Թեոդորիխ IV

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տեոդորիխ IVից)
Թեոդորիխ IV
 
Մասնագիտություն՝ միապետ
Ծննդյան օր 712
Ծննդավայր անհայտ
Վախճանի օր 737[1]
Վախճանի վայր անհայտ
Թաղված Սեն Դենի աբբայություն
Դինաստիա Մերովինգներ[2]
Հայր Դագոբերտ III[2]

Թեոդորիխ IV (ֆր.՝ Thierry 712 թվական — մարտի 16-ի և ապրիլի 30-ի միջև 737 թվական), ֆրանկների թագավոր (721—737 թվականներ) Մերովինգների հարստությունից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոդորիխ IV-ը, որի անունը ֆրանսերենից թարգմանվում է որպես «Ազգի թագավոր», եղել է Դագոբերտ III-ի տղան։ 715 թվականին հոր մահից հետո նա սկզբից ձերբակալվեց Շելսկյան աբբայությունում, իսկ հետագայում՝ Շատո Տյերի ամրոցում։

721 թվականի փետրվարին, Խիլհերիկ II-ի ժառանգի մահից հետո, մայորդոմ Կառլոս Մարտելը Թեոդորիխ IV-ին հռչակեց թագավոր։ Սակայն միապետն իր թագավորությունում զրկվեց ամեն ինչից։ Թեոդորիխ IV -ը անգամ չմասնակցեց այդ ժամանակի բազմաթիվ մենամարտերից որևէ մեկում։

737 թվականի աշնանը Թեոդորիխ IV-ի մահից հետո Կառլոս Մարտելլը մինչև 741 թվականի հոկտեմբերը թագավոր չէր նշանակում, և ինքնուրույն էր կառավարում թագավորությունը։ Սակայն նա չէր ընդունում թագավորական տիտղոսը։ Վերջիվերջո գահը մնաց առանց թագավորի 6 տարի՝ մինչև Կառլոս Մարտելի տղաներ Կարլոմանը և Պիպին Կարճահասակը առաջ չբերեցին Խիլդերիկ III-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Pas L. v. Genealogics — 2003.
  2. 2,0 2,1 Settipani C. La Préhistoire des Capétiens (ֆր.): Première partie : Mérovingiens, Carolingiens et RobertiensVilleneuve-d'Ascq: 1993. — P. 120—126. — ISBN 978-2-9501509-3-6

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին աղբյուրներ

  • Продолжатели Фредегара
  • Книга истории франков

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лебек С.: Происхождение франков
  • Эрлихман В.В.: Правители мира

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Theuderich IV von Frankenkoenig» (գերմաներեն). Genealogie Mittelalter: Mittelalterliche Genealogie im Deutschen Reich bis zum Ende der Staufer. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոդորիխ IV» հոդվածին։