Տեխնոլոգիական սարքավորումների մոնտաժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տեխնոլոգիական սարքավորումների մոնտաժ՝ մոնտաժը տեխնոլոգիական սարքավորումների՝ նոր արդյունաբերական ձեռնարկությունների կառուցման և գործող ձեռնարկությունների վերակառուցման պրոցեսում կատարվող մոնտաժային աշխատանքներ։ Մոնտաժը ներառնում է նախագծային դիրքում տեխնոլոգիական սարքավորման տեղակայումը և ամրացումը, վերահսկման ու ավտոմատիկայի միջոցների, ինչպես նաև հումքի, ջրի, գոլորշու, սեղմված օդի, էլեկտրաէներգիայի մատուցումն ապահովող հաղորդակցումների միացումը տեխնոլոգիական սարքավորմանը, վերջինիս բերումը շահագործման վիճակի, արտադրական մնացուկների հեռացումը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 15