Jump to content

Տեխասի դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեխասի դրոշ
Տեսակերկրի շրջանի դրոշ
Իրավասության տարածքՏեխաս
Նշան🏴󠁵󠁳󠁴󠁸󠁿
Ընդունված էհունվարի 24, 1839
Տեխասի դրոշը Տեխասի Ռեյնջերների փառքի սրահում և թանգարանում

Տեխասի դրոշ (անգլ.՝ Flag of Texas), ԱՄՆ Տեխաս նահանգի ազգային խորհրդանիշներից մեկը, պաշտոնապես ընդունվել է 1839 թվականի հունվարի 25-ին, սկզբնապես որպես Տեխասի Հանրապետության դրոշ։ Տեխասի դրոշը, Հավայան կղզիների դրոշի հետ միասին, այն երկու նահանգային դրոշներից մեկն է, որոնք նախկինում ծառայել են որպես անկախ երկրի ազգային դրոշ[1]։

Դրոշի նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրոշը ուղղանկյուն կտոր է՝ բարձրության և երկարության 2:3 հարաբերակցությամբ։ Այն բաժանված է երկու հավասար հորիզոնական շերտերի՝ վերին շերտը՝ սպիտակ, իսկ ստորին շերտը՝ կարմիր։ Ձախ կողմում (դրոշակաձողի մոտ) դրոշի լայնության մեկ երրորդը մեծությամբ ուղղահայաց կապույտ շերտ է։ Կապույտ շերտի կենտրոնում սպիտակ հնգաթև աստղ է, որի շրջապատող շրջանագծի տրամագիծը հավասար է կապույտ շերտի լայնության երեք քառորդին[2]։ Դրոշի գույները նույնն են, ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշի գույները[3]։

Գույներ Կապույտ Սպիտակ Կարմիր
Pantone 282c 193c
RGB 0-40-104 255-255-255 191-10-48
HTML #002868 #FFFFFF #BF0A30

Դրոշի խորհրդանիշ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրոշի օրենքի համաձայն՝ կապույտը խորհրդանշում է հավատարմություն, սպիտակը՝ մաքրություն, իսկ կարմիրը՝ քաջություն[4]։ Աստղը խորհրդանշում է ամբողջ Տեխաս նահանգը և Աստծո, նահանգի և երկրի միասնությունը: «Միայնակ աստղը» խորհրդանիշ է, որը վերցված է նախորդ դրոշից, որը խորհրդանշում էր տեխասցիների համերաշխությունը Մեքսիկայից անկախության համար պայքարում[2]։ Այսօր այն մեկնաբանվում է որպես Տեխաս նահանգի անկախ ոգու խորհրդանիշ: «Միայնակ աստղը» նահանգին տվել է իր մականունը՝ «Միայնակ աստղի նահանգ»[5]։

Դրոշի պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեխաս նահանգի դրոշը, որը հայտնի է որպես «Միայնակ աստղի դրոշ» (անգլ.՝ Lone Star Flag), այն Տեխասի Հանրապետության Կոնգրեսին է ներկայացվել 1838 թվականի դեկտեմբերի 28-ին սենատոր Ուիլյամ Ուորթոնի կողմից և որպես Տեխասի Հանրապետության պաշտոնական դրոշ ընդունվել է 1839 թվականի հունվարի 25-ին[4][6]։

1845 թվականի դեկտեմբերի 29-ին Տեխասի Հանրապետությունը ստորագրել է Միացյալ Նահանգների կազմ մտնելու պայմանագիրը՝ հետագայում դառնալով Միության 28-րդ նահանգը։ Հանրապետության դրոշը դարձել է նահանգի դրոշը։ 1879 թվականին բոլոր նահանգային քաղաքացիական օրենքները չեղյալ հայտարարվեցին, վերականգնվեցին դրանց վերանայումից հետո[7]։ Դրոշի մասին օրենքը հիշվել է միայն 1933 թվականին, երբ այն վերականգնվել է։ Այսպիսով, 1879 թվականից 1933 թվականներին նահանգը պաշտոնապես դրոշ չուներ։

