Տեխասի դպրոցական գրապահոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Museum Silhouette.svg
Տեխասի դպրոցական գրապահոց
SchoolbookDepository.jpg
Տեսակ կառույց
Տեղագրություն Տեխաս
Հարկեր 8
Սեփականատեր Դալաս շրջան
Կոորդինատներ: 32°46′47.000000099195″ հս․ լ. 96°48′30.000000098786″ ամ. ե. / 32.77972222224977372° հս․. լ. 96.80833333336077828° ավ. ե. / 32.77972222224977372; 96.80833333336077828
Գրապահոցի շենքը Էլմ սթրիսից: Սլաքներով ցույց է տրված նախագահական մեքենայի դիրքը մահացու կրակոցի րոպեին և պատուհանը, որում ականատեսները նկատեցին հրացանով մարդու:
Տեսարան դեպի Դիլի-Պլազա: Գրապահոցը գտնվում է նկարի վերևի ձախ անկյունում:
Տեսարան դեպի Էլմ սթրիթ Օսվալդի հավանական դիրքից:
Հրացանըմ որը գտնվել է գրապահոցում:

Տեխասի դպրոցական գրապահոց (անգլ.՝ Texas School Book Depository), Էլմ սթրիթում գտնվող № 411 7 հարկանի շենքի նախկին անվանումը: Գտնվում է Դալլաս քաղաքում, Տեխաս նագանգ, ԱՄՆ, Դիլի-Պլազա թաղամասում, Էլմ սթրիթի և Հյուսթոն սթրիթի խաչմերուկի վրա: Լայն ճանաչում է գտել ԱՄՆ-ի նախագահ Ջ. Ֆ. Քենեդու սպանության դեպքերից հետո: Ըստ պաշտոնական տարբերակի, այդ շինության պատուհանից նախագահական շքերթի վրա է կրակել Լի Հարվի Օսվալդը:

Շինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցվել է 1898 թվականին: 1901 թվականի կայծակի հարվածից հետո այն 1903 թվականին վերանորոգվել է և ստացել իր ներկայիս տեսքը (մեծացված և վերակառուցված): 1963 թվականին այն վարձով տրվել է Տեխասի դպրոցական գրապահոցին:

Դիմացը 411 տունն է, մյուս կողմում, Հյութոն սթրիթի վրա, գտնվում է «Դալ Թեքս» (Dal Tex Building) բիզնես կենտրոնը, որտեղ 1963 թվականին Աբրահամ Զապրուդերի գրասենյակն էր: Խաչմերուկի անկյունագծով ընկած է Դալլասի շրջանի արխիվը:

Ջ. Ֆ. Քենեդու սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականի նոյեմբերի 22-ին, ըստ հետաքննության պաշտոնական տարբերակի, նախկին ծովագնաց Լի Հարվի Օսվալդը գրապահոցի շենքի 6-րդ հարկի հարավարևելյան անկյան պատուհանից մի քանի անգամ հրացանով կրակում է Էլմ սթրիթով եկող ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդու վրա: Նախագահը ստանում է երկու ծանր վնասվածք: Նա միանգամից տեղափոխվում է մոտ գտնվող հիվանդանոց, սակայն դավադրությունից հետո մոտ կես ժամ գիտակցության չգալով մահանում է:

Գրապահոցի վեցերորդ հարկի անկյունային մասում շերիֆի օգնական Սեյմոր Վեյցմանև և ոստիկանական սպա Ջին Բունը հայտնաբերում են Օսվալդին պատկանող օպտիկական նշանառությամբ հրացանը: Այնտեղ էլ գտնում են կրակված երեք պարկուճները:

Ներկայիս վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին գրապահոցը տեղափոխվում է այլ տեղ, № 411 տունը աճուրդով վաճառվում է, իսկ 1972 թվականին վերավաճառվում նախկին տիրոջը: 1977 թվականին այն գնում է Դալլասի շրջանի ադմինիստրացիան: Ներկայումս շենքում գտնվում են բազմազան ադմինիստրացիոն մասնաճյուղեր և գրասենյակներ: Վեցերորդ հարկում կառուցված է թանգարան, որը նվիրված է Ջոն Քենեդուն՝ «Վեցերորդ հարկի թանգարանը Դիլի Պլազայում» (անգլ.՝ Sixth Floor Museum at Dealey Plaza): Շինությունն ունի Տեխասի պատմական հուշարձանների պաշտոնական կարգավիճակ:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]