Տեղանվանաբանություն, տոպոնիմիկա, անվանաբանության (օնոմաստիկա) բաժին, որը զբաղվում է աշխարհագրական տեղանունների ուսումնասիրությամբ, քննության առնում տեղանունների իմաստը, կառուցվածքը, ծագումը և տարածման արեալը։ Տեղանվանաբանության արժեքավոր նյութ է տալիս պատմությանը, լեզվաբանությանը, ազգագրությանը, աշխարհագրությանը (մասնավորապես բնակչության աշխարհագրությանը), օգնում վերականգնելու հնագույն ցեղերի տարաբնակեցման սահմանները, ժողովուրդների վերաբնակեցման ուղիները, ուրվագծելու անցյալում լեզուների տարածման մարզերը, մշակութային և տնտեսական կենտրոնների, առևտրական ուղիների աշխարհագրությունը և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 647)։