Տեխասվիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեխասվիլ
անգլ.՝ Texasville
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա[1]
Թվական1990 և փետրվարի 14, 1991[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՊիտեր Բոգդանովիչ[1]
ՊրոդյուսերՊիտեր Բոգդանովիչ
Սցենարի հեղինակՊիտեր Բոգդանովիչ
ԴերակատարներՋեֆ Բրիջես, Թիմոթի Բոթոմս, Cybill Shepherd?, Քլորիս Լիչմեն, Ռենդի Քուեյթ, Էննի Փոթց, Eileen Brennan? և William McNamara?
ԵրաժշտությունHank Williams?
Պատմվածքի վայրՏեխաս
Տևողություն123 րոպե
Շահույթ2 268 181 $[3] (ԱՄՆ)
ՆախորդThe Last Picture Show?

«Տեխասվիլ» (անգլ.՝ Texasville), 1990 թվականի ամերիկյան ֆիլմ։ Լարրի Մաքմյորթրիի ստեղծագործության էկրանավորումն է։ 1971 թվականի «Վերջին կինոսեանսը» ֆիլմի սիքվելն է։

Ջեֆ Բրիջեսը, Սիբիլ Շեպերդը, Քլորիս Լիչմենը, Թիմոթի Բոտոմսը, Ռենդի Քուեյթն ու Այլին Բրենանը մարմնավորում են նույն կերպարներին։ Ի տարբերություն սև-սպիտակ բնօրինակը՝ «Տեխասվիլ» կինոնկարը գունավոր է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին՝ «Վերջին կինոսեանսը» ֆիլմում պատկերված իրադարձություններից 33 տարի անց, Դուեյն Ջեքսոնը, որն արդեն հիսուն տարեկան է, նավթային ընկերության հարուստ սեփականատեր է, բայց նրա ընտանեկան կյանքում ամեն ինչ հարթ չէ։ Նրա կինը՝ Կառլան, կարծում է, որ մեղմաբարո և հանգիստ Դուեյնն իրեն դավաճանում է, իրենց որդին՝ Դիքին, բոլորովին հորն է նման, և թոռներն էլ անկարգ են։

Ի լրումն նրանց ընտանեկան խնդիրների, իրենց Անարին քաղաքի բնակիչներից շատերը նույն խնդիրներն ունեն։ Նրանց թվում է նաև Լեսթեր Մառլոուն, որի դեպքում պարզ չէ, թե ինչն ավելի շուտ վրա կհասնի՝ բիզնեսի կործանումը, ինֆարկտը, թե ամեն ինչ միանգամից։ Խնդիրներ ունի նաև Ռութ Փոփերը, որն աշխատում է որպես Դուեյնիքարտուղար։

Դուեյնի վաղեմի ընկերոջ՝ Սոննի Քրոուֆորդը գնալով ավելի ու ավելի տարօրինակ վարք է ցուցաբերում, ինչը Դուեյնին ստիպում է անհանգստանալ նրա հոգեկան առողջությամբ։

Այդ ժամանակ երկար ընդմիջումից հետո Անարին է վերադառնում Ջեյսի Ֆերոուն։ Նա ճանապարհորդել է ամբողջ աշխարհում, մինչև ահավոր ողբերգությունը նրան վերադարձնում է հայրենի քաղաք ու նորից Դուեյնի կյանք։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեմիերաների ամսաթվեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթվերը ներկայացված են ըստ IMDb կայքի[4]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումներն անցկացվել են Տեխասի Արչեր շրջանում՝ Արչեր Սիթի և Ուիչիտո Ֆոլս քաղաքներում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0103069/
  2. Lexicon of international films (գերմ.)Zweitausendeins.
  3. «Калькуляция сборов» (անգլերեն). Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 26-ին.
  4. ««Техасвилль»: информация о релизах» (անգլերեն) — информация IMDb. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 26-ին.
  5. ««Техасвилль»: информация о местах съёмок» (անգլերեն) — IMDb. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]