Տենարդիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տենարդիտ
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ
Բանաձև
(կրկնվող միավորը)
Na₂SO₄
Նիկել-Շտրունցի դասակարգում7.AC.25[1]
Շերտի գույնսպիտակ
Բյուրեղային համակարգշեղանկյուն բյուրեղային համակարգ
Ենթակատեգորիասուլֆատների կարգ

Տենարդիտ, թենարդիա [ֆրանսիացի քիմիկոս Լ․ ժ․ Թենարի (L․ J․ Th6nard, 1777—1857) անվամբ], միներալ սուլֆատների դասից։ Քիմիական բաղադրությունը՝ Na2S04։ Խառնուրդների ձևով փոքր քանակությամբ պարունակում է K, Mg, Cl, Br, H20, CaS04։ Բյուրեղագիտական համակարգը ռոմբային է։ Առաջացնում է անգույն թափանցիկ բյուրեղներ, որոնք երկբրգաձև են կամ աղյուսանման։ Բնորոշ են խաչաձև կրկնաբյուրեղները, կատարյալ հերձումը։ Առավել տարածված են կաթի սպիտակ հատիկավոր ագրեգատները։ Հեշտությամբ լուծվում է ջրում, ունի դառնաղի համ։ Կարծրությունը՝ 2—3, խտությունը՝ 2680—2690 կգ/մ²։ Տենարդիտ քեմոգեն միներալ է, առաջանում է չորացող աղաբեր լճերում միրաբիւիաի, էպսոմիաի, գիպսի հետ։ Հայտնի է նաև որպես ֆումարոլային գործունեության արգասիք։ Հանքավայրեր կան ԽՍՀՄ-ում (Թուրքմենստան, Ղազախստան), ԱՄՆ-ում, Կանադայում։ Օգտագործվում է հիմնականում որպես հումք սոդայի արդյունաբերության համար և ապակու արտադրության մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 650