որպես ռեժիսոր 1908-1925 թվականներին նկարահանել է ավելի քան 220 ֆիլմ, սակայն դրանցից քչերն են պահպանվել և այդ պատճառով հնարավոր չէ ճիշտ գնահատել վերջիններիս գեղարվեստական նշանակությունը։ 1911-1948 թվականներին նկարահանվել է 21 ֆիլմում և եղել երեք ֆիլմի պրոդյուսեր։

Ռեժիսորը մեծ ծավալով կինեմատոգրաֆիական աշխատանքներ է կատարել Եվրոպայում՝ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Հոլանդիայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեո Ֆրենկելը եղել է հրեական ընտանիքից[4]։ Նրա հայրը՝ Մորից Ֆերկելը ( Maurits Frenkel, 1841—1873) կապելմայստեր էր, իսկ մայրը՝ Թեոդորա Անտոնիա Բոումեստերը դերասանուհի (Theodora Antonia Bouwmeester, 1850—1939): Նրանք ամուսնացել են 1856 թվականին[5][6]։ Ֆրենկելը մինչև ֆիլմարտադրությունով զբաղվելն աշխատել է որպես դերասան Եվրոպայի տարբեր երկրների թատրոններում։

Իր առաջին ֆիլմը նկարահանել է 1908 թվականին «Cecil Hepworth's filmstudio» կինոստուդիայում՝ Անգլիայում։ Կարճ ժամանակ անց ստեղծել է թատերախումբ և իր սցենարներով նկարահանել է հիսունից ավելի տարբեր ժանրերի ֆիլմեր՝ սկսած մյուզիք–հոլլից վերջացրած ողբերգություններով։

1910 թվականին ղեկավարում էր Բրայթոնի (Մեծ Բրիտանիա) և Նիցեի (Ֆրանսիա)  «Charles Urban’s studio’s» կինոստուդիան։ Նիցեում երկու տարվա ընթացքում ղեկավարել է ավելի քան 120 ֆիլմի նկարահանում, որոնցից շատերը եղել են գունավոր և դրա համար օգտագործվել է ամենաառաջին տեխնիկաներից մեկը Kinemacolor–ը։ Ֆրենկելն ընտրում էր սյուժեներ հիմնված հունական առասպելաբանության, աստվածաշնչյան պատմություններ և պատմավեպերի հիման վրա։ Վերջիններիս նկարահանման օգտագործում էր գլամուրային կոստյումները և տպավորիչ տեսարանները գեղեցիկ բնապատկերներ։

1912 թվականից Ֆրենկելն աշխատում էր Pathe ստուդիայում։ 1913 թվականին տեղափոխվում է Բեռլին, սակայն Առաջին աշխարհամարտից առաջ վերադառնում է Հոլանդիա, որտեղ դառնում է այդ ժամանակների ամենափորձառու ռեժիսորներից։ Ստեղծում է մի քանի հաջող դրամաներ․ «Het wrak van de Noordzee» (Հյուսիսային ծովի աղետը, 1915), «Genie tegen geweld» (Հանճարը բռնության դեմ, 1916) и «Pro domo» (1918).

Պատերազմի ավարտից հետո, Ֆրենկելը վերադառնում է Բեռլին, որպեսզի գլխավորի գերմանահոլանդական համատեղ կինոստուդիան։ Նա նկարահանեց «Alexandra» (1922) և «Frauenmoral» (1923) ֆիլմերը, սակայն իր միջազգային կարիերան շուտով ավարտվեց։

1925 թվականին նա հեռացավ կինեմատոգրաֆիայից։ Ռեժիսորն իր վերջին ֆիլմը նկահանել է 1928 թվականին։

Նրա որդին Թեո Ֆրենկելը (կրտսեր) (1893-1955) ևս եղել է դերասան, գրող և ռեժիսոր։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • By Order of Napoleon (1910, ռեժիսոր)
  • Luchtkastelen (1914, դերասան)
  • Zijn viool (1914, դերասան)
  • Fatum (1915)
  • Het Wrak in de Noordzee (1915)
  • Genie tegen geweld (1916)
  • Life's Shadows (1916)
  • Pro domo (1918)
  • Het proces Begeer (1918)
  • De duivel (1918)
  • Ray of Sunshine (1919)
  • The Devil in Amsterdam (1919)
  • Op stap door Amsterdam (1919)
  • Helleveeg (1920)
  • Zxh boord van de 'Sabina' (1920)
  • Geeft ons kracht (1920)
  • Menschenwee (1921)
  • De bruut (1922)
  • Judith (1923 թ.)
  • Frauenmoral (1923 թ.)
  • Cirque hollandais (1924)
  • De cabaret-prinses (1925)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. The Levie-Kanes Family Tree Collection
  5. Dutch Jewish Genealogical Data Base(չաշխատող հղում)
  6. Theodorus Maurits Frenkel

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]