Տելեպորտացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տելեպորտացիա (հին հուն․՝ τῆλε, «հեռու» + լատ.՝ Portare, «տանել»)՝ Տելեպորտացիան նյութի կամ էներգիայի ենթադրական փոխանցում մի կետից մյուսը՝ առանց հատելու դրանց միջև ձևավորված ֆիզիկական տարածությունը։ Գիտաֆանտաստիկական գրականության, կինոյի, վիդեո խաղերի և հեռուստատեսության համար սա տարածված թեմա է։ Տելեպորտացիայի և ժամանակի մեջ ճամփորդության միջև հաճախ զուգորդման գծեր են տանում, քանի որ երկու կետերի միջև ճամփորդությունը անհայտ ժամանակահատված է պահանջում, երբեմն անգամ՝ միապաղապ։

Տելեպորտացիան դեռ հնարավոր չի եղել իրականացնել իրական աշխարհում։ Նման ֆիզիկական մեխանիզմ չկա, որը թույլ կտա իրագործել դա։ Տելեպորտացիա տերմինը հաճախ  հանդես գալով գիտական թերթերում և մեդիա հոդվածներում, սովորաբար հաղորդվում է որպես «քվանտային տելեպորտացիա»` տեղեկատվության փոխանցման սխեմա[1][2]։

Տերմինի օգտագործումը ակադեմիական տեսություններում և հրապարակումներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիական հրապարակումներում «տելեպորտացիա» տերմինն առավել հաճախ օգտագործվում է ելակետային օբյեկտի հատկությունների պատճենահանման համատեքստում։ Այս ավանդույթը գալիս է վաղ գիտական ֆանտաստիկայից (տե՛ս «Տրանսպորտային ճառագայթ»), որը հեռատրանսպորտային գործողությունը ներկայացնելու միակ գիտական միջոցն էր։

Քվանտային տելեպորտացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քվանտային տելեպորտացիան տարբերվում է սովորական տելեպորտացիայից, քանի որ այն ոչ թե տեղափոխում է նյութը մի տեղից մյուսը, այլ փոխանցում տեղեկությունը և կարևոր է պատրաստել (միկրոսկոպիկ) թիրախային համակարգ քվանտային այն նույն համակարգում, ինչ աղբյուրի համակարգն է։ Սխեման կոչվում էր քվանտային «տելեպորտացիա», քանի որ աղբյուրի համակարգի որոշ հատկություններ վերականգնվում են թիրախային համակարգում՝ առանց այդ երկուսի միջև որևէ ակնհայտ տեղեկատվություն տարածողի։

Շատ դեպքերում՝ ինչպիսին է նորմալ նյութը սենյակային ջերմաստիճանում, համակարգի ճշգրիտ քվանտային վիճակը անտեղին է ցանկացած գործնական նպատակի համար (քանի որ, միևնույն է, այն արագ է տատանվում, այն «փոփոխվում է» ) և համակարգը վերականգնելու համար անհրաժեշտ տեղեկությունը սովորական է։ Նման դեպքերում, քվանտային տելեպորտացիան կարող է փոխարինվել դասական տեղեկատվության պարզ փոխանցմամբ, ինչպիսին է՝ ռադիոհաղաորդակցումը։

2008 թվականին Մ․ Հոթտան առաջարկեց իր տեսությունը՝ ըստ որի հնարավոր է հեռափոխել էներգիան՝ օգտագործելով քվանտային դաշտի խճճված վակուումային վիճակի քվանտային էներգիայի տատանումները։ Կան որոշ հրապարակված հոդվածներ, բայց առանց փորձարարական ստուգաման։

Գեղարվեստական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տելեպորտացիան հիմնական նյութն է գիտաֆանտաստիկական գրականության, կիոնյի, վիդեո խաղերի և հեռուստատեսության համար։ Հաղորդիչ նյութի օգտագործումը գիտաֆանտաստիկայում սկսվել է առվազն 19-րդ դարում։ Գիտական տելեպորտացիայի վաղ օրինակներից (ի տարբերույթուն կախարդական կամ հոգևոր տելեպորտացիայի) հայտաբերվել է  Ֆրեդ Թ․ Ջեյնի 1897 թվականի «Վեներա հինգ վայրկյանում» վեպում։ Ջեյնի գլխավոր հերոսը Երկրի վրա գտնվող տարօրինակ մեքենաներ պարունակող ամառանոցից տեղափոխվում է Վեներա, այստեղից էլ վերնագրի անվանումը։

Գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճառագայթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այն հանգամանքին, որ նման տեխնոլոգիան սզբունքայնորեն չի փոխանցում բնօրինակը և ստեղծում է դրա պատճենը հաղորդման տեղում՝ չնայած այն հանգամանքին, որ ատոմները (կամ իոնները) ամենուր նույնական են միմյանց[3]։ Գիտական (նյութապաշտական) տեսակետի համաձայն, գիտակցությունը անբաժանելի է մարմնից և հանդիսանում է դրանում առկա դինամիկ ատոմային փոխազդեցությունների արդյունքը։ Այս նկատառումներն առաջին հայացքից ճանապարհ են բացում անհատականության տեխնիկական «փոխանցման» համար, բայց կան զգալի թվով հնարավոր խնդիրներ և պարադոքսներ (պատճենների և բնագրի ինքնություն, օրինակի և բնագրի «շարունակականություն», հանկարծակի մահվան դեպքում «կրկնօրինակների» կամ «պահուստների» ստեղծում և այլն), որոնք մանրամասն քննարկվել են Ստանիսլավ Լեմի կողմից «Տեխնոլոգիայի հիմքերը»-ում[3]։ Նույնիսկ եթե բնօրինակը աստիճանաբար ոչնչացվում է ընթերցման ժամանակ, այն ճշգրտորեն ոչնչացվում է, քանի որ ոչնչացվում է ուղեղի դինամիկ կառուցվածքը (քիմիական ռեակցիաների դինամիկան), այսինքն՝ կյանքը[3]։ Բացի այդ՝ ըստ կլոնավորման արգելքի քվանտային թեորեմի, անհնար է ստեղծել քվանտային կամայական անհայտ վիճակի իդեալական պատճենը (այս դեպքում՝ կենդանի ուղեղի ատոմների և իոնների վիճակների հանրագումար), հետևաբար, եթե հաշվի առնենք գիտակցության քվանտային բնույթի մարգինալ վարկածը, ապա, հավանաբար, անհնար է ստեղծել գիտակցության կրկրօրինակը։ Չնայած, եթե քվանտային գործընթացները շատ էական չեն գիտակցության համար, ապա ոչ ճշգրիտ պատճենումը կբավականացնի, ինչպես նաև,բոլորովին էական չլինելու դեպքում։ Կան նաև պարադոքսներ, որոնք գործնականում լուծելի չեն, «ճառագայթի երկայնքով հեռահաղորդակցությանը» մոտ տարածքներում՝ «դարձելի մահ» (օրինակ՝ ուղեղը պահպանելիս՝ օգտագործելով կրիոնիկայի մեթոդներ, բայց դեռ հայտնի չէ, թե դրանից հետո հնարավոր է արդյոք վերակենդանացումը) և ընթերցման արդյունքում ոչնչացված բնագրի կյանքի շարունակականությունը, բայց հետո վերականգնվել է անգամ ֆիզիկապես պահպանված (հատուկ տարայի մեջ) ատոմներից, որոնք նախկինում կազմում էին ասկզբնական պատկերը[3]։ Արդյունքում՝ Լեմը, այնուամենայնիվ, եզրակացնում է, որ «գոյության շարունակությունը որոշվում է ոչ թե անալոգային տեղեկատվության քանակով, այլ գենի նույնականությամբ (այսինքն՝ գենեսի միասնությամբ), ուղեղի դինամիկ կառուցվածքի՝ նույնիսկ մարդու կյանքում էական փոփոխությունների ընթացքում»[3]։

Չտարբերվող պատճենի իսկության վերաբերյալ հարցերն անիմաստ են տեղափոխվող անշունչ առարկայի սեփականության համատեքստում, քանի որ չտարբերվող կրկնօրինակը համարժեք փոխարինող է։ Դրանք գիտական համատեքստում նույնպես իմաստ չունեն։ Կլոնավորման քվանտային արգելքը կարող է շրջանցվել այն պատճառով, որ պատճենը ստեղծելու պահին նույնական վիճակում գտնվող բնօրինակ մասնիկն այլևս գոյություն չունի։ Կենդանի օրգանիզմների շարժման հետ մեկտեղ, այս նույն հարցերը դառնում են կարևոր փիլիսոփայական խնդիրներ։

Փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիլիսոփա Դերեկ Փարֆիտը օգտագործեց տելեպորտացիան իր տելեպորտացիայի պարադոքոսում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Mostly in this book I shall specialize upon indications that there exists a transportory force that I shall call Teleportation."in Fort. C. Lo! at Sacred Texts.com), retrieved 4 January 2009)
  2. «less well-known is the fact that Charles Fort coined the word in 1931» in Rickard, B. and Michell, J. Unexplained Phenomena: a Rough Guide special (Rough Guides, 2000 (ISBN 1-85828-589-5), p.3)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Станислав Лем. Сумма технологии. Глава 6. Фантомология. (g) Личность и информация.