Տեյդե (ազգային պարկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեյդե
Parque nacional del Teide
Տեսակազգային պարկ, բնության հատուկ պահպանվող տարածք և Իսպանիայի ազգային պարկ
Կազմված էTeide national monument?
Մասն էԻսպանիայի Ազգային պարկերի ցանց
Երկիր Իսպանիա[1]
ՎարչատարածքԿանարյան կղզիներ և Սանտա Կրուս դե Տեներիֆե
ՏեղագրությունՏեներիֆե
Հիմնվել է1954[1]
Մակերես189,9 կմ² և 18 824,6115 հեկտար[1]
ԲԾՄ2278 մետր
Տեյդե (ազգային պարկ)ը գտնվում է Իսպանիաում
Տեյդե (ազգային պարկ)
Տեյդե (ազգային պարկ)ը գտնվում է Երկիրում
Տեյդե (ազգային պարկ)

Տեյդե (իսպ.՝ Parque nacional del Teide), ազգային պարկ Տեներիֆեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա

Ազգային պարկը կենտրոնացած է Տեյդե լեռան վրա, որն ամենաբարձր լեռն է Իսպանիայում (բարձրությունը 3718 մ)։ Ազգային պարկ կարգավիճակը ստացել է 1954 թվականի հունվարի 22-ին՝ ըստ այդմ դառնալով Իսպանիայի ամենահին պարկերից երրորդը։ Պիկո Վիեխոն, որը մտնում է պարկի սահմանների մեջ, երկրորդ ամենաբարձր հրաբուխն է Կանարյան կղզիներում։ Լեռան բարձրությունը 3135 մ է։ Տեյդե լեռը և Պիկո Վիեխոն երկու միակ գագաթներն են, որ գտնվում են 3000 մետր բարձրության վրա։

Տեյդե ազգային պարկն ունի 18990 հա տարածք։ Տեղակայված է Լա Օրոտավա մունիցիպալիտետում։ Այն հռչակվել է Համաշխարհային ժառանգության օբյեկտ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2007 թվականի հունիսի 28-ին[2]։ 2007 թվականի վերջից սկսած, համարվել է Իսպանիայի 12 գանձերից մեկը։ Տեյդեի արևելքում՝ լեռնաշղթայի վրա գտնվում է Օբսերվատորիա աստղադիտակները։

Տեյդեն ամենաշատ այցելուներ ունեցող ազգային պարկն է Իսպանիայում և Եվրոպայում[3]։ Ամեն տարի այստեղ հյուրընկալվում է 3 միլիոն զբոսաշրջիկ[4]։ 2016 թվականին պարկը գրանցել է 4079823 այցելու՝ գրանցելով պատմական ռեկորդ[5][6]։ Տեյդեն ամենահայտնի բնական պարկն է ոչ միայն Տեներիֆեյում, այլև բոլոր Կանարյան կղզիներում։

Բուսական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավան հոսելով առաջացրել է բերրի և հանքային աղերով հարուստ հող, ինչը նպաստել է բուսական աշխարհի զարգացմանը։ Բուսական աշխարհը բաղկացած է 168 տեսակի բույսերից, որոնցից 33-ը էնդեմիկ են[7]։

Կանարյան կղզիների սոճու անտառները տարածվում են 1000-2100 մ բարձրությունների վրա, որոնք ծածկում են հրաբխի զառիթափ լանջերը և ունեն ալպիական ծառաշարք։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Nationally designated areas (CDDA)
  2. «Teide National Park». World Heritage List. UNESCO. Վերցված է 2009 թ․ հունվարի 18-ին.
  3. En las entrañas del volcán|El Español
  4. «Parque Nacional del Teide. Ascenso, Fauna, Flora...». Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  5. El Teide bate récord de visitantes y supera los cuatro millones
  6. El Teide bate su récord de visitantes en 2016, con más de cuatro millones
  7. Dupont, Yoko L., Dennis M., Olesen, Jens M., Structure of a plant-flower-visitor network in the high altitude sub-alpine desert of Tenerife, Canary Islands, Ecography. 26(3), 2003, pp. 301–310.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեյդե (ազգային պարկ)» հոդվածին։