Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները զարգացման համար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները զարգացման համար, (ՏՀՏԶՀ) (անգլ.՝ Information and communication technologies for development (ICT4D)) տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) կիրառումն է սոցիալական, տնտեսական և քաղաքական զարգացման նպատակով՝ հատուկ ուշադրություն դարձնելով աղքատ ու խոցելի մարդկանց ու համայնքներին օգնությանը։ Այն կոչված է օգնելու միջազգային զարգացմանը տեխնոլոգիական անհավասարությունը փոքրացնելով և ապահովելով տեխնոլոգիաներին հավասար հասանելիություն։ Բջջային հեռախոսակապի և կապի համակարգերի համաշխարհային տարածումը, ինտերնետային ցանցերի աճը եւ լայնաշերտ ենթակառուցվածքի լայն տարածումն ազդում են միջազգային արտադրության եւ առևտրի օրինաչափությունների վրա։ Այդ տեխնոլոգիաներին հավասար հասանելիության ապահովումը համարշարհային զարգացման կարևորագույն խնդիրներից է։ ՏՀՏԶՀ հիմնասյուներն են «զարգացում», «աճ», «առաջընթաց» և «գլոբալիզացիայի» և շատ հաճախ մեկնաբանվում է որպես տեխնոլոգիաների օգտագործումը հանուն ավելի մեծ բարիքներ մատուցելու.[1] Գրականության մեջ հաճախ օգտագործվում է նաև «թվային զարգացում» տերմինը[2]։ ՏՀՏԶՀ հիմնված է սոցիոլոգիայի, տնտեսագիտության, գրականագիտության, ինֆորմատիկայի, հաղորդակցության և այլ գիտությունների տեսությունների վրա.[3]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՏՀՏԶՀ-ի ստեղծման հիմքում ընկած են նորաստեղծ ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացող երկրներում պայմանները բարելավելու համար կիրառելու փորձերը։

Այն ֆորմալ տեսք ստացավ մի շարք զեկույցների, համաժողովների և ֆինանսական ծրագրերի արդյունքում, որոնք դարձան քաղաքականության մշակման առանցքային հիմք[4], մասնավորապես՝ Համաշխարհային բանկի1998 Համաշխարհային զարգացման զեկույցը[5], որն ընդգծեց գիտելիքի և ՏՀՏ դերը զարգացման համար, G8-ի Թվային հնարավորությունների աշխատանքային խմբի զեկույցը, ըստ որի ՏՀՏ-ն առանցքային դեր է խաղում մարդկային զարգացման գործում, Տեղեկատվական հասարակության համաշխարհային վեհոժողովները, որոնք կայացան 2003 թ. Ժնևում և 2005թ. Թունիսում։

ՏՀՏԶՀ էվոլյուցիան կարելի է բաժանել երեք փուլերի.[6]

  • ՏՀՏԶՀ 0.0: 1950-ականների կեսերից մինչև 1990-ականներին։ Այս վաղ փուլում ուշադրության կենտրոնում էր զարգացող երկրներում ՏՏ (ոչ ՏՀՏ) կիրառությունը պետական և մասնավոր հատվածի կազմակերպություններում։ Զարգացող երկրում առաջին օգտագործված համակարգիչներից է 1956 թվականին Կալկաթայի Հնդկական վիճակագրական ինստիտուտում տեղադրված HEC մեքենան, որն օգտագործվում  թվային հաշվարկների իրականացման համար[7]։
  • ՏՀՏԶՀ 1.0: 1990-ականներից մինչև 2000-ական թթ. ՄԱԿ-իՀազամյակի զարգացման նպատակների սահմանումը և Ինտերնետի ստեղծումն ու տարածումը արդյունաբերական երկրներում հանգեցրեց զարգացող երկրներում ՏՀՏ ենթակառուցվածքներում և ծրագրերում ներդրումների կտրուկ աճի։ Բնորոշ կիրառության օրինակ է հեռուստակենտրոնը, որը աղքատ համայնքներում տեղեկատվություն էր տարածում առողջապահության, կրթության, գյուղատնտեսության և զարգացման այլ խնդիրների վերաբերյալ։ Ավելի ուշ, հեռուստակենտրոնները սկսեցին օգտագործվել նաև պետական ծառայությունների[փա՞ստ] մատուցման համար։
  • ՏՀՏԶՀ 2.0: վերջին 2000-ական թթ. Չկա հստակ սահման 1.0 և 2.0 փուլերի միջև։ 2.0 փուլում ուշադրության կենտրոնը ավելի ու ավելի է տեղափոխվում դեպի կիրառական տեխնոլոգիաները, ինչպիսիք են բջջային հեռախոսակապի և SMS տեխնոլոգիաները[8]։

Կիրառություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՏՀՏ զարգացման օգնությունն ու ծրագրերը տարբեր են կախված կիրառման ոլորտից. Հետևաբար ՏՀՏԶՀ ծրագրերը դասակարգվում են կախված դրանց ըստ ճյուղային և թեմատիկ կիրառությունների։ ՏԶՏՀ  հիմնական ոլորտներն են.

  • ենթակառուցվածքները, որը ներառում է ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական ենթակառուցվածքային նախագծերը,
  • արդյունաբերության, գյուղատնտեսության և բնական պաշարների հատվածը,
  • սոցիալական ոլորտը, որը ներառում է կրթությունը և առողջապահությունը,
  • մասնավոր և պետական հատվածը։

Թեմատիկ կիրառությունները մյուս կողմից կարող են ներառել մեկ կամ ավելի ոլորտներ։ Օրինակներից են բնապահպանական, սեռական, մասնակցային, կայուն զարգացման, կառավարման, տարածքային զարգացման և գլոբալիզացիոն ծրագրերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Unwin, Tim (2009). ICT4D: Information and Communication Technology for juliana uribeDevelopment. Cambridge University Press. էջեր 9. ISBN 9780521712361.
  2. Heeks, Richard (2016 թ․ մարտի 30). «From ICT4D to Digital Development?». ICTs for Development. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին.
  3. Heeks, Richard (2006). «Introduction: Theorizing ICT4D research». Information Technologies and International Development. 3 (3). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
  4. Heeks, Richard (2009). «The ICT4D 2.0 Manifesto: Where Next for ICTs and International Development?» (PDF). Development Informatics Group; Institute for Development Policy and Management. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
  5. «World Development Report 1998/1999 : Knowledge for Development».
  6. Heeks, Richard (2008). «ICT4D 2.0: The Next Phase of Applying ICT for International Development». IEEE Computer. 41 (6): 26–33. doi:10.1109/MC.2008.192.
  7. Heeks, Richard. «The Godfather of ICT4D, and ICT4D's First Computer».
  8. Heeks, Richard. «The ICT4D 2.0 Manifesto: Where Next for ICTs and International Development?» (PDF). Development Informatics Group Institute for Development Policy and Management University of Manchester.