Տեկտոնական ինվերսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տեկտոնական ինվերսիա, գեոսինկլինալի զարգացման կարևոր փուլը։ Տեկտոնական ինվերսիան կատարվում է, երբ իջեցումն անցնում է բարձրացման, և գեոսինկլինալային ճկվածքները, շրջվելով, վերափոխվում են գեոսինկլինալային ծալքավոր լեռնաստանների։ Գեոսինկլինալների տեկտորական ինվերսիան ուղեկցվում է դրանք կազմող ապարների ծալքավորությամբ, մետամորֆիզմով և ինտրուզիաների ներդրմամբ։ Տերմինն առաջարկել են խորհրդային երկրաբաններ Տետյաևը և Բելոուսովը՝ 1935 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 350 CC-BY-SA-icon-80x15.png