Դրոշի հեղինակը անհայտ է[6]։ Ոմանք պնդում են, որ դրոշի հեղինակը Մոնտգոմերիից ոմն դոկտոր Չարլզ Բ. Ստյուարտ է, կամ որ նա է նկարել այն պատկերը, որն օգտագործվել է Երրորդ Կոնգրեսի կողմից դրոշն ընդունելու օրենքն ընդունելիս[8][9]։ Սակայն Ստյուարտի նկարը «կասկածելիորեն նման է Պիտեր Կրագի նկարի պատճենին, այդ թվում՝ նախագահ Լամարի ստորագրությունը գլխիվայր է»[10]։

Տեխասի դրոշների պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղափոխական դրոշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեխասի պատմության հեղափոխական դարաշրջաններում՝ իսպանական Տեխասի, մեքսիկական Տեխասի և Տեխասյան հեղափոխության ժամանակ, ի հայտ եկան դրոշների մեծ քանակ և բազմազանություն։

Նմանատիպ դրոշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Չիլիի դրոշը

Տեխասի դրոշը նման է Չիլիի դրոշին, որն առաջին անգամ օգտագործվել է 1817 թվականին: Սակայն Չիլիի դրոշն ունի կապույտ կանտոն՝ սպիտակ աստղով, այլ ոչ թե ամբողջ ձախ կողմը կապույտ է, և կարմիր ներքևի շերտը սկսվում է կապույտ կանտոնի տակից[11]։ Մի հեղինակ ենթադրում է, որ Չիլիի դրոշը և Տեխասի դրոշը նախագծված են այնպես, որ ծովում հեռվից նման լինեն Միացյալ Նահանգների դրոշին[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. E. Joe Deering Lovin' That Lone Star Flag. — Texas A&M University Press, 2009. — С. 1—7. — 137 с. ISBN 978-1-60344-148-3
  2. 1 2 «Government Code, Title 11. State Symbols and Honors;». statutes.capitol.texas.gov (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-12-04-ին. Վերցված է 2023-01-10-ին.
  3. John Nova Lomax (2015-06-11). «Texas City Flags: The Good, the Blah, and the Fugly». Texas Monthly (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-01-10-ին. Վերցված է 2023-01-10-ին.
  4. 1 2 «Texas State Symbols». Bullock Museum (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-01-10-ին. Վերցված է 2023-01-10-ին.
  5. Richard V. Francaviglia The Shape of Texas: Maps as Metaphors. — Texas A&M University Press College Station, 1995. — С. 85. — 152 с. ISBN 0890966648
  6. 1 2 Charles A. Spain, Jr. (2018). «Flags of Texas». TSHA | Texas State Historical Association (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022-12-31-ին. Վերցված է 2023-01-10-ին.
  7. «Historical Texas Statutes». Texas State Law Library (անգլերեն). 2017. Արխիվացված օրիգինալից 2023-01-10-ին. Վերցված է 2023-01-10-ին.
  8. «Did Charles Stewart Design the Texas Flag?». Vexillological Association of the State of Texas. 2018. Արխիվացված է օրիգինալից 2018-10-24-ին.
  9. Virginia Stewart Lindley Ford (1995). «Stewart, Charles Bellinger Tate». TSHA | Texas State Historical Association. Արխիվացված է օրիգինալից 2022-05-28-ին. Վերցված է 2023-01-10-ին.
  10. Charles A. Spain, Jr. (1992). «The Flags and Seals of Texas» (PDF). TexFlags.org (անգլերեն). էջեր 215–259. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018-02-05-ին.
  11. Sarah Hui (2019-06-27). «Is the Texas flag design stolen from the Chilean national flag? Curious Texas investigates». The Dallas Morning News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-01-10-ին. Վերցված է 2023-01-10-ին.
  12. C. Herndon Williams True Tales of the Texas Frontier: Eight Centuries of Adventure and Surprise. — Arcadia Publishing, 2013-05-07. — С. 77—79. — 128 с. ISBN 978-1-62584-167-4

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]