Տեշիո (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեշիո
Բնութագիր
Երկարություն256 կմ
Ավազանի մակերես5590 կմ²
Գետաբերանի տեղակայումՃապոնական ծով
Կոորդինատներ
Հոսող հոսքերSarobetsu River?, Q11415369? և Rokushinai river?
ԵրկրամասՀոկայդո
ՋրահավաքTeshio river basin?

Տեշիո (ճապ.՝ 天塩川), գետ Ճապոնիայում՝ Հոկայդո կղզու հյուսիսարևմյտան հատվածում[1]։ Գետի երկարությունը կազմում է 256 կմ[2] (Ճապոնիայում զբաղեցնում է 4-րդ տեղը[3]), ավազանի մակերեսը՝ 5590 կմ²[2][4](10-րդը երկրում)։ Ջրի ծախսը՝ 110 մ³/վ։ Սկիզբ է առնում Տեշիո հրաբխի արևելյան լանջից։

Գետի անվանումը ծագում է Այնու լեզվի բառից, որը նշանակում է «ձկնորսական պատնեշ»։

Տեշիո գետի վրա են գտնվում Սիբեցու և Նայորո քաղաքները։ Հիմնական վտակներն են Սարոբեցուն (աջ), Օնոպունայը (ձախ), Տոիկամբեցուն (աջ), Աբեսիվայը (ձախ), Նայորոն (աջ), Կենբուտին (ձախ)։

Իվաոնայ ջրամբարը, որը տեղակյաված է գետի վերին հոսանքում, այդ շրջան մատակարարում է խմելու ջուր և էլեկտրականություն։

Գետի ավազանն իրենից ներկայացնում է հսկայական էկոհամակարգ, որտեղ բնակվում են այնպիսի կաթնասուններ, ինչպիսիք են գորշ արջը, աղվեսը, ջրարջանման շունը և սամույրը։ Տեշիոյի ավազանում հանդիպում են թռչունների 200 տեսակ[2], այդ թվում՝ մանդարինկա բադը, ճապոնական կռունկ և այլն։

Տեշիո գետ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «天塩町の概要» (ճապոներեն). 2009 թ․ մայիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
  2. 2,0 2,1 2,2 «天塩川» (PDF) (ճապոներեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  3. «北へ向かう3本の「路」-水路/TESHIO13のまち | 上川総合振興局地域創生部地域政策課» (ճապոներեն). www.kamikawa.pref.hokkaido.lg.jp. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
  4. «留萌川・天塩川の概要» (ճապոներեն). 2009 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեշիո (գետ)» հոդվածին